Ամփոփվել են «Աջակցություն Հայաստանում իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի արդյունքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+28.09 oC

Ամփոփվել են «Աջակցություն Հայաստանում իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի արդյունքները

22:11 15.04.2025

Ապրիլի 15-ին տեղի է ունեցել Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի ամփոփիչ միջոցառումը, որին մասնակցում էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։  Այս մասին հայտնել են ՆԳ նախարարությունից:

Արփինե Սարգսյանը սերտ գործընկերության և շարունակական աջակցության համար շնորհակալություն է հայտնել Եվրոպական Միության, ինչպես նաև Լիտվայի և Լատվիայի գործընկերներին՝ ընդգծելով ծրագրի իրականացման շրջանակում որդեգրած եռակողմ սկզբունքները։

Նախարար Սարգսյանի խոսքով՝ Ծրագրի և հայաստանյան թիմերի ամենօրյա ռեժիմով աշխատանքի շնորհիվ հաջողվել է ոչ միայն մանրամասն դիտարկել նախարարության կառուցվածքային յուրաքանչյուր միավորի գործառույթների շրջանակը, այլև վերաիմաստավորել դրանք և ամուր հիմք ձևավորել արդյունավետ ու երկարաժամկետ բարեփոխումների համար։

«Ծրագիրը և համատեղ ներդրված ջանքերը թույլ են տվել մեզ գաղափարական մակարդակից հասնել գործնական մակարդակ, և յուրաքանչյուր գործողության համատեքստում ունենալ հստակ պլանավորում՝ այն հասցնելով իր տրամաբանական ավարտին։ Մենք փորձել ենք չկորցնել ժամանակը՝ հասկանալով թե՛ դրական փորձառությունը, թե՛ քաղած դասերը, շատ ավելի արագ տեմպերով առաջ շարժվել, ինչը կարծում եմ՝ տեսանելի է և հեռանկարային ծրագրերի իրականացման տեսանկյունից և առաջիկայում կբերի նոր շոշափելի արդյունքներ»,-նշել է Արփինե Սարգսյանը։

Խոսելով կոնկրետ ուղղություններով գրանցված արդյունքների մասին՝ Արփինե Սարգսյանը ներկայացրել է հանցավորության, ճանապարհատրանսպորտային պատահարների և զոհերի թվի նվազման վիճակագրական ցուցիչները, ինչպես նաև հանրային հարցումների արդյունքներով արձանագրված՝ ոստիկանության աշխատանքի նկատմամբ հանրային վստահության աճը։

Նախարարը հույս է հայտնել, որ դրական արդյունքները թույլ կտան վերահաստատել ծրագրային շարունակականության հանձնառությունը։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի խոսքով՝ «Եվրոպական Միության համար մեծ պատիվ է մասնակցել Հայաստանում իրականացվող ամենախոշոր բարեփոխումներից մեկին՝ ուղղված քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավմանը։ ՆԳՆ-ն այս գործընթացում առանցքային դեր ունի, և մենք բարձր ենք գնահատում նախարար Սարգսյանի, նրա թիմի նվիրվածությունն ու ջանքերը։ Համագործակցությունը Լիտվայի և Լատվիայի գործընկերների հետ, ինչպես նաև վիզաների ազատականացման գործընթացը ցույց են տալիս, թե որքան արդյունավետ է եղել համատեղ աշխատանքը»:

Միգրացիոն հոսքերի, ինչպես նաև սահմանային կառավարման գործիքակազմերին և այլ ուղղություններով իրականացված աշխատանքներին ու փորձի փոխանակմանն է անդրադարձել Լիտվայի Հանրապետության ՆԳ նախարար Վլադիսլավ Կոնդրատովիչը:

«Այսօր մենք նշում ենք մի կարևոր ձեռքբերում, որը երկու տարվա համատեղ աշխատանքի և վստահության վրա հիմնված արդյունավետ համագործակցության ապացույցն է։ Այս ծրագիրը օրինակ է, թե ինչի կարելի է հասնել համատեղ ուժերով՝ փոխանակելով ռեսուրսներ, գիտելիք և նվիրում»,- իր խոսքում նշել է նա։

Համագործակցության հնարավոր ուղղություններին ու շարունակական զարգացմանն է անդրադարձել ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասը.

«Այս ծրագիրն արդեն իսկ հաջողված պատմության օրինակ է։ Մեր հանձնառությունը ՀՀ բարեփոխումների օրակարգին շարունակում է մնալ թիվ մեկ առաջնահերթություն»:

Ելույթներ են ունեցել նաև Վրաստանում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդիտե Մեդնեն, Լիտվայի Հանրապետության ծրագրերի կառավարման կենտրոնական գործակալություն միջազգային զարգացման համագործակցության ծրագրերի բաժնի պետ Ռուտա Գրիգալյունյենեն, Լատվիայի ազգային ոստիկանության պետի տեղակալ Նորմունդ Գրուբիսը։ Ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությամբ են կիսվել Ծրագրի երեք բաղադրիչների միջազգային փորձագետներ Թոմաս Բիկմանասը, Արտուրաս Կեմեժիսը և Գիեդրիուս Գենյուշասը։

Ամփոփիչ ելույթներով հանդես են եկել նաև այլ հյուրեր։

Միջոցառման ավարտին տեղի է ունեցել մեդալների ու շնորհակալագրերի հանձնման արարողություն:

Նույն օրը հյուրերը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Նրանք եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ ծանոթացել թանգարանի ցուցադրություններին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պետբյուջե չի վճարվել ընդհանուր 2 միլիարդ 919 միլիոն դրամի հարկ. ՔՈԳՎ հերթական բացահայտումը

11:11 31.07.2025

Պետբյուջե չի վճարվել ընդհանուր 2 միլիարդ 919 միլիոն դրամի հարկ. ՔՈԳՎ հերթական բացահայտումը

Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ միմյանց փոխկապակցված սահմանափակ պատասխանատվությամբ երկու ընկերության իրավասու անձինք, առանց ապրանքի մատակարարման, դուրս են գրում հարկային կեղծ հաշիվներ` օժանդակելով այլ ընկերությունների` խուսափելու հարկեր վճարելուց: Մասնավորապես պարզվել է, որ 2021-2022 թվականներին և այս տարի, չունենալով «Դիզելային վառելիք» ու «ԱԻ-95 պրեմիում […] ...

Նորապատ-Արգավանդ ճանապարհը փակ կլինի երթևեկության համար

10:58 31.07.2025

Նորապատ-Արգավանդ ճանապարհը փակ կլինի երթևեկության համար

Հ-15, /Մ-5/ (Նորապատ)-Արգավանդ- /Մ-3/ (Վարդանաշեն) հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ13+340 հատվածում խողովակի փոխարինման աշխատանքներով պայմանավորված՝ վաղը՝ օգոստոսի 1-ին, ժամը 8.00-ից մինչև կեսգիշեր, նշված ճանապարհահատվածը փակ կլինի երթևեկության համար։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...

Լուիս Դիասը՝ «Բավարիայի» ֆուտբոլիստ

10:45 31.07.2025

Լուիս Դիասը՝ «Բավարիայի» ֆուտբոլիստ

Կոլումբիայի ազգային հավաքականի և Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» ձախ հարձակվող Լուիս Դիասը մարզական կարիերան կշարունակի Մյունխենի «Բավարիայում»։ Այս մասին հայտնում է Գերմանիայի չեմպիոնի պաշտոնական կայքը: Մյունխենյան ակումբը տրանսֆերի համար վճարել է 70 միլիոն եվրո, իսկ ֆուտբոլիստի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր, որի ժամկետը կլրանա 2029 թվականի ամռանը: Լուիս Դիասը «Բավարիայում» հանդես կգա «14» համարի մարզաշապիկով: ...

Ռուսաստանն ու Հնդկաստանը կարող են միասին կործանել իրենց մեռած տնտեսությունները․ Թրամփ

10:32 31.07.2025

Ռուսաստանն ու Հնդկաստանը կարող են միասին կործանել իրենց մեռած տնտեսությունները․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի մտահոգվում Հնդկաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական կապերով։ Նա այս մասին գրել է Truth Social-ում։ «Ինձ համար միևնույն է, թե Հնդկաստանն ինչ է անում Ռուսաստանի հետ։ Նրանք կարող են միասին կործանել իրենց մեռած տնտեսությունները, ինձ համար միևնույն է։ Մենք շատ քիչ ենք առևտուր անում Հնդկաստանի հետ, նրանց մաքսատուրքերը […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 31-ի ժամը 08։00 դրությամբ

10:16 31.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 31-ի ժամը 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 31-ի ժամը 08։00 դրությամբ կազմել է 20.6 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Ռոնալդուի թիմը նախատեսվածից շուտ կավարտի մարզական հավաքն Ավստրիայում

10:00 31.07.2025

Ռոնալդուի թիմը նախատեսվածից շուտ կավարտի մարզական հավաքն Ավստրիայում

Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը», որտեղ հանդես է գալիս «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն, եղանակի պատճառով նախատեսվածից շուտ կավարտի մարզական հավաքն Ավստրիայում, հայտնում է Kronen Zeitung-ը: Սաուդյան ակումբը պետք է Ավստրիայում մնար մինչև հաջորդ երկուշաբթի, սակայն պատրաստվում է արդեն հինգշաբթի մեկնել Պորտուգալիա: Որոշման պատճառն Ավստրիայում առատ տեղումներն են, իսկ խոնավ խոտածածկը մեծացնում է վնասվածք […] ...

BACK_TO_TOP