2026 թ. Հայաստանը կհյուրընկալի «Մշակութային ուղիներ» 15-րդ խորհրդակցական համաժողովը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+27.09 oC

2026 թ. Հայաստանը կհյուրընկալի «Մշակութային ուղիներ» 15-րդ խորհրդակցական համաժողովը

12:48 13.05.2025

Լյուքսեմ­բուր­գի Մեծ Դքսությունում կայացել է Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ընդլայնված մասնակի համաձայնագրի կառավար­ման խորհրդի տարեկան նիստը:

Կառավարման խորհուրդը միաձայն հաստատել է ԵԽ «Մշակութային ուղիների» 15-րդ տարեկան խորհրդակցական համաժողովը և կառավարման խորհրդի ոչ պաշտոնական նիստը Հայաստանում կազմակերպելու ՀՀ առաջարկը, որը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը:

Խորհրդակցական համաժողովը՝ որպես Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ծրագրի կարևորագույն իրադարձություն, կազմակերպվում է համաձայնագրի անդամ-պետություններից մեկում՝ յուրաքանչյուր տարի նոր թեմայի շուրջ համախմբելով «Մշակութային ուղիների» և անդամ-պետությունների շուրջ 300 ներկայացուցիչների:

Վերոնշյալ նիստում Հայաստանի ներկայացուցիչ Աստղիկ Մարաբյանը նաև ընտրվել է կառավարման խորհրդի վարչության անդամ: Վարչության նոր կազմը հաստատվել է հետևյալ անդամությամբ. Իսպանիայի ներկայացուցիչ՝ նախագահ, Հունգարիա՝ փոխնախագահ, անդամներ՝ Իտալիա, Չեխիա, Հայաստան:

Կառավար­ման խորհրդի տարեկան հանդիպման ընթացքում քննարկվել են նաև «Մշակութային ուղիների» 8 նոր հայտեր: Տեղի է ունեցել 8 «Մշակութային ուղիների» ընթացիկ, ինչպես նաև 2 «Մշակութային ուղիների» արտակարգ կարգավիճակի վերագնահատումը:

Նշենք, որ «Մշակութային ուղիներ» ծրագիրը մեկնարկել է 1987 թ. Եվրոպայի խորհրդի կողմից: Ծրագրի նպատակն է ստեղծել մշակութային երկխոսության հարթակ՝ նպաստելով բնության և մշակութային ժառանգության պահպանությանը և առաջընթացին՝ որպես մշակութային, սոցիալական կայուն զարգացման կարևորագույն գործոնի: Միաժամանակ, այն ցույց է տալիս, թե ինչպես է եվրոպական տարբեր երկրների մշակութային ժառանգությունը նպաստում համընդհանուր մշակութային ժառանգության պահպանությանը և կենսունակությանը:

2015 թվականից Հայաստանը «Մշակութային ուղիներ» ընդլայնված համաձայնագրի լիիրավ անդամ է: Հայաստանն անդամակցում է «Գինու ուղիներ», «Իմպրեսիոնիզմ», «Նախապատմական ժայռապատկերների արահետներ», «Եվրոպական գերեզմանատներ», «Եվրոպական հեքիաթի ուղի» և «Հրեական ժառանգության եվրոպական ուղի» մշակութային ուղիներին: 2023 թ. հաստատվել է Հայաստանի մշակութային ուղիների քարտեզագրման փաստաթուղթը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դեսպան Աֆյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը համաշխարհային բնապահպանական օրակարգի առաջխաղացման գործում

22:39 26.07.2025

Դեսպան Աֆյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը համաշխարհային բնապահպանական օրակարգի առաջխաղացման գործում

Հուլիսի 26-ին ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը Հնդկաստանի Փենջաբի և Հարիանայի նահանգային կենտրոնական Չանդիգար քաղաքում, մասնակցելով բնապահպանական նշանակության արարողությանը, կարևորել է Հայաստանում կայանալիք COP17-ի անցկացումը: Այս մասին հայտնել են Հնդկաստանում ՀՀ դեսպանությունից: Դեսպան Վ. Աֆյանն իր խոսքում, մասնավորապես, նշելով շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված համընդհանուր գործելու հրատապության մասին, ընդգծել է հաջորդ տարի Երևանի համաշխարհային կենսաբազմազանության քննարկումների կենտրոնում […] ...

WP. Գերմանիան Ուկրաինային է փոխանցել երեք Patriot համակարգ

22:25 26.07.2025

WP. Գերմանիան Ուկրաինային է փոխանցել երեք Patriot համակարգ

Գերմանիան արդեն երեք Patriot համակարգ է մատակարարել Կիևին և ներկայումս բանակցություններ է վարում Միացյալ Նահանգների հետ լրացուցիչ համակարգեր մատակարարելու և փոխարինողներ ստանալու վերաբերյալ: Այս մասին հայտնել է The Washington Post թերթը՝ հղում անելով աղբյուրներին: «Բեռլինն արդեն երեք (Patriot) համակարգ է մատակարարել Ուկրաինային և բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ լրացուցիչ համակարգեր մատակարարելու և փոխարինողներ ստանալու վերաբերյալ, […] ...

Ես 16-րդ մարզպետն եմ ու մինչև հիմա խոսում ենք անօթևանների խնդրի մասին․ զրույց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հետ

22:17 26.07.2025

Ես 16-րդ մարզպետն եմ ու մինչև հիմա խոսում ենք անօթևանների խնդրի մասին․ զրույց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հետ

Այսօր «Հեռանկարը» հյուրընկալել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանին: Անդրադարձ է եղել հիմնականում մարզի խնդիրներին՝ մարզպետարան – քաղաքապետարան հարաբերություններին, փողոցաշինությանը, անօթևան ընտանիքների բնակարաններով ապահովման հարցին, որը արդիական է եղել Շիրակի բոլոր մարզպետների ժամանակ։ «Ես 16-րդ մարզպետն եմ ու մինչև հիմա խոսում ենք անօթևանների խնդրի մասին, դա իրականում շատ ցավալի է։ Մենք մեր սենյակներում խոսում ենք մարդկանց […] ...

Թաիլանդը և Կամբոջան դադարեցրել են մարտական գործողությունները անձրևների պատճառով

22:08 26.07.2025

Թաիլանդը և Կամբոջան դադարեցրել են մարտական գործողությունները անձրևների պատճառով

Թաիլանդի և Կամբոջայի զինված ուժերը ստիպված են եղել ժամանակավորապես դադարեցնել մարտական գործողությունները սահմանային գոտիներում՝ ուժեղ անձրևների պատճառով։ Այս մասին հաղորդում է The Nation թերթը՝ հղում անելով Թաիլանդի զինված ուժերի հայտարարությանը։ Տեղեկատվության համաձայն՝ Թաիլանդի և Կամբոջայի զինված ուժերը շարունակում են պահպանել իրենց դիրքերը անբարենպաստ եղանակային պայմաններում։ Միաժամանակ նշվում է, որ հակամարտության գոտում իրավիճակը տեղական ժամանակով կեսօրից […] ...

SHANTNEWS

22:00 26.07.2025

SHANTNEWS

Հրդեհ Գետազատ գյուղում․ տուժածներ չկան

21:47 26.07.2025

Հրդեհ Գետազատ գյուղում․ տուժածներ չկան

Հուլիսի 26-ին, ժամը 15։27-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետազատ գյուղի Պողոսյան փողոցում այրվում է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։22-ին, մարվել՝ 17։05-ին: Այրվել են Պողոսյան փողոցում գտնվող երկու տան տանիքների փայտե կառուցատարրերը (մոտ […] ...

BACK_TO_TOP