«Օպել»-ում 168 շիշ կեղծ օղի կար. Արարատի մարզի պարեկների բացահայտումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+20.09 oC

«Օպել»-ում 168 շիշ կեղծ օղի կար. Արարատի մարզի պարեկների բացահայտումը

19:21 22.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արարատի մարզի պարեկները ապրիլի 23-ի գիշերը Սայաթ-Նովա գյուղից Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին են տեղափոխել «Օպել» մակնիշի մի ավտոմեքենա, որի սրահում և բեռնախցիկում կար մեծ քանակությամբ օղի:

Պարզվել է, որ «Օպելի» բեռնախցիկում և սրահում առկա 168 շիշ կեղծ օղին շշալցրել է 41-ամյա վարորդը, և գիշերը 39-ամյա եղբոր հետ դրանք տեղափոխում էր ազգականի տուն` վաճառելու նպատակով:
Ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու կասկածանքով «Օպելի» 41-ամյա վարորդը և 39-ամյա եղբայրը ձերբակալվել են, ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք:

Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, այդ թվում` իրացման նպատակով կեղծ ալկոհոլային խմիչքների շրջանառության հատկանիշներով:

Իրավապահների հետագա գործողություններով պարզվել է նաև, որ 41-ամյա տղամարդը Բալահովիտ գյուղում և Երևանի Ավան վարչական շրջանում իր կողմից օգտագործվող ավտոտնակներում ունի տարբեր տեսակի օղու շշեր, խցաններ և տարաներ, իսկ իր բնակության վայրում՝ արդեն շշալցված 160 կեղծ օղի:

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է իսրայելցի դիվանագետների սպանության կապակցությամբ

22:42 22.05.2025

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է իսրայելցի դիվանագետների սպանության կապակցությամբ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը վշտացած է Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան աշխատակիցների վրա կատարված հարձակման լուրից, որի հետևանքով զոհվել է երկու մարդ։ «Միանալով տարբեր երկրներից հնչող ցավակցություններին՝ մենք դեմ ենք ատելության և բռնության բոլոր ձևերին»,- նշվում է գերատեսչության X-ի միկրոբլոգում։ Saddened to hear about the attack on #Israel‘s embassy staff in Washington, D.C., resulting in loss of […] ...

Լինքոլնի արյունոտ ձեռնոցներն աճուրդում վաճառվել են 1.5 միլիոն դոլարով

22:34 22.05.2025

Լինքոլնի արյունոտ ձեռնոցներն աճուրդում վաճառվել են 1.5 միլիոն դոլարով

ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնի սպիտակ կաշվե ձեռնոցները, որոնք նա կրել էր թատրոնում իր սպանության օրը, աճուրդում վաճառվել են 1,5 միլիոն դոլարով։ Այս մասին հայտնում է Freeman’s-Hindman աճուրդի տունը։ Տեղեկությունների համաձայն՝ Լինքոլնն այս ձեռնոցները կրել է Ֆորդի թատրոնում 1865 թվականի ապրիլի 14-ին, որտեղ նրա դեմ մահափորձ է կատարվել։ Լինքոլնի մահից հետո նրա մարմինը տարվել է […] ...

Չեխովի փողոցում հին նատրիումային լուսատուները փոխարինել ենք նոր, ժամանակակից 125 LED լուսատուներով. Ավինյան

22:25 22.05.2025

Չեխովի փողոցում հին նատրիումային լուսատուները փոխարինել ենք նոր, ժամանակակից 125 LED լուսատուներով. Ավինյան

Չեխովի փողոցում հին նատրիումային լուսատուները փոխարինել ենք նոր, ժամանակակից 125 LED լուսատուներով, որոնք ավելի պայծառ ու էներգախնայող են։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ունենք օրենքի նախագիծ, որ տրանսպորտից օգտվելու և չվճարելու դեպքում կլինեն տուգանքներ․ Միքայել Խաչատրյան

22:17 22.05.2025

Ունենք օրենքի նախագիծ, որ տրանսպորտից օգտվելու և չվճարելու դեպքում կլինեն տուգանքներ․ Միքայել Խաչատրյան

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանին։ Անդրադարձ է եղել մայրաքաղաքի խնդիրներին և թե ինչ անելիքներ ունեն այդ խնդիրների լուծման գործում Երևանի քաղաքապետարանն ու ավագանին։ Մասնավորապես, Միքայել Խաչատրյանը խոսել է հունվարից մայիս աղբահանության վճարը չվճարելու տույժ-տուգանքներից երևանցիներին ազատելու որոշման պատճառների, ընդհանուր աղբահանության, համայնքային կառույցների շինարարության, կոռուպցիոն բացահայտումների, նաև փողոցային խցանումների […] ...

Արգենտինական Պրիմերան ներկայացնող թիմի պաշտպանը ցանկություն է հայտնել խաղալ Հայաստանի հավաքականում

22:08 22.05.2025

Արգենտինական Պրիմերան ներկայացնող թիմի պաշտպանը ցանկություն է հայտնել խաղալ Հայաստանի հավաքականում

Արգենտինական Պրիմերան ներկայացնող «Բարակաս Սենտրալ» ակումբի պաշտպան Մաքսիմո Գարսիա Սելարայանը ցանկություն է հայտնել խաղալու Հայաստանի հավաքականում: «Ես հայկական արմատներ ունեմ: Իմ երկրորդ ազգանունը Սելարայան է: Ես Հայաստանի քաղաքացի չեմ, սակայն ցանկանում եմ հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում»,- սոցցանցերում գրել է 20-ամյա ֆուտբոլիստը: Մաքսիմո Գարսիա Սելարայանն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 11 հանդիպում: ...

SHANTNEWS

22:00 22.05.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP