21:28 22.05.2025
Լևերկուզենի «Բայերը» առաջխաղացման է հասել Էրիկ տեն Հագի հետ բանակցություններում, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Նիդերլանդցի մասնագետը պատրաստակամություն է հայտնել ստանձնել թիմի ղեկը, այն բանից հետո, երբ շփումներ է ունեցել գերմանական ակումբի ներկայացուցիչների հետ:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Խաբի Ալոնսոն հեռանալու է «Բայերից»:
22:13 30.07.2025
Մեծ Բրիտանիայում ավիափոխադրումների ոլորտում խոշոր խափանում է տեղի ունեցելՄեծ Բրիտանիայում օդային տրանսպորտի ոլորտում լայնածավալ խափանումներ են տեղի ունեցել ռադարների հետ կապված խնդիրների պատճառով: Sky News հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն՝ ինքնաթիռները թռիչքներ չեն իրականացրել մայրաքաղաքի Հիթրոու, Գետվիկ և Սիթի օդանավակայաններից, իսկ Էդինբուրգից չվերթները դադարեցվել են։ Մեծ Բրիտանիայում օդային երթևեկության կառավարման համար պատասխանատու NATS հոլդինգը ընդունել է խափանումը, բայց տեղեկացրել է, որ խնդիրը լուծվել է: «Մեր […] ...
22:08 30.07.2025
Վերականգնված միջոցների և Հարկ վճարողի միասնական հաշիվներին քրեական վարույթներով վերականգնվել է 74 միլիոն 630 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 28 միլիարդ 645 միլիոն 988 հազար դրամի վնասԿառավարության 2024 թվականի դեկտեմբերի 5-ի որոշման համաձայն՝ Գլխավոր դատախազությունում ամփոփվել են Վերականգնված միջոցների միասնական հաշվին և Հարկ վճարողի միասնական հաշվին քրեական վարույթներով վերականգնված դրամական միջոցների, ինչպես նաև որպես գույք փաստացի արգելադրված դրամական միջոցների վերաբերյալ տվյալները: Այսպես. Գործարկման օրվանից (2024 թվականի դեկտեմբերի 5) մինչև 2025 թվականի հունիսի 30-ը Վերականգնված միջոցների միասնական հաշվին փոխանցվել է 17,842,253,253 դրամ: […] ...
22:03 30.07.2025
Պաղեստինի վտանգված մշակութային ժառանգությունը ժամանակավորապես կհանգրվանի հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարանում․ ԿոստանյանՀուլիսի 29-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել և ելույթով է հանդես եկել Ֆրանսիայի և Սաուդյան Արաբիայի համանախագահությամբ Նյու Յորքում, ՄԱԿ-ի կենտրոնակայանում կազմակերպված Պաղեստինի հարցի խաղաղ կարգավորման և երկու պետություն սկզբունքի իրագործման հարցով միջազգային բարձրաստիճան համաժողովին: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր ելույթում նշել է. «Մեծարգո՛ համանախագահներ, Ձե՛րդ գերազանցություններ, հարգարժա՛ն պատվիրակներ, Նախևառաջ կցանկանամ շնորհակալություն հայտնել […] ...
21:52 30.07.2025
Նախագահն այցելել է հայ-իրանական սահմանին գտնվող Մեղրիի անցակետՍյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է հայ-իրանական սահմանին գտնվող Մեղրիի անցակետ, տեղում ծանոթացել է մաքսակետի գործունեությանը, ինչպես նաև իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։ ...
21:39 30.07.2025
Արոնյանը Esports World Cup 2025-ի քառորդ եզրափակչում էՀայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, ով ներկայացնում է ԱՄՆ-ը, «Esports World Cup 2025» շախմատի մրցաշարի քառորդ եզրափակչում է: Այս մասին հայտնում է ՀՇՖ-ի մամուլի ծառայությունը։ Նախորդ փուլում Լևոն Արոնյանը 2:0 հաշվով հաղթել է Անդրեյ Եսիպենկոյին։ Մրցաշարը անցկացվում է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում։ Շախմատիստները խաղում են Chess.com հարթակի միջոցով, միևնույն ժամանակ ֆիզիկապես նստելով միմյանց դիմաց։ ...