Աղոթիր, որ քեզ համար նոր ակումբ գտնես․ Ամորիմը՝ Գառնաչոյին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 05 2025
  • $
    384.15
  • RUBLE
    4.88
  • 433.59
WEATHER
+25.09 oC

Աղոթիր, որ քեզ համար նոր ակումբ գտնես․ Ամորիմը՝ Գառնաչոյին

20:12 29.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմն ու թիմի հարձակվող Ալեխանդրո Գառնաչոն լարված խոսակցություն են ունեցել։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Պորտուգալացի մասնագետը Քերինգթոնում՝ ակումբի մարզաբազայում, ֆուտբոլիստների ներկայությամբ Գառնաչոյին խորհուրդ է տվել հեռանալ թիմից.

«Աղոթիր, որ քեզ համար նոր ակումբ գտնես»,- ասել է Ամորիմը:

20-ամյա ֆուտբոլիստը դուրս էր մնացել «Ասթոն Վիլայի» դեմ Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի վերջին խաղի հայտացուցակից: Ամորիմը վերջնականապես ցույց է տվել, որ արգենտինացին տեղ չունի իր նախագծերում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սպերցյանը հնարավոր է տեղափոխվի պորտուգալական թոփ ակումբ

13:55 30.05.2025

Սպերցյանը հնարավոր է տեղափոխվի պորտուգալական թոփ ակումբ

«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հնարավոր է տեղափոխվի Պորտուգալիա, հայտնում է Legalbet-ը: Ըստ տեղեկությունների 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է պորտուգալական թոփ ակումբներից մեկը, որի անունը դեռևս անհայտ է: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել անգլիական «Լիդսում»։ Սպերցյանը արդեն ավարտված մրցաշրջանում «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 28 հանդիպում, դարձել […] ...

Սարգիս Խանդանյանն ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն. Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի տնօրենին

13:42 30.05.2025

Սարգիս Խանդանյանն ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն. Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի տնօրենին

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մայիսի 30-ին ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն. Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի տնօրեն Յակոբ Վյոլենշտայնին: Ողջունելով հյուրին` Սարգիս Խանդանյանը շնորհավորել է Յակոբ Վյոլենշտայնին՝ տարածաշրջանային ծրագրի տնօրենի պաշտոնում  նշանակվելու կապակցությամբ: Հանձնաժողովի նախագահն արժեւորել է հիմնադրամի հետ երկարամյա համագործակցությունը: Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային հարցեր: Սարգիս Խանդանյանը խոսել է […] ...

Ծեծի ենթարկվելու հետևանքով բուժօգնության են տեղափոխվել շտապօգնության աշխատակիցներ, նախնական տվյալներով` չորս անձ

13:35 30.05.2025

Ծեծի ենթարկվելու հետևանքով բուժօգնության են տեղափոխվել շտապօգնության աշխատակիցներ, նախնական տվյալներով` չորս անձ

Մայիսի 30-ին՝ ժամը 12:12-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Երևանի Հակոբ Պարոնյան փողոցում ծեծի ենթարկվելու հետևանքով բուժօգնության են տեղափոխվել շտապօգնության աշխատակիցներ, նախնական տվյալներով’ չորս անձ։ Բոլորի առողջական վիճակը բավարար։ Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ։ Կտրվի հավելյալ տեղեկատվություն։ ...

Մայիսի 30-ին կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ

13:30 30.05.2025

Մայիսի 30-ին կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ

Արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված մայիսի 30-ին կեսօրից հետո շրջանների մեծ մասում, այդ թվում՝ նաև Երևանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Երևանում մայիսի 30-ին կեսօրից հետո, հունիսի 3-4-ին գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և […] ...

Էդուարդ Սպերցյանը՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

13:15 30.05.2025

Էդուարդ Սպերցյանը՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հեղինակավոր Transfermarkt-ի վարկածով 2024/2025 մրցաշրջանում Ռուսաստանի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստն է: 24-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 28 խաղի, խփել 11 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում: «Կրասնոդարն» իր պատմության մեջ առաջին անգամ դարձել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի հաղթող: ...

Շտապօգնության բժիշկներն ու վարորդները ենթարկվել են բռնության մի խումբ անձանց կողմից

13:03 30.05.2025

Շտապօգնության բժիշկներն ու վարորդները ենթարկվել են բռնության մի խումբ անձանց կողմից

«Շտապօգնության» ՓԲԸ-ի բժիշկներն ու վարորդները ենթարկվել են բռնության մի խումբ անձանց կողմից՝ Պարոնյան և Լեո փողոցների հատման հատվածում։ «Երևանի քաղաքապետարանը խստորեն դատապարտում է բուժաշխատողների և առողջապահական ծառայության աշխատակիցների նկատմամբ ցանկացած տեսակի բռնություն։ Նրանք ամեն օր փրկում են կյանքեր, հաճախ՝ վտանգելով սեփական անվտանգությունը։ Նման վերաբերմունքը ոչ միայն անընդունելի է, այլ նաև արժանի է ամենախիստ իրավական գնահատականին»,-Ֆեյսբուքի […] ...

BACK_TO_TOP