Իսրայելի հարվածների հետևանքով Գազայում 24 ժամվա ընթացքում զոհվել է առնվազն 70 մարդ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 05 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+29.09 oC

Իսրայելի հարվածների հետևանքով Գազայում 24 ժամվա ընթացքում զոհվել է առնվազն 70 մարդ

09:45 30.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի տարբեր շրջաններին Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 70 մարդ։ Այս մասին հայտնել է կատարական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը։

Զոհվածների ընդհանուր թվից գրեթե 20 մարդ Գազայի հատվածի կենտրոնական մասում գտնվող Էլ-Բուրեյջ փախստականների ճամբարի ռմբակոծության զոհ է դարձել։ Պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում վիրավորվել է առնվազն 184 մարդ։

Հեռուստաալիքը նաև հաղորդում է, որ Իսրայելի պաշտպանության ուժերը շարունակում են հրետակոծել Գազայի հատվածի հարավային հատվածը։ Խան Յունիս քաղաքի մոտակայքում գտնվող Ալ-Մավասի մարդասիրական գոտում փախստականների վրանների գիշերային հրետակոծության հետևանքով զոհվել է առնվազն երեք մարդ, մի քանիսը վիրավորվել են։

Մարտի 18-ին Իսրայելի բանակը վերսկսեց ռազմական գործողությունները Գազայի հատվածում՝ սկսելով զանգվածային հարվածներ անկլավի դեմ և դադարեցնելով հունվարին հաստատված հրադադարը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անահիտ Ավանեսյանն այսօր հանդիպել է ցրված սկլերոզ ախտորոշումն ունեցող պացիենտների հետ

17:43 31.05.2025

Անահիտ Ավանեսյանն այսօր հանդիպել է ցրված սկլերոզ ախտորոշումն ունեցող պացիենտների հետ

Նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր հանդիպել է ցրված սկլերոզ ախտորոշումն ունեցող պացիենտների հետ: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մեկ տարի է արդեն, ինչ պետության կողմից տամադրվում է այս հիվանդության համար չորս անվանում դեղ` հիվանդության չորս փուլերի համար: «Դեղը բավականին թանկարժեք էր, պացիենտների համար մեծ խնդիր էր ներկայացնում` մեծ մասի մոտ տարեկան 5.5 մլն դրամ: 430 պացիենտ […] ...

Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվել

17:22 31.05.2025

Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվել

Երկու մարդ զոհվել է Գերմանիայի արևմուտքում գտնվող Կորշենբրոյխ քաղաքում թեթև ինքնաթիռի՝ բնակելի շենքի վրա բախման հետևանքով, հաղորդում է Neuss-Grevenbroicher Zeitung (NGZ) տեղական թերթը՝ հղում անելով ոստիկանությանը։ «Շաբաթ օրը՝ մայիսի 31-ին, սպորտային ինքնաթիռ է վթարի ենթարկվել : Վերջին տեղեկությունների համաձայն՝ երկու մարդ զոհվել է», – ասվում է հոդվածում: Հրատարակությունը գրում է, որ դեպքի վայրում աշխատում է […] ...

Ընթերցանությունը գիտելիքների, հմտությունների ու արժեհամակարգի ձևավորման ամենակարևոր ճանապարհն է․ Ժաննա Անդրեասյան

17:10 31.05.2025

Ընթերցանությունը գիտելիքների, հմտությունների ու արժեհամակարգի ձևավորման ամենակարևոր ճանապարհն է․ Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ներկա են եղել Երևանի Անգլիական այգում «Զանգակ» գրատան կազմակերպած Մանկական գրքի փառատոնի բացմանը։ Այս մասին հայտնում են նախարարությունից։ «Փառատոնն անցկացվում է Երեխաների միջազգային օրվա՝ հունիսի 1-ի շրջանակում և նպատակ ունի երեխաներին նվիրել մի իրադարձություն, որտեղ ամեն ինչ պտտվում է գրքի, ընթերցանության […] ...

Սևիկյանը կվերադառնա և կլինի մեզ հետ․ «Ֆերենցվարոշի» սպորտային տնօրեն

17:00 31.05.2025

Սևիկյանը կվերադառնա և կլինի մեզ հետ․ «Ֆերենցվարոշի» սպորտային տնօրեն

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Էդգար Սևիկյանը 2024/2025 մրցաշրջանը վարձավճարով Մոսկվայի «Լոկոմոտիվում» անցկացնելուց հետո կվերադառնա Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշ», որի հետ պայմանագիր ունի մինչև 2028 թվականի հուլիսի 1-ը, ասել է «Ֆերենցվարոշի» սպորտային տնօրեն Տամաշ Հայնալը: «Մենք հավատում ենք Էդգար Սևիկյանին։ Նա արդեն ցույց է տվել, թե ինչի է ընդունակ մեր թիմում։ Անցած ամառ նա զգաց, որ իրեն […] ...

ՇՄ նախարարի տեղակալը ելույթ է ունեցել սառցադաշտերի պահպանությանը նվիրված բարձր մակարդակի միջազգային համաժողովում

16:45 31.05.2025

ՇՄ նախարարի տեղակալը ելույթ է ունեցել սառցադաշտերի պահպանությանը նվիրված բարձր մակարդակի միջազգային համաժողովում

Մայիսի 29-31-ը Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կայացավ սառցադաշտերի պահպանությանը նվիրված բարձր մակարդակի միջազգային համաժողովը, որը համախմբել էր տարածաշրջանային և մուջազգային դերակատարների՝ քննարկելու կլիմայի փոփոխության համատեքստում սառցադաշտերի պահպանության հրատապությունը։ «Սառցադաշտերի հալման սոցիալ-տնտեսական ազդեցությունները» թեմայով նստաշրջանում ելույթ է ունեցել Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը։ Իր ելույթում նախարարի տեղակալ բարձր է գնահատել Տաջիկստանի կառավարության նախաձեռնությունը՝ համաժողովը կազմակերպելու և […] ...

ԱՄՆ սենատոր Դեյնզն այցելել է Գյումրիի Սբ․ Ամենափրկիչ եկեղեցի

16:30 31.05.2025

ԱՄՆ սենատոր Դեյնզն այցելել է Գյումրիի Սբ․ Ամենափրկիչ եկեղեցի

ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզն այցելել է Գյումրիի Սբ․ Ամենափրկիչ եկեղեցի։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: «Նա իր հիացմունքը հայտնեց Հայաստանի համաշխարհային ճանաչում ունեցող մշակութային ժառանգության, հոգևոր ու ճարտարապետական մնայուն արժեքների ու կոթողների վերաբերյալ, որոնց վառ օրինակներից է Գյումրի քաղաքում գտնվող այս գեղեցիկ պատմական կառույցը»,-ասվում է հաղորդագրությունում: ...

BACK_TO_TOP