Քելլոգ. ԱՄՆ-ը խորհուրդ է տալիս Կիևին չհրաժարվել Ռուսաստանի հետ բանակցություններից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 05 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+29.09 oC

Քելլոգ. ԱՄՆ-ը խորհուրդ է տալիս Կիևին չհրաժարվել Ռուսաստանի հետ բանակցություններից

10:00 30.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ նախագահի՝ Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը հայտարարել է, որ խորհուրդ է տալիս Կիևին հայտարարություններ չանել Ռուսաստանի հետ բանակցություններից հրաժարվելու մասին։

ABC News հեռուստաալիքի եթերում նրան խնդրել են մեկնաբանել ուկրաինական կողմի հայտարարությունները Մոսկվայի հետ բանակցությունների նոր փուլից հրաժարվելու պատրաստակամության մասին, եթե Ռուսաստանը Կիևին չտրամադրի հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագիր։

«Ես խոսեցի Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի հետ, ով կգլխավորի պատվիրակությունը Ստամբուլում կայանալիք հաջորդ բանակցություններում, և նա նույնպես դեռ չի տեսել ռուսական հուշագիրը: Բայց ես միշտ զգուշացնում եմ՝ մի՛ ասեք նման բաներ, դուք պետք է ցույց տաք, որ լուրջ եք», -ասել է Քելլոգը:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունների երկրորդ փուլի մասին, որը նախատեսված է Ստամբուլում հունիսի 2-ին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անահիտ Ավանեսյանն այսօր հանդիպել է ցրված սկլերոզ ախտորոշումն ունեցող պացիենտների հետ

17:43 31.05.2025

Անահիտ Ավանեսյանն այսօր հանդիպել է ցրված սկլերոզ ախտորոշումն ունեցող պացիենտների հետ

Նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր հանդիպել է ցրված սկլերոզ ախտորոշումն ունեցող պացիենտների հետ: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մեկ տարի է արդեն, ինչ պետության կողմից տամադրվում է այս հիվանդության համար չորս անվանում դեղ` հիվանդության չորս փուլերի համար: «Դեղը բավականին թանկարժեք էր, պացիենտների համար մեծ խնդիր էր ներկայացնում` մեծ մասի մոտ տարեկան 5.5 մլն դրամ: 430 պացիենտ […] ...

Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվել

17:22 31.05.2025

Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվել

Երկու մարդ զոհվել է Գերմանիայի արևմուտքում գտնվող Կորշենբրոյխ քաղաքում թեթև ինքնաթիռի՝ բնակելի շենքի վրա բախման հետևանքով, հաղորդում է Neuss-Grevenbroicher Zeitung (NGZ) տեղական թերթը՝ հղում անելով ոստիկանությանը։ «Շաբաթ օրը՝ մայիսի 31-ին, սպորտային ինքնաթիռ է վթարի ենթարկվել : Վերջին տեղեկությունների համաձայն՝ երկու մարդ զոհվել է», – ասվում է հոդվածում: Հրատարակությունը գրում է, որ դեպքի վայրում աշխատում է […] ...

Ընթերցանությունը գիտելիքների, հմտությունների ու արժեհամակարգի ձևավորման ամենակարևոր ճանապարհն է․ Ժաննա Անդրեասյան

17:10 31.05.2025

Ընթերցանությունը գիտելիքների, հմտությունների ու արժեհամակարգի ձևավորման ամենակարևոր ճանապարհն է․ Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ներկա են եղել Երևանի Անգլիական այգում «Զանգակ» գրատան կազմակերպած Մանկական գրքի փառատոնի բացմանը։ Այս մասին հայտնում են նախարարությունից։ «Փառատոնն անցկացվում է Երեխաների միջազգային օրվա՝ հունիսի 1-ի շրջանակում և նպատակ ունի երեխաներին նվիրել մի իրադարձություն, որտեղ ամեն ինչ պտտվում է գրքի, ընթերցանության […] ...

Սևիկյանը կվերադառնա և կլինի մեզ հետ․ «Ֆերենցվարոշի» սպորտային տնօրեն

17:00 31.05.2025

Սևիկյանը կվերադառնա և կլինի մեզ հետ․ «Ֆերենցվարոշի» սպորտային տնօրեն

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Էդգար Սևիկյանը 2024/2025 մրցաշրջանը վարձավճարով Մոսկվայի «Լոկոմոտիվում» անցկացնելուց հետո կվերադառնա Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշ», որի հետ պայմանագիր ունի մինչև 2028 թվականի հուլիսի 1-ը, ասել է «Ֆերենցվարոշի» սպորտային տնօրեն Տամաշ Հայնալը: «Մենք հավատում ենք Էդգար Սևիկյանին։ Նա արդեն ցույց է տվել, թե ինչի է ընդունակ մեր թիմում։ Անցած ամառ նա զգաց, որ իրեն […] ...

ՇՄ նախարարի տեղակալը ելույթ է ունեցել սառցադաշտերի պահպանությանը նվիրված բարձր մակարդակի միջազգային համաժողովում

16:45 31.05.2025

ՇՄ նախարարի տեղակալը ելույթ է ունեցել սառցադաշտերի պահպանությանը նվիրված բարձր մակարդակի միջազգային համաժողովում

Մայիսի 29-31-ը Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կայացավ սառցադաշտերի պահպանությանը նվիրված բարձր մակարդակի միջազգային համաժողովը, որը համախմբել էր տարածաշրջանային և մուջազգային դերակատարների՝ քննարկելու կլիմայի փոփոխության համատեքստում սառցադաշտերի պահպանության հրատապությունը։ «Սառցադաշտերի հալման սոցիալ-տնտեսական ազդեցությունները» թեմայով նստաշրջանում ելույթ է ունեցել Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը։ Իր ելույթում նախարարի տեղակալ բարձր է գնահատել Տաջիկստանի կառավարության նախաձեռնությունը՝ համաժողովը կազմակերպելու և […] ...

ԱՄՆ սենատոր Դեյնզն այցելել է Գյումրիի Սբ․ Ամենափրկիչ եկեղեցի

16:30 31.05.2025

ԱՄՆ սենատոր Դեյնզն այցելել է Գյումրիի Սբ․ Ամենափրկիչ եկեղեցի

ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզն այցելել է Գյումրիի Սբ․ Ամենափրկիչ եկեղեցի։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: «Նա իր հիացմունքը հայտնեց Հայաստանի համաշխարհային ճանաչում ունեցող մշակութային ժառանգության, հոգևոր ու ճարտարապետական մնայուն արժեքների ու կոթողների վերաբերյալ, որոնց վառ օրինակներից է Գյումրի քաղաքում գտնվող այս գեղեցիկ պատմական կառույցը»,-ասվում է հաղորդագրությունում: ...

BACK_TO_TOP