Չեխիան Իսրայելում իր դեսպանատունը կտեղափոխի Երուսաղեմ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 05 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+29.09 oC

Չեխիան Իսրայելում իր դեսպանատունը կտեղափոխի Երուսաղեմ

09:52 30.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Չեխիայի Հանրապետությունը Իսրայելում իր դեսպանատունը Թել Ավիվից կտեղափոխի Երուսաղեմ։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Պետր Ֆիալան։ Վարչապետի խոսքով՝ այս քայլը պետք է ձեռնարկվի Գազայի հատվածում հակամարտության թեժ փուլի ավարտից հետո։

«Չեխիայի Հանրապետությունը կտեղափոխի իր դեսպանատունը, քանի որ դա ճիշտ է։ Մենք մի փոքր համբերություն կցուցաբերենք, բայց, միևնույն ժամանակ, պատրաստ կլինենք այս քայլին դիմել, հենց որ գա հարմար պահը»,-Ֆիալայի խոսքերն է մեջբերում Reuters-ը։

Այս դեպքում Չեխիան կդառնա ԵՄ առաջին երկիրը և ՆԱՏՕ-ի երկրորդ երկիրը՝ ԱՄՆ-ից հետո, որի դեսպանատունը կլինի ոչ թե Թել Ավիվում, ինչպես աշխարհի մեծ մասը, այլ Երուսաղեմում։

Թել Ավիվը 86 օտարերկրյա դիվանագիտական ​​առաքելությունների կենտրոն է, բացառությամբ Գվատեմալայի, Հոնդուրասի, Պապուա Նոր Գվինեայի, Պարագվայի և Միացյալ Նահանգների։ 2018 թվականին՝ իր առաջին նախագահական ժամկետի ընթացքում, Դոնալդ Թրամփը ԱՄՆ դեսպանատունը տեղափոխեց Երուսաղեմ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվել

17:22 31.05.2025

Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվել

Երկու մարդ զոհվել է Գերմանիայի արևմուտքում գտնվող Կորշենբրոյխ քաղաքում թեթև ինքնաթիռի՝ բնակելի շենքի վրա բախման հետևանքով, հաղորդում է Neuss-Grevenbroicher Zeitung (NGZ) տեղական թերթը՝ հղում անելով ոստիկանությանը։ «Շաբաթ օրը՝ մայիսի 31-ին, սպորտային ինքնաթիռ է վթարի ենթարկվել : Վերջին տեղեկությունների համաձայն՝ երկու մարդ զոհվել է», – ասվում է հոդվածում: Հրատարակությունը գրում է, որ դեպքի վայրում աշխատում է […] ...

Ընթերցանությունը գիտելիքների, հմտությունների ու արժեհամակարգի ձևավորման ամենակարևոր ճանապարհն է․ Ժաննա Անդրեասյան

17:10 31.05.2025

Ընթերցանությունը գիտելիքների, հմտությունների ու արժեհամակարգի ձևավորման ամենակարևոր ճանապարհն է․ Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ներկա են եղել Երևանի Անգլիական այգում «Զանգակ» գրատան կազմակերպած Մանկական գրքի փառատոնի բացմանը։ Այս մասին հայտնում են նախարարությունից։ «Փառատոնն անցկացվում է Երեխաների միջազգային օրվա՝ հունիսի 1-ի շրջանակում և նպատակ ունի երեխաներին նվիրել մի իրադարձություն, որտեղ ամեն ինչ պտտվում է գրքի, ընթերցանության […] ...

Սևիկյանը կվերադառնա և կլինի մեզ հետ․ «Ֆերենցվարոշի» սպորտային տնօրեն

17:00 31.05.2025

Սևիկյանը կվերադառնա և կլինի մեզ հետ․ «Ֆերենցվարոշի» սպորտային տնօրեն

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Էդգար Սևիկյանը 2024/2025 մրցաշրջանը վարձավճարով Մոսկվայի «Լոկոմոտիվում» անցկացնելուց հետո կվերադառնա Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշ», որի հետ պայմանագիր ունի մինչև 2028 թվականի հուլիսի 1-ը, ասել է «Ֆերենցվարոշի» սպորտային տնօրեն Տամաշ Հայնալը: «Մենք հավատում ենք Էդգար Սևիկյանին։ Նա արդեն ցույց է տվել, թե ինչի է ընդունակ մեր թիմում։ Անցած ամառ նա զգաց, որ իրեն […] ...

ՇՄ նախարարի տեղակալը ելույթ է ունեցել սառցադաշտերի պահպանությանը նվիրված բարձր մակարդակի միջազգային համաժողովում

16:45 31.05.2025

ՇՄ նախարարի տեղակալը ելույթ է ունեցել սառցադաշտերի պահպանությանը նվիրված բարձր մակարդակի միջազգային համաժողովում

Մայիսի 29-31-ը Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կայացավ սառցադաշտերի պահպանությանը նվիրված բարձր մակարդակի միջազգային համաժողովը, որը համախմբել էր տարածաշրջանային և մուջազգային դերակատարների՝ քննարկելու կլիմայի փոփոխության համատեքստում սառցադաշտերի պահպանության հրատապությունը։ «Սառցադաշտերի հալման սոցիալ-տնտեսական ազդեցությունները» թեմայով նստաշրջանում ելույթ է ունեցել Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը։ Իր ելույթում նախարարի տեղակալ բարձր է գնահատել Տաջիկստանի կառավարության նախաձեռնությունը՝ համաժողովը կազմակերպելու և […] ...

ԱՄՆ սենատոր Դեյնզն այցելել է Գյումրիի Սբ․ Ամենափրկիչ եկեղեցի

16:30 31.05.2025

ԱՄՆ սենատոր Դեյնզն այցելել է Գյումրիի Սբ․ Ամենափրկիչ եկեղեցի

ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզն այցելել է Գյումրիի Սբ․ Ամենափրկիչ եկեղեցի։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: «Նա իր հիացմունքը հայտնեց Հայաստանի համաշխարհային ճանաչում ունեցող մշակութային ժառանգության, հոգևոր ու ճարտարապետական մնայուն արժեքների ու կոթողների վերաբերյալ, որոնց վառ օրինակներից է Գյումրի քաղաքում գտնվող այս գեղեցիկ պատմական կառույցը»,-ասվում է հաղորդագրությունում: ...

Մոսկվայում հեռախոսային խաբեբաները ստիպել են թոշակառուին վաճառել իր բնակարանը

16:16 31.05.2025

Մոսկվայում հեռախոսային խաբեբաները ստիպել են թոշակառուին վաճառել իր բնակարանը

Մոսկվայում հեռախոսով խաբեբաները գրեթե մեկ ամիս զանգահարել են մի թոշակառուի՝ ի վերջո ստիպելով նրան վաճառել իր բնակարանը և իրենց տալ իր բոլոր խնայողությունները։ Վնասը կազմել է 30 միլիոն ռուբլի, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են իրավապահ մարմինները։ Աղբյուրի փոխանցմամբ՝ հեռախոսային խաբեբաները մեկ ամիս շարունակ զանգահարել են թոշակառուին և, օգտագործելով բնորոշ սխեման, ներկայացել են որպես հանրային ծառայությունների և […] ...

BACK_TO_TOP