Անահիտ Ավանեսյանի չնախատեսված այցերը մարզային բժշկական կենտրոններ շարունակվում են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 05 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+21.09 oC

Անահիտ Ավանեսյանի չնախատեսված այցերը մարզային բժշկական կենտրոններ շարունակվում են

15:17 30.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
Հետևելով մարզերի մեր քաղաքացիներից պարբերաբար ստացվող ահազանգերին ու դիտարկումներին` առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի չնախատեսված այցերը մարզային բժշկական կենտրոններ շարունակվում են:
Խնդիրներին ու հնարավորություններին տեղում ծանոթանալու, պացիենտների հետ անմիջական զրուցելու համար նախարարի չնախատեսված հերթական մարզային այցը Կոտայք էր, առաջին կանգառը` Աբովյանի բժշկական կենտրոնը:
Նախարարը եղել է և՛ պոլիկլինիկական, և՛ հիվանդանոցային հատվածներում, ծանոթացել մասնագիտական ու տեխնիկական հնարավորություններին, տրամադրվող բուժծառաության որակին ու մահճակալային ծանրաբեռնվածությանը, զրուցել պացիենտների հետ:
Անահիտ Ավանեսյանը կենտրոնի իմունիզացիայի սենյակում հետևել է ջրծաղիկի դեմ պատվաստման գործընթացին: Նախարարը շրջել է նաև Աբովյանի ծննդատանը, որտեղ տարեկան շուրջ 800 ծնունդ է գրանցվում:
Կարևորելով մարզաբնակ մեր քաղաքացիների հետ առկա հետադարձ կապը` նախարարը շարունակելու է չնախատեսված այցերը:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլին

21:39 31.05.2025

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլին

Հունիսի 8-ից 15-ը Գերմանիայի Մյունխեն քաղաքում կանցկացվի Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլը։ Այս մասին հայտնել են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից: Մրցմանը կմասնակցեն 73 երկրի ավելի քան 650 հրաձիգներ։ Հայաստանը մրցաշարում կներկայացնեն հավաքականի անդամներ Բենիկ Խլղաթյանն ու Էլմիրա Կարապետյանը։ Նրանք կմեկնեն մրցավայր հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի գլխավորությամբ։ ...

Կրասնոգորսկի արդյունաբերական շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել

21:26 31.05.2025

Կրասնոգորսկի արդյունաբերական շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել

ՌԴ Կրասնոգորսկի շրջանի «Կոլեսնիկ» արտադրական շենքի անգարներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել: Տարածքն ընդլայնվել է մինչև 4 հազար քառ․ մետր։ Այս մասին TASS-ին հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունից: «Հաղորդում է ստացվել «Կոլեսնիկ» արտադրական շենքի տարածքում՝ Նովի գյուղի 1 հասցեում գտնվող տարածքում հրդեհի մասին: Ժամանելուն պես հրշեջները պարզել են, որ այրվում է 900 «քառակուսի» մակերեսով մետաղական […] ...

ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնակատան այցելել է Բավրայի մաքսակետ

21:13 31.05.2025

ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնակատան այցելել է Բավրայի մաքսակետ

ՍԱՏՄ ղեկավարի պարտականությունները կատարող Տիգրան Պետրոսյանը այցելել է Բավրայի մաքսակետ՝ ծանոթանալու սահմանային վերահսկողության բաժնի աշխատանքներին։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

21:00 31.05.2025

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Համո Սահյան փող. 26-102 առանձնատներ, Սունդուկյան փող. 17-23 շենքեր, Քոչար փող. 18-20 շենքեր, Վաղարշյան փող. 14 շենք, թիվ 148 դպրոց, Ա․ Ավետիսյան փող. 45-65 առանձնատներ, Ավետիսյան փող. 61-70, 74 […] ...

Եգիպտոսը մեղադրել է Իսրայելին Գազայի սովը որպես զենք օգտագործելու մեջ

20:55 31.05.2025

Եգիպտոսը մեղադրել է Իսրայելին Գազայի սովը որպես զենք օգտագործելու մեջ

Իսրայելի կողմից Գազայի հատվածում սովի պայմանների ստեղծումը որպես զենքի տարր խախտում է միջազգային իրավունքի բոլոր նորմերը, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Եգիպտոսի արտգործնախարար Բադր Աբդել Աթին։ «Մարդկությունը չի կարող ընդունել ամեն օր տեղի ունեցող դաժան գործողությունները, ինչպես նաև սովի օգտագործումը որպես կոլեկտիվ պատժի զենք. սա միջազգային և մարդասիրական իրավունքի բոլոր նորմերի կոպիտ խախտում է»,-ասել էաց Աբդել […] ...

Նյու Յորքի ոստիկանությունը հայտնել է ոստիկանների վրա հարձակումների աճի մասին

20:45 31.05.2025

Նյու Յորքի ոստիկանությունը հայտնել է ոստիկանների վրա հարձակումների աճի մասին

Նյու Յորքում վերջին վեց տարիների ընթացքում զգալիորեն աճել են իրավապահ մարմինների աշխատակիցների վրա հարձակումները, ըստ քաղաքի ոստիկանության հրապարակված տվյալների։ Նյու Յորքի ոստիկանության դեպարտամենտի կողմից տրամադրված վիճակագրության համաձայն՝ այս տարվա սկզբից մինչև մայիսի վերջ քաղաքում գրանցվել է ոստիկանների վրա 970 հարձակում, մինչդեռ 2019 թվականի նույն ժամանակահատվածում դրանց թիվը կազմել է 595 դեպք։ Այսպիսով, վեց տարվա ընթացքում […] ...

BACK_TO_TOP