16:27 30.05.2025
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մայիսի 30-ին հանդիպել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն. Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Յակոբ Վյոլենշտայնի եւ հիմնադրամի երեւանյան գրասենյակի ղեկավար Լիանա Մարուքյանի հետ:
Ողջունելով հյուրերին` Արման Եղոյանը շնորհավորել է ծրագրի նորանշանակ ղեկավարին եւ կարեւորել հիմնադրամի երկարամյա արդյունավետ գործունեությունը մեր երկրում:
Ներկայացվել են առաջիկայում հիմնադրամի կողմից հանձնաժողովի հետ իրականացվելիք ծրագրերը: Հանձնաժողովի նախագահը տարբեր նախաձեռնությունների իրականացմանն աջակցելու պատրաստակամություն է հայտնել եւ ներկայացրել իր գլխավորած հանձնաժողովի գործունեության ուղղություններն ու ընթացիկ աշխատանքը:
Անդրադարձ է եղել էներգետիկ անվտանգության ոլորտում համագործակցության հնարավորություններին:
22:58 31.05.2025
Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է ՀԱՄԱՍ-ի ռազմական առաջնորդ Սինվարի սպանությունըԻսրայելական բանակը պաշտոնապես հաստատել է Գազայի հատվածում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևի առաջնորդ Մոհամմեդ Սինվարի ոչնչացման փաստը: Բանակի մամուլի ծառայության հայտարարության համաձայն՝ նա ոչնչացվել է Գազայի հատվածի Խան Յունիս շրջանում գտնվող Եվրոպական հիվանդանոցի տարածքում հասցված կետային հարվածի արդյունքում: Իսրայելական կողմի պնդմամբ՝ ՀԱՄԱՍ-ի մարտական շտաբը գտնվում էր կլինիկայի շենքի տակ, որտեղ հարվածի պահին գտնվում էր […] ...
22:42 31.05.2025
Անհրաժեշտ է պահպանել համացանցային անվտանգության կանոնները․ Կիբեռմարտահրավեր՝ փոքրիկների համարԿիբեռմարտահրավերի այս շաբաթվա հաղորդումը նվիրված է Երեխաների պաշտպանության միջազգային օրվան։ Ներկայացնում ենք մի քանի պարզ կանոններ, որոնք կօգնեն ձեզ համացանցում լինել անվտանգ․ պահպանի՛ր անձնական տվյալները գաղտնի, ստեղծի՛ր հուսալի գաղտնաբառեր, մի՛ խուսափիր օգնություն խնդրելուց, մի՛ սեղմիր անծանոթ հղումների վրա, եղի՛ր բարեկիրթ համացանցում։ Իսկ հնարավոր վտանգների դեպքում գործում է ՆԳՆ ինտերնետային խարդախություններով թեժ գծի հեռախոսահամարը՝ 011 52 […] ...
22:24 31.05.2025
Նիկոլ Փաշինյանի գրառումներից մինչև խաղաղության պայմանագրի ստորագրում. զրույց Սոնա Ղազարյանի հետՔաղաքական շաբաթը «Հեռանկար»-ի տաղավարում ամփոփել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սոնա Ղազարյանը: Պատգամավորն անդրադարձել է առավել քննարկված իրադարձություններին և հայտարարություններին: Նա խոսել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան վերջին գրառումների, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին: ...
22:12 31.05.2025
Պիաստրին հաղթեց Ֆորմուլա 1-ի Իսպանիայի Գրան պրիի որակավորման փուլումԲրիտանական «Մաքլարենի» ավստրալացի մրցարշավորդ Օսկար Պիաստրին հաղթել է Ֆորմուլա 1-ի աշխարհի առաջնության իններորդ փուլի՝ Իսպանիայի Գրան պրիի որակավորման փուլում։ Մրցաշարը տեղի է ունենում Բարսելոնա-Կատալունիա մրցուղում։ Նրա թիմակիցը՝ բրիտանացի Լանդո Նորիսը, զբաղեցրել է երկրորդ տեղը։ Հոլանդացի Մաքս Վերստապենը (Red Bull) զբաղեցրել է երրորդ տեղը։ ...
21:51 31.05.2025
Երևանում բախվել են «Mercedes»-ն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարն ու ուղևորը, ովքեր մայր ու անչափահաս որդի են, տեղափոխվել են հիվանդանոցՄայիսի 31-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում Շիրազի փողոցում բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարն ու նրա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է «Mercedes»-ի վարորդի, հիվանդանոց […] ...