Բավարիա երկրամասի Լանդթագի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 05 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+20.09 oC

Բավարիա երկրամասի Լանդթագի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

17:46 30.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Բավարիա երկրամասի Լանդթագի փոխնախագահ Մարկուս Ռինդերշպախերի գլխավորած պատվիրակությունը մայիսի 30-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Հյուրերը ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Պատվիրակությունը եղել է նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին ու նյութերին:

Հյուրերը գրառում են կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նիկոլ Փաշինյանի գրառումներից մինչև խաղաղության պայմանագրի ստորագրում. զրույց Սոնա Ղազարյանի հետ

22:24 31.05.2025

Նիկոլ Փաշինյանի գրառումներից մինչև խաղաղության պայմանագրի ստորագրում. զրույց Սոնա Ղազարյանի հետ

Քաղաքական շաբաթը «Հեռանկար»-ի տաղավարում ամփոփել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սոնա Ղազարյանը: Պատգամավորն անդրադարձել է առավել քննարկված իրադարձություններին և հայտարարություններին: Նա խոսել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան վերջին գրառումների, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին:   ...

Պիաստրին հաղթեց Ֆորմուլա 1-ի Իսպանիայի Գրան պրիի որակավորման փուլում

22:12 31.05.2025

Պիաստրին հաղթեց Ֆորմուլա 1-ի Իսպանիայի Գրան պրիի որակավորման փուլում

Բրիտանական «Մաքլարենի» ավստրալացի մրցարշավորդ Օսկար Պիաստրին հաղթել է Ֆորմուլա 1-ի աշխարհի առաջնության իններորդ փուլի՝ Իսպանիայի Գրան պրիի որակավորման փուլում։ Մրցաշարը տեղի է ունենում Բարսելոնա-Կատալունիա մրցուղում։ Նրա թիմակիցը՝ բրիտանացի Լանդո Նորիսը, զբաղեցրել է երկրորդ տեղը։ Հոլանդացի Մաքս Վերստապենը (Red Bull) զբաղեցրել է երրորդ տեղը։ ...

SHANTNEWS

22:00 31.05.2025

SHANTNEWS

Երևանում բախվել են «Mercedes»-ն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարն ու ուղևորը, ովքեր մայր ու անչափահաս որդի են, տեղափոխվել են հիվանդանոց

21:51 31.05.2025

Երևանում բախվել են «Mercedes»-ն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարն ու ուղևորը, ովքեր մայր ու անչափահաս որդի են, տեղափոխվել են հիվանդանոց

Մայիսի 31-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում Շիրազի փողոցում բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարն ու նրա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է «Mercedes»-ի վարորդի, հիվանդանոց […] ...

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլին

21:39 31.05.2025

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլին

Հունիսի 8-ից 15-ը Գերմանիայի Մյունխեն քաղաքում կանցկացվի Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլը։ Այս մասին հայտնել են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից: Մրցմանը կմասնակցեն 73 երկրի ավելի քան 650 հրաձիգներ։ Հայաստանը մրցաշարում կներկայացնեն հավաքականի անդամներ Բենիկ Խլղաթյանն ու Էլմիրա Կարապետյանը։ Նրանք կմեկնեն մրցավայր հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի գլխավորությամբ։ ...

Կրասնոգորսկի արդյունաբերական շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել

21:26 31.05.2025

Կրասնոգորսկի արդյունաբերական շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել

ՌԴ Կրասնոգորսկի շրջանի «Կոլեսնիկ» արտադրական շենքի անգարներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել: Տարածքն ընդլայնվել է մինչև 4 հազար քառ․ մետր։ Այս մասին TASS-ին հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունից: «Հաղորդում է ստացվել «Կոլեսնիկ» արտադրական շենքի տարածքում՝ Նովի գյուղի 1 հասցեում գտնվող տարածքում հրդեհի մասին: Ժամանելուն պես հրշեջները պարզել են, որ այրվում է 900 «քառակուսի» մակերեսով մետաղական […] ...

BACK_TO_TOP