14:25 11.06.2025
Արայիկ Հարությունյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքինՎարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այցելել է Երևանի բուսաբանական այգի՝ ծանոթացել «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին: Աշխատակազմի ղեկավարին ուղեկցել են պատկան մարմինների ներկայացուցիչներն ու կառուցապատման պատասխանատուները: Շրջայցի ընթացքում ներկայացվել են կատարված և ընթացիկ աշխատանքները: Զեկուցվել է նախատեսվող ենթակառուցվածքների կառուցման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին: Անդրադարձ է կատարվել առաջիկա անելիքներին ու կառուցապատման աշխատանքների հետ կապված այլ ընթացիկ […] ...
14:18 11.06.2025
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Իրանի դեսպանի հետՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 11-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգի առանցքային թեմաները` հատուկ ուշադրություն դարձնելով միջխորհրդարանական համագործակցության զարգացման հարցերին: Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող տարբեր թեմաների: ...
14:12 11.06.2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Nokia ընկերության ներկայացուցիչներինՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Nokia ընկերության ավագ փոխնախագահ Ռոլֆ Վերներին և ընկերության փոխնախագահ Փիթեր Վուկովիցին: Հանդիպմանը ներկա էին նաև «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիրներ Արտյոմ Խաչատրյանը և Արամ Խաչատրյանը, Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Հանդիպման ընթացքում փոխվարչապետին ներկայացվել է հեռահաղորդակցության ոլորտում Nokia և Ucom ընկերությունների առաջիկա համագործակցության, մասնավորապես՝ 5G ցանցի ենթակառուցվածքների ներդրման ներկա և […] ...
14:07 11.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 11-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 435 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 440 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․82 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.90 դրամ: ...
14:00 11.06.2025
Հայտնի են Հայաստանի արտիստիկ լողի առաջնության հաղթողներըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ օրերս կայացել են Հայաստանի արտիստիկ լողի պատանիների, երիտասարդների և մեծահասակների առաջնության եզրափակիչ մրցումները, որոնց շուրջ 100 մարզուհի է մասնակցել Երևանից և Վանաձորից: Մրցումներին հետևել են ԿԳՄՍ նախարարության սպորտի քաղաքականության վարչության ներկայացուցիչները՝ վերահաստատելով նախարարության աջակցությունը մարզաձևի շարունակական զարգացմանն ու տարածմանը։ Մեծահասակների պայքարում Հայաստանի առաջնության ոսկե մեդալակիր է դարձել […] ...
13:53 11.06.2025
Հունիսի 12-ին կդադարեցվի Լոռու մարզի Ալավերդի և Սպիտակ քաղաքների մի շարք հասցեների գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 12-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամասի թիվ 1, 2, 34 բազմաբնակարան շենքերի, Երևանյան խճուղու առանձնատների գազասպառողների, Սպիտակ քաղաքի Ոփյան, Չարենցի, Շահումյան փողոցներով պարփակված թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը։ ...