19:54 12.06.2025
Կոտայքի և Սյունիքի մարզերում կիրականացվեն ուսուցման և զբաղվածության ապահովման, Տավուշում՝ այգեհիմնման ու ոռոգման համակարգի ներդրման փորձնական ծրագրեր: Վերաքննիչ բողոքներն էլ այսուհետ կքննվեն գրավոր ընթացակարգով, առավելագույնը՝ 10 ամիս ժամկետով: Որոշումները կայացվել են Կառավարության այսօրվա նիստում:
Մանրամասները՝ ռեպորտաժում:
19:28 13.06.2025
Համաքաղաքացիներին մարմնական վնասվածքներ պատճառած 49-ամյա տղամարդը ձերբակալվել էՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հունիսի 4-ին հաղորդում էր ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության էր դիմել Բյուրեղավան քաղաքի բնակիչ 58-ամյա մի տղամարդ: Ժամեր անց ստացվել էր հաջորդ հաղորդումը. ձեռքի մատների կոտրվածքով հիվանդանոց բուժօգնության էր դիմել Բյուրեղավան քաղաքի բնակիչ 85-ամյա մի տղամարդ: Բյուրեղավանի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ անձնական հարցերի շուրջ […] ...
19:23 13.06.2025
Գործադիրը փոփոխություններ է առաջարկում «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքումԱռաջարկվում է ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային սահմանափակումը հանել՝ հնարավորություն տալով ոստիկանությունում ծառայության անցնել նաեւ 35 տարին լրացած ՀՀ այն քաղաքացիներին, որոնք իրենց անձնական հատկանիշներով, գործնական կարողություններով, կրթությամբ, ֆիզիկական պատրաստականությամբ եւ առողջական վիճակով կարող են կատարել ոստիկանության գործառույթները: Արական սեռի դիմորդների պարագայում անփոփոխ են թողնվում պարտադիր զինվորական ծառայության անցած լինելու վերաբերյալ կարգավորումները: Վերոնշյալ փոփոխություններն ԱԺ պաշտպանության […] ...
19:17 13.06.2025
Ներկայացվել է ԵՊԲՀ նոր գրադարանի վերափոխման և արդիականացման նախագիծըԵրևանի պետական բժշկական համալսարանում տեղի է ունեցել ԵՊԲՀ նոր գրադարանի վերափոխման և արդիականացման մեկնարկին նվիրված հանդիսավոր միջոցառում: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը, […] ...
19:12 13.06.2025
Ապօրինի հրազեններով տղամարդիկ ձերբակալվել են․ Արարատի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները հունիսի 4-ի երեկոյան ստացել էին հավաստի տեղեկություն, որ Արտաշատում գտնվող երկու տղամարդ պայուսակներում ունեն հրազեններ: Տեղեկությունը ստուգելու նպատակով քրեական ոստիկանները Արտաշատի Իսակովի փողոցում մոտեցել են նրանց: Տղամարդիկ փորձել են դիմել փախուստի, ինչը, սակայն, կանխվել է: Ժամը 19:50-ին արտաշատցի տղամարդիկ ձերբակալվել ու տեղափոխվել են մարզային վարչություն: Իսակովի փողոցի բնակիչ 41-ամյա […] ...
19:07 13.06.2025
Նեյմարն առաջարկ է ստացել ԹուրքիայիցԲրազիլական «Սանթոսի» հարձակվող Նեյմարը կարող է տեղափոխվել Թուրքիա, հայտնում է Fanatik-ը: 33-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ֆեներբահչեն»: Թուրքական ակումբը 1+1 ձևաչափով պայմանագիր է առաջարկել բրազիլացի աստղին: Նեյմարն ընթացիկ մրցաշրջանում «Սանթոսի» կազմում անցկացրել է 14 հանդիպում, որոնցում խփել է 3 գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում: ...
19:03 13.06.2025
Թեհրանում ՀՀ դեսպանությունը կապի մեջ է Իրանի իշխանությունների հետ հայերի շրջանում զոհերի և վիրավորների հարցով. ՀՀ ԱԳՆՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը պատասխանել է Իսրայելի հարվածների հետևանքով Իրանի հայերի շրջանում զոհերի և վիրավորների մասին «Արմենպրես»-ի հարցին՝ նշելով. «Թեհրանում ՀՀ դեսպանությունը կապի մեջ է Իրանի իշխանությունների հետ, տեղեկություններ լինելու պարագայում կհայտնենք»: Միայն Թեհրանի նահանգում Իսրայելի հարձակման հետևանքով, ըստ իրանական աղբյուրների, կան զգալի թվով զոհեր ու վիրավորներ։ Fars News գործակալության ոչ պաշտոնական […] ...