Ալոնսոյի առաջարկը մերժվել է․ աղմկոտ կոնֆլիկտ «Ռեալում» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+33.09 oC

Ալոնսոյի առաջարկը մերժվել է․ աղմկոտ կոնֆլիկտ «Ռեալում»

15:27 13.06.2025

Մադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն խիստ հիասթափված է «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Մարտին Սուբիմենդիի տրանսֆերը չիրականացնելու ակումբի որոշումից, հայտնում է Don Balón-ը։

Ալոնսոն 26-ամյա կիսապաշտպանի ձեռքբերումը համարել է առաջնահերթություն և անձամբ խորհուրդ է տվել ակումբի ղեկավարությանը նրան գնել։ Նա կարծում էր, որ Սուբիմենդին կարող է լրացնել կենտրոնական կիսապաշտպանի խնդրահարույց դիրքը՝ Տոնի Կրոսի և Լուկա Մոդրիչի հեռանալուց հետո։ Ալոնսոն համոզված է, որ Օրելյեն Չուամենին և Էդուարդո Կամավինգան չեն կարողացել լիովին հաղթահարել իրենց առջև դրված խնդիրները, իսկ Ֆեդերիկո Վալվերդեն հաճախ խաղում է իր հիմնական դիրքից դուրս։

Ալոնսոն ծանոթ է Սուբիմենդիին «Ռեալ Սոսյեդադում» անցկացրած ժամանակաշրջանից և տպավորված է նրա ելույթներով Իսպանիայի հավաքականի կազմում։ Չնայած Սուբիմենդիի պայմանագրում նշված 60 միլիոն եվրոն հրժարագինը «Ռեալի» համար չափազանց բարձր չէր, ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը որևէ քայլ չի ձեռնարկել բանակցություններ սկսելու համար։

Արդյունքում՝ Սուբիմենդին ընդունել է Լոնդոնի «Արսենալի» առաջարկը և առաջիկա օրերին կտեղափոխվի Անգլիա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիայում ավիափոխադրումների ոլորտում խոշոր խափանում է տեղի ունեցել

22:13 30.07.2025

Մեծ Բրիտանիայում ավիափոխադրումների ոլորտում խոշոր խափանում է տեղի ունեցել

Մեծ Բրիտանիայում օդային տրանսպորտի ոլորտում լայնածավալ խափանումներ են տեղի ունեցել ռադարների հետ կապված խնդիրների պատճառով: Sky News հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն՝ ինքնաթիռները թռիչքներ չեն իրականացրել մայրաքաղաքի Հիթրոու, Գետվիկ և Սիթի օդանավակայաններից, իսկ Էդինբուրգից չվերթները դադարեցվել են։ Մեծ Բրիտանիայում օդային երթևեկության կառավարման համար պատասխանատու NATS հոլդինգը ընդունել է խափանումը, բայց տեղեկացրել է, որ խնդիրը լուծվել է: «Մեր […] ...

Վերականգնված միջոցների և Հարկ վճարողի միասնական հաշիվներին քրեական վարույթներով վերականգնվել է 74 միլիոն 630 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 28 միլիարդ 645 միլիոն 988 հազար դրամի վնաս

22:08 30.07.2025

Վերականգնված միջոցների և Հարկ վճարողի միասնական հաշիվներին քրեական վարույթներով վերականգնվել է 74 միլիոն 630 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 28 միլիարդ 645 միլիոն 988 հազար դրամի վնաս

Կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 5-ի որոշման համաձայն՝ Գլխավոր դատախազությունում ամփոփվել են Վերականգնված միջոցների միասնական հաշվին և Հարկ վճարողի միասնական հաշվին քրեական վարույթներով վերականգնված դրամական միջոցների, ինչպես նաև որպես գույք փաստացի արգելադրված դրամական միջոցների վերաբերյալ տվյալները: Այսպես. Գործարկման օրվանից (2024 թվականի դեկտեմբերի 5) մինչև 2025 թվականի հունիսի 30-ը Վերականգնված միջոցների միասնական հաշվին փոխանցվել է 17,842,253,253 դրամ: […] ...

Պաղեստինի վտանգված մշակութային ժառանգությունը ժամանակավորապես կհանգրվանի հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարանում․ Կոստանյան

22:03 30.07.2025

Պաղեստինի վտանգված մշակութային ժառանգությունը ժամանակավորապես կհանգրվանի հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարանում․ Կոստանյան

Հուլիսի 29-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել և ելույթով է հանդես եկել Ֆրանսիայի և Սաուդյան Արաբիայի համանախագահությամբ Նյու Յորքում, ՄԱԿ-ի կենտրոնակայանում կազմակերպված Պաղեստինի հարցի խաղաղ կարգավորման և երկու պետություն սկզբունքի իրագործման հարցով միջազգային բարձրաստիճան համաժողովին: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր ելույթում նշել է. «Մեծարգո՛ համանախագահներ, Ձե՛րդ գերազանցություններ, հարգարժա՛ն պատվիրակներ, Նախևառաջ կցանկանամ շնորհակալություն հայտնել […] ...

SHANTNEWS

22:00 30.07.2025

SHANTNEWS

Նախագահն այցելել է հայ-իրանական սահմանին գտնվող Մեղրիի անցակետ

21:52 30.07.2025

Նախագահն այցելել է հայ-իրանական սահմանին գտնվող Մեղրիի անցակետ

Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է հայ-իրանական սահմանին գտնվող Մեղրիի անցակետ, տեղում ծանոթացել է մաքսակետի գործունեությանը, ինչպես նաև իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։ ...

Արոնյանը Esports World Cup 2025-ի քառորդ եզրափակչում է

21:39 30.07.2025

Արոնյանը Esports World Cup 2025-ի քառորդ եզրափակչում է

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, ով ներկայացնում է ԱՄՆ-ը, «Esports World Cup 2025» շախմատի մրցաշարի քառորդ եզրափակչում է: Այս մասին հայտնում է ՀՇՖ-ի մամուլի ծառայությունը։ Նախորդ փուլում Լևոն Արոնյանը 2:0 հաշվով հաղթել է Անդրեյ Եսիպենկոյին։ Մրցաշարը անցկացվում է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում։ Շախմատիստները խաղում են Chess.com հարթակի միջոցով, միևնույն ժամանակ ֆիզիկապես նստելով միմյանց դիմաց։ ...

BACK_TO_TOP