19:17 13.06.2025
Ներկայացվել է ԵՊԲՀ նոր գրադարանի վերափոխման և արդիականացման նախագիծըԵրևանի պետական բժշկական համալսարանում տեղի է ունեցել ԵՊԲՀ նոր գրադարանի վերափոխման և արդիականացման մեկնարկին նվիրված հանդիսավոր միջոցառում: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը, […] ...
19:12 13.06.2025
Ապօրինի հրազեններով տղամարդիկ ձերբակալվել են․ Արարատի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները հունիսի 4-ի երեկոյան ստացել էին հավաստի տեղեկություն, որ Արտաշատում գտնվող երկու տղամարդ պայուսակներում ունեն հրազեններ: Տեղեկությունը ստուգելու նպատակով քրեական ոստիկանները Արտաշատի Իսակովի փողոցում մոտեցել են նրանց: Տղամարդիկ փորձել են դիմել փախուստի, ինչը, սակայն, կանխվել է: Ժամը 19:50-ին արտաշատցի տղամարդիկ ձերբակալվել ու տեղափոխվել են մարզային վարչություն: Իսակովի փողոցի բնակիչ 41-ամյա […] ...
19:07 13.06.2025
Նեյմարն առաջարկ է ստացել ԹուրքիայիցԲրազիլական «Սանթոսի» հարձակվող Նեյմարը կարող է տեղափոխվել Թուրքիա, հայտնում է Fanatik-ը: 33-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ֆեներբահչեն»: Թուրքական ակումբը 1+1 ձևաչափով պայմանագիր է առաջարկել բրազիլացի աստղին: Նեյմարն ընթացիկ մրցաշրջանում «Սանթոսի» կազմում անցկացրել է 14 հանդիպում, որոնցում խփել է 3 գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում: ...
19:03 13.06.2025
Թեհրանում ՀՀ դեսպանությունը կապի մեջ է Իրանի իշխանությունների հետ հայերի շրջանում զոհերի և վիրավորների հարցով. ՀՀ ԱԳՆՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը պատասխանել է Իսրայելի հարվածների հետևանքով Իրանի հայերի շրջանում զոհերի և վիրավորների մասին «Արմենպրես»-ի հարցին՝ նշելով. «Թեհրանում ՀՀ դեսպանությունը կապի մեջ է Իրանի իշխանությունների հետ, տեղեկություններ լինելու պարագայում կհայտնենք»: Միայն Թեհրանի նահանգում Իսրայելի հարձակման հետևանքով, ըստ իրանական աղբյուրների, կան զգալի թվով զոհեր ու վիրավորներ։ Fars News գործակալության ոչ պաշտոնական […] ...
18:57 13.06.2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Մեքսիկայի ԱԳ նախարարի տեղակալի հետՀունիսի 13-ին Նիցցայում՝ Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Մեքսիկայի ԱԳ նախարարի՝ բազմակողմ հարաբերությունների և մարդու իրավունքների հարցերով տեղակալ Էնրիկե Խավիեր Օչոա Մարտինեսի հետ: Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Մեքսիկա երկկողմ օրակարգային հարցեր՝ անդրադառնալով քաղաքական երկխոսության խթանման հեռանկարներին: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են բազմակողմ ձևաչափերում Հայաստանի և Մեքսիկայի միջև ձևավորված […] ...
18:52 13.06.2025
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լատվիայի Սաեյմայի Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի հետՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 13-ին ընդունել է Լատվիայի Սաեյմայի Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Գունարս Կուտրիսի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել Հայաստան-Լատվիա միջխորհրդարանական կապերի զարգացմանը, ինչպես նաեւ ՀՀ-ԵՄ հարաբերություններին եւ Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցերը: Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային զարգացումներին: ...