Ապօրինի հրազեններով տղամարդիկ ձերբակալվել են․ Արարատի քրեական ոստիկանների բացահայտումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+27.09 oC

Ապօրինի հրազեններով տղամարդիկ ձերբակալվել են․ Արարատի քրեական ոստիկանների բացահայտումը

19:12 13.06.2025

Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները հունիսի 4-ի երեկոյան ստացել էին հավաստի տեղեկություն, որ Արտաշատում գտնվող երկու տղամարդ պայուսակներում ունեն հրազեններ:

Տեղեկությունը ստուգելու նպատակով քրեական ոստիկանները Արտաշատի Իսակովի փողոցում մոտեցել են նրանց: Տղամարդիկ փորձել են դիմել փախուստի, ինչը, սակայն, կանխվել է: Ժամը 19:50-ին արտաշատցի տղամարդիկ ձերբակալվել ու տեղափոխվել են մարզային վարչություն:

Իսակովի փողոցի բնակիչ 41-ամյա տղամարդու պայուսակում խուզարկությամբ հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակի նմանվող լիցքավորված հրազեն, իսկ Աճառյան փողոցի բնակիչ 39-ամյա տղամարդու պայուսակում` լիցքավորված թմբուկավոր ատրճանակ:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ: Փորձաքննությամբ պարզվել է, որ երկուսն էլ մարտական զենք են:

41-ամյա տղամարդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, 39-ամյա տղամարդու նկատմամբ` տնային կալանքը:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները հունիսի 14-ին

11:41 14.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 14-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 446 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․77 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․88 դրամ: ...

Իրանը կարծում է, որ ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունները դարձել են անիմաստ

11:35 14.06.2025

Իրանը կարծում է, որ ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունները դարձել են անիմաստ

Իրանը կարծում է, որ Իսրայելի հարձակումից հետո Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամը լուծելու բանակցությունները դարձել են անիմաստ, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային: «Մյուս կողմը (ԱՄՆ-ն) այնպես վարվեց, որ երկխոսությունն անիմաստ դարձավ։ Անհնար է հայտարարել բանակցությունների պատրաստակամության մասին և միաժամանակ համակարգել գործողությունները՝ թույլ տալով սիոնիստական ​​ռեժիմին […] ...

Արտակ Աղաբեկյանը եզրափակչում է․ ազատ ոճի ըմբշամարտի Մ17 ԵԱ

11:21 14.06.2025

Արտակ Աղաբեկյանը եզրափակչում է․ ազատ ոճի ըմբշամարտի Մ17 ԵԱ

Սկոպիեում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ17 առաջնությունում 48 կգ քաշային Արտակ Աղաբեկյանը դուս է եկել եզրափակիչ։ Հայ մարզիկը նախ 1/8 եզրափակչում 7-2 հաշվով հաղթել է վրացի Նիկոլոզ Մաչարաշվիլիին, ապա 10:0 հաշվով ժամանակից շուտ պարտության է մատնել մոլդովացի Գեորգի Գայդարջիին։ Կիսաեզրափակիչ գոտեմարտում Արտակը 5-4 հաշվով առավելության է հասել չեզոք դրոշի տակ հանդես եկող Ումար Մագոմեդովի […] ...

Իսրայելի վրա Իրանի հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է 70-ի

11:11 14.06.2025

Իսրայելի վրա Իրանի հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է 70-ի

Իսրայելում Իրանի պատասխան հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է առնվազն 70-ի, հաղորդում է Jerusalem Post-ը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր 63 վիրավորի մասին: Հաղորդվել էր նաև, որ երկու մարդ զոհվել է: «Առնվազն 70 մարդ վիրավորվել է, երկուսը՝ զոհվել», – ասվում է հրատարակության կայքում։ ...

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում Իսրայելին և Իրանին դադարեցնել լարվածության սրումը

11:04 14.06.2025

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում Իսրայելին և Իրանին դադարեցնել լարվածության սրումը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Իսրայելի և Իրանի միջև փոխհրաձգությունների ֆոնին, կոչ է արել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի խաղաղ կարգավորման ուղիներ փնտրել։ «Իսրայելը ռմբակոծում է իրանական միջուկային օբյեկտները։ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Թել Ավիվին։ Բավական է էսկալացիան։ Ժամանակն է դադարեցնել այն։ Խաղաղությունն ու դիվանագիտությունը պետք է գերակշռեն», – գրել է Գուտերեշը սոցիալական ցանցերում։ ...

Ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ Երևանի Կենտրոն վարչական շրջանում

10:49 14.06.2025

Ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ Երևանի Կենտրոն վարչական շրջանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ <<Գառնու>> պոմպակայանի հոսանքազրկման հետևանքով, ս.թ. հունիսի 14-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանում կդիտվի ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ և ջրի ճնշման տատանումներ: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

BACK_TO_TOP