Քրեական դատավարության մասնակիցների անվտանգության ապահովմանը վերաբերող նախագիծը կլրամշակվի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+24.09 oC

Քրեական դատավարության մասնակիցների անվտանգության ապահովմանը վերաբերող նախագիծը կլրամշակվի

14:29 26.09.2018

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման է ներկայացվել «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Ինչպես հաղորդում է Tert.am-ը, հիմնական զեկուցող ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը նշել է, որ նախագծի ընդունումը հնարավորություն կտա լրացնել օրենսդրական բացը և իրավական հիմք ստեղծել ինչպես քրեական դատավարության մասնակիցների, այնպես էլ օրենքով պաշտպանության ենթակա այլ անձանց նկատմամբ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցների իրականացման կարգը սահմանելու համար:

«Արդյունքում առաջարկվում է հստակ սահմանել, որ ոստիկանությունը պարտավոր է միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու պետության կողմից քրեական դատավարության մասնակիցների, այդ թվում նաև հանցագործության մասին հաղորդում տվող անձանց և այլ անձանց պաշտպանությունն իրականացնելու պարտականության կատարումը և վերջիններիս անվտանգության պատշաճ ապահովումը»,- ասել է նա:

Հովհաննես Քոչարյանը նշել է, որ քրեական դատավարության մասնակիցները ՀՔԾ առանձին գործերով պաշտպանված չեն:

Ըստ նրա՝ պաշտպանության ենթակա անձանց նկատմամբ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցներն իրականացվում են կառավարության որոշմամբ սահմանված կարգով:

Կորյուն Նահապետյանը հետաքրքրվել է, թե պաշտպանության ենթակա անձանց ցանկում կա՞ սահմանափակում: Քոչարյանն ասել է, որ եթե անձը դեմ է, պետք է դադարեցվեն, նույնիսկ եթե իրականում իր կյանքին ռեալ վտանգ է ներկայանում:

«Հնարավոր է ավելի որոշակիացնել առաջարկվող կարգավորումը, եթե համաձայնեք, կարող եմ նախագծում առաջարկել, որ այլ պաշտոնատար անձանց պաշտպանության կարգը պետք է իրականացվի նույն կերպ, ինչպես քրեական դատավարության մասնակիցների, որովհետև տարբերություն չկա, ում կյանքն ու գույքն ենք պաշտպանում»,- ասել է նա:

Իսկ թե կնշվի՞, թե ովքեր են սուբյեկտները, որոնք ենթակա են պաշտպանության, փոխոստիկանապետը պատասխանել է, որ առաջին հայացքից գայթակղիչ է, որ բոլոր սուբյեկտների ցանկ հրապարակվի, բայց, ըստ նրա, ոստիկանության համար կարևոր չէ՝ թվարկումը որտեղ է արվել, կարևորն օրենքում նախատեսված լինի սուբյեկտի պաշտպանությունը:

Հովհաննես Քոչարյանն, այդուհանդերձ, համաձայնել է, որ ներկայացված նախագիծը լրամշակման կարիք ունի:

Հանձնաժողովի անդամ Ֆելիքս Ցոլակյանը նշել է, որ թեև հասկանալի է, որ ժամկետներն արագացնելու խնդիր կա, այդուհանդերձ առաջարկել է մեկ շաբաթով հետաձգել և լրամշակված տարբերակը բերել:

Առաջարկն ընդունվել է, և նախագիծը չի դրվել քվեարկության:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

12:42 06.07.2025

Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 7-ին՝ ժամը 10։30-ից 14։30-ը  ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Կորյունի,  Տերյան փողոցների, Իսակովի,  Մաշտոցի, Մյասնիկյան և Բաղրամյան պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Հրդեհի ահազանգ Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցում

12:16 06.07.2025

Հրդեհի ահազանգ Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցում

Հուլիսի 6-ին, ժամը 09։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցում գործող կտորի արտադրամասում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է եռահարկ կարի արտադրամասի երրորդ հարկում (մոտ 300 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է […] ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 50-ի

11:50 06.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 50-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում երկարատև հեղեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 50-ի։ Փրկարարներն օգտագործում են ուղղաթիռներ, նավակներ և անօդաչու թռչող սարքեր՝ զոհերին և տուժածներին որոնելու համար։ ...

Այրվել է մոտ 3000 հակ անասնակեր

11:31 06.07.2025

Այրվել է մոտ 3000 հակ անասնակեր

Հուլիսի 5-ին, ժամը 17:14-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տանձուտ գյուղում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Տանձուտ գյուղի 13-րդ փողոցի սկզբնամասում գտնվող անասմագոմի մոտակայքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:57-ին, մարվել՝ հուլիսի 6-ին, ժամը 00:05-ին։ Այրվել է մոտ […] ...

Քարաթափում Ալավերդի քաղաքում. վնասվել է ավտոմեքենա

11:12 06.07.2025

Քարաթափում Ալավերդի քաղաքում. վնասվել է ավտոմեքենա

Հուլիսի 5-ին, ժամը 21:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Բաղրամյան փողոցում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով վնասվել է ավտոմեքենա, երթևեկությունը դարձել է միակողմանի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բաղրամյան թաղամասի սկզբնամասում տեղի է ունեցել քարաթափում: Ճանապարհի վրա ընկել է մոտ  0,3 խմ […] ...

Այրվել է ավտոմեքենա. կա տուժած

10:45 06.07.2025

Այրվել է ավտոմեքենա. կա տուժած

Հուլիսի 5-ին, ժամը 21:59-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղի գլխավոր խաչմերուկում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Գառնու երկու կամավորական հրշեջ–փրկարարական խումբ:  Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գառնի գյուղի Գևորգ Մարզպետունու փողոցում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:17-ին, մարվել՝ 22:27-ին: Այրվել է «Lada»  մակնիշի ավտոմեքենան: ...

BACK_TO_TOP