Թրամփի կանայք կամ ո՞վ է վաստակել «առաջին տիկին» տիտղոսը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+26.09 oC

Թրամփի կանայք կամ ո՞վ է վաստակել «առաջին տիկին» տիտղոսը

20:39 12.10.2017

Մինչ Դոնալդ Թրամփը քաղաքական դաշտում մի քանի ճակատով բանավիճում է համաշխարհային մյուս լիդերների հետ, այդ նույն ժամանակ ԱՄՆ տարածքում նրա նախկին և ներկա կանայք հիշել են հինն ու նորը և խառնել նախագահի անձնական կյանքի խաղաքարտերը:

Ինչպես նշել էինք վերջերս Դոնալդ Թրմափի նախկին կին Իվանա Թրամփը իր հարցազրույցներից մեկում իրեն առաջին տիկին է համարել: այս խոսքերին հաջորդել է Սպիտակ տնից Մելանյա Թրամփի մամլո խոսանկի պատասխանը վերոհիշյալ հայտարարությանը.

«Տիկին Թրամփին դուր է գալիս Վաշինգթոնը և նա մեծ հաճույքով է ապրում Սպիտակ տանը: Իսկ ինչ վերաբերում է «առաջին տիկին» տիտղոսին ապա Մելանյա Թրամփի համար մեծ պատվի է կրել նման տիտղոս և նա նպատակադրված է՝ օգտվելով իր դերից, աշխատել հիմնադրամների հետ, օգնել երեխաներին: Նա չի ցանականում պարապ նստել և գրքեր գրել Սպիտակ տան  և իր կյանքի մասին, քանի որ կարծում է որ դրա մեջ ոչ մի օգուտ չկա իր անձի շուրջը ուշադրություն գրավելուց զատ»- փոխանցել է առաջին տիկնոջ մամուլի քարտուղարը:

Նախկին և ներկա կանանց միջև խայթոցները նորություն չեն: 2015-ին Քարոզարշավի թեժ շրջանում Իվանա Թրամփը New York Daily Mail-ին տված հարցազրույցում հայտնել է իր սուր կարծիքը Մելանյայի մասին.

«Նա չի կարողանում խոսել, չի կարողանում ելույթ ունենալ, չի գնում միջոցառումներին: Ինձ թվում է, որ նա չի էլ ցանականում ընդգրկվել այդ լուրջ պրոցեսում»:

Իսկ իր մասին Good morning, America-ին տված հարցազրույցում Իվանան ասել է.

«Կարո՞ղ եմ արդյոք ես Սպիտակ տան անձնակազմը ցրել 14 օրվա ընթացքում: Իկարկե: Կարո՞ղ եմ  առանց սուֆլյորի 45 րոպե ելույթ ունենալ: Այո ես դա էլ կարող եմ: Կարո՞ղ եմ արդյոք կարդալ և հասկանալ պայմանագրեր և համագործակցության եզրեր գտնել: Այո, իհարկե: Բայց ես չեմ ցանակնում լինել այնտեղ (հեղ.-Սպիտակ տանը): Ես սիրում եմ իմ ազատությունը»:

Իվանան իր փառքի դափնիներին է ավելացրել նաև այն հանգամանքը, որ հենց ինքն է Դոնալդ Թրամփին հորդորել ավելի ակտիվ գործունեություն ծավալել Twitter սոցիալական ցանցում.

«Ես նրան ասացի՝ կարծում եմ դու պետք է թվիթերը քո շահի համար օգտագործես:Եթե ցանկանում ես, որ քո խոսքերը հասարակությունը ճիշտ ընկալի, ապա այդ հարթակը ամենա ճիշտ տեղն է կարծիք արտահայտելու, քան թե հայտնի The New York Times-ին տրված հարցազրույցդ: Բոլորիս համար էլ գաղտնիք չէ, որ նրանք վերջում քո խոսքերը կփոխեն և կգրեն իրենց համար հարմար տարբերակը»:

Փաստորեն Դոնլադ Թրամփի զավեշտալի գրառումների համար շնորհակալություն է պետք հայտնել նրա նախկին կնոջը:

Առհասարակ, Դոնալդ Թրամփը միշտ շրջապատված է եղել գեղեցիկ կանանցով, բայց շատերն են փաստում, որ Իվանան գեղեցկությանը զուգահեռ նաև շատ խելացի և հնարամիտ է: Նա երիտասարդ տարիքում մոդելային գործունեություն է ծավալել, բայց Դոնլադին հանդիպելուց հետո դադարեցրել է  մոդելային կարիերան և զբաղվել է բիզնեսով: Ամուսնու հետ երկար տարիներ աշխատել է Trump Organization-ում: Թրամփի երկրորդ կինը՝ Մարլա Մեյփլսը, ցանկացել է  թատերական ոլորտում իրեն փորձել, բայց մի քանի անհաջող և չհիշվող դերերից հետո լքել է բեմը: Իսկ ներկա կինը՝ Մելանյա Թրամփը իր ուժերը փորձել է Սլովենիայի Լյուբլյանսկի համալսարանում, բայց առաջին կուրսից հետո հասկացել է, որ ուսումը իրենը չէ և մեկնել է ԱՄՆ մոդելային գործունեությամբ զբաղվելու:

Լիլիթ Խաչատրյան

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լուկաշենկոն Թրամփին և նրա ընտանիքին հրավիրել է Մինսկ

20:45 15.08.2025

Լուկաշենկոն Թրամփին և նրա ընտանիքին հրավիրել է Մինսկ

Բելառուսի և ԱՄՆ նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Դոնալդ Թրամփը հեռախոսով քննարկել են երկկողմ օրակարգը, տարածաշրջանային հարցերը և Ուկրաինան։ Այս մասին հայտնել է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը: «Երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգի հարցերը, տարածաշրջանային հարցերը և իրավիճակը թեժ կետերում, այդ թվում՝ Ուկրաինայում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները։ Բելառուսի նախագահը Դոնալդ Թրամփին և նրա […] ...

Վիրջիլ վան Դեյկի գոլը դարպասի հետևից

20:32 15.08.2025

Վիրջիլ վան Դեյկի գոլը դարպասի հետևից

«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը մարզման ժամանակ գոլ է խփել դարպասի հետևից: Առաջին փորձն անհաջող է եղել, բայց երկրորդ փորձից 34-ամյա խաղացողը կարողացել է գրավել դարպասը: «Ես սիրում եմ մարտահրավերներ»,- ասել է «Լիվերպուլի» ավագը: Never in doubt, skipper 😎 pic.twitter.com/njM06rZS2I — Liverpool FC (@LFC) August 13, 2025 ...

Թրամփը հայտարարել է, որ կվրդովվի, եթե Պուտինի հետ չկարողանա հրադադարի համաձայնության գալ

20:16 15.08.2025

Թրամփը հայտարարել է, որ կվրդովվի, եթե Պուտինի հետ չկարողանա հրադադարի համաձայնության գալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հիասթափված կլինի, եթե Անքորիջում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ չկարողանա համաձայնության գալ Ուկրաինայում հրադադարի վերաբերյալ։ Նա այս հայտարարությունն արել է՝ պատասխանելով Սպիտակ տան մամուլի ասուլիսի հարցերին Անքորիջ մեկնելու ժամանակ՝ Ռուսաստանի առաջնորդի հետ հանդիպելու համար։ Երբ հարցրել են, թե ինչ հանգամանքներում կարելի է գագաթնաժողովը հաջողված համարել, Թրամփը […] ...

SHANTNEWS

20:00 15.08.2025

SHANTNEWS

Ես ինձ բախտավոր եմ համարում, որ քեզ նման թիմակից և ընկեր եմ ունեցել․ Սալահը՝ Նունյեսին

19:58 15.08.2025

Ես ինձ բախտավոր եմ համարում, որ քեզ նման թիմակից և ընկեր եմ ունեցել․ Սալահը՝ Նունյեսին

«Լիվերպուլի» առաջատար հարձակվող Մոհամեդ Սալահը հուզիչ գրառում է կատարել X-ի իր էջում` հրաժեշտ տալով «Ալ Հիլալ» տեղափոխված Դարվին Նունյեսին: «Ես ինձ բախտավոր եմ համարում, որ քեզ նման թիմակից և ընկեր եմ ունեցել։ Դու միշտ շատ անկեղծ էիր և լավ էներգիա էիր բերում, ուր էլ որ գնում էիր։ Դու մեզ ծիծաղեցնում էիր և սրտանց էիր վերաբերվում […] ...

Հրշեջ-փրկարարները մարել են Մեղրի համայնքի Կալեր բնակավայրի անտառամերձ տարածքում բռնկված հրդեհը

19:55 15.08.2025

Հրշեջ-փրկարարները մարել են Մեղրի համայնքի Կալեր բնակավայրի անտառամերձ տարածքում բռնկված հրդեհը

Օգոստոսի 11-ին՝ ժամը 17:28-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել Կալեր գյուղում բռնկված հրդեհի վերաբերյալ: Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ուժերն ու միջոցները: Պարզվել էր, որ գյուղի անտառամերձ տարածքում չորս օջախով այրվում էր բուսածածկույթ: Կալեր գյուղի անտառամերձ տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքները շարունակվել են շուրջ չորս օր: […] ...

BACK_TO_TOP