Կոնֆուցիոսի մտորումների հիմնական նպատակը ներդաշնակ հասարակություն ունենալու բանալին գտնելն է. Արման Ղարագուլյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC

Կոնֆուցիոսի մտորումների հիմնական նպատակը ներդաշնակ հասարակություն ունենալու բանալին գտնելն է. Արման Ղարագուլյան

23:58 28.09.2018

Այսօր Չինաստանում նշվում է Կոնֆուցիոսի ծննդյան օրը՝ ազգային ուսուցչի օրը:

Կոնֆուցիոսը մեծ ազդեցություն է թողել չինական հասարակության աշխարհայացքի զարգացման վրա: Կոնֆուցիոսի փիլիսոփայությունը ենթադրում է ինքնադաստիարակություն:

Ծնվել է Լու թագավորությունում, արիստոկրատ աստիճանավորի ընտանիքում, զբաղվել է մանկավարժական և քաղաքական գործունեությամբ։ Նրա հիմնած դպրոցում սովորում էին տասնյակ աշակերտներ, ովքեր գրի էին առնում ուսուցիչ Կունի մտքերն ու դատողությունները։ Կոնֆուցիոսի գլխավոր աշխատությունը կոչվում է «Լուն Յու» («Զրույցներ և ասույթներ»)։ Դրանում ի մի են բերված տիեզերքի, հասարակության, պետության, բարոյականության մասին Կոնֆուցիոսի խորհրդածություններն ու դատողությունները։

ԵՊՀ սոցիալական փիլիսոփայության և բարոյագիտության ամբիոնի դոցենտ Արման Ղարագուլյանը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում նշեց, որ Կոնֆուցիոսը արևելյան փիլիսոփայության առանցքային մտածողներից է:

«Կոնֆուցիոսի կողմից ձևակերպված կյանքի մշակույթի նորմերն այսօր էլ չեն կորցրել իրենց արդիականությունը, և, մասնավորապես, մերօրյա չինական հրաշքի հիմնական բաղադրատարրերից մեկն են: Կոնֆուցիոսի մտորումների հիմնական նպատակը ներդաշնակ հասարակություն ունենալու բանալին գտնելն է: Նա սոցիալական այս խնդրի լուծումը տալիս է նախևառաջ բարոյագիտության տեսանկյունից՝ ձևակերպելով արդարության, մարդասիրության, առաքինության, նվիրվածության, սոցիալական պատասխանատվության արժեքաբանական չափումները: Կարծում եմ՝ արժե մեր հայացքներն ուղղել Կոնֆուցիոսի հարցադրումներին, քանզի ներդաշնակ հասարակություն կառուցելու մարտահրավերը առավել քան արդիական է մերօրյա Հայաստանում, և ես՝ լինելով փիլիսոփա, կիսում եմ այն մտածողների կարծիքը, որ զարգացած և ներդաշնակ հասարակությունն սկսվում է նախևառաջ համապատասխան անհատներ և կենսափիլիսոփայություն ձևավորելուց»,-նշել է նա:

Կոնֆուցիոսի փիլիսոփայության մեջ տիեզերաբանությունն աննշան տեղ է զբաղեցնում, թեև նա նույնպես ընդունում է այն միտքը, որ ամեն ինչ ստեղծվել է Երկնքի կողմից, և Երկինքն է տիեզերքի բարձրագույն հոգևոր սկիզբը։ Չին փիլիսոփան հիմնականում ուշադրություն է դարձնում մարդու, նրա բնության ու էության, բարոյական ինքնակատարելագործման, դաստիարակության, ինչպես նաև հասարակության կառավարմանը վերաբերող հարցերին։ Նա տարբերակում է կառավարման երկու ձև՝ կառավարում՝ ըստ վարչական և ըստ բարոյական օրենքների ու ավանդույթների։

Առաջինը, ըստ Կոնֆուցիոսի, անընդունելի է, քանի որ վարչական օրենքներով կամ բռնությամբ հնարավոր չէ կարգավորել մարդկային հարաբերությունները, հնարավոր չէ պահպանել բարոյական արժեքները։ Ընդհակառակը, եթե մարդիկ կառավարվում են բարոյական օրենքներով ու ավանդույթներով, ապա հասարակության մեջ հաստատվում է խաղաղություն, արդարություն և մարդիկ էլ պահպանում են իրենց բարոյական դիմագիծը։

Ամեն տարի սեպտեմբերի 28-ին նրա հետևորդները տոն են կազմակերպում Կոնֆուցիոսի տաճարում իր հարազատ Ցյուֆու քաղաքում: Տոնակատարության ընթացքում անցկացվում են բազմաթիվ փառատոններ  և ցուցահանդեսներ, տեղի են ունենում տարբեր արարողություններ, որոնք ներառում են իրենց մեջ հնագույն ավանդույթների տարրեր:

Ի դեպ, Չինաստանում Կոնֆուցիոսի ծննդյան տոնը նշվում է տարեկան 2 անգամ․ մեկը՝ սեպտեմբերի 28-ին, ինչը պայմանավորված է արևային օրացույցի ժամկետով և խորհրդանշում է Կոնֆուցիոսի քարոզած ուսուցման կարևորությունը: Այս տոնը խորհրդանշում է, որ յուրաքանչյուրը գիտելիք ստանալու իրավունք ունի, ոչ թե միայն արիստոկրատիան:

Երկրորդ օրը չունի հստակ ժամկետ, այն նշվում է չինական լուսնային օրացույցի լուսնային 8-րդ ամսվա 27-րդ օրը. այդ ժամկետը սովորաբար լինում է սեպտեմբերից նոյեմբեր ամիսներն ընկած ժամանակահատվածում:

https://www.youtube.com/watch?v=gfJKl0Jlx1o

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

23:18 06.07.2025

Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես մշտական ​​անդամներ ներառելով ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան պետություններին։ «Մեր առջև ծառացած վստահության ճգնաժամը հաղթահարելու համար մենք պետք է խորապես փոխենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այն դարձնենք ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, արդյունավետ և ժողովրդավարական։ Ներառենք նոր մշտական ​​անդամներ Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից և […] ...

Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

23:00 06.07.2025

Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Իտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:   ...

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

22:40 06.07.2025

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...

Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիս

22:20 06.07.2025

Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիս

Արևմուտքի կողմից ձևավորված գլոբալիզացիայի լիբերալ մոդելը սպառել է իր օգտակարությունը, և գործարար գործունեության տեղափոխումը զարգացող երկրներ խթանում է հզոր տնտեսական աճ, այդ թվում՝ BRICS-ում: Սա նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասոցիացիայի գագաթնաժողովում տեսակապի միջոցով ելույթ ունենալով: «Գլոբալ տնտեսական կարգի փոփոխությունը շարունակում է թափ հավաքել։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ լիբերալ գլոբալացման մոդելը հնանում […] ...

Ըմբշամարտիկ Ռազմիկ Եփրեմյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և նվաճել բրոնզե մեդալ

22:03 06.07.2025

Ըմբշամարտիկ Ռազմիկ Եփրեմյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և նվաճել բրոնզե մեդալ

Իտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ) 3:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և նվաճեց բրոնզե մեդալ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությունը

22:00 06.07.2025

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությունը

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությունը։ Մանրամասները՝ ՀՀ ՊՆ-ի տեսանյութում։ ...

BACK_TO_TOP