16:13 28.09.2018
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության Նոր Նորքի գրասենյակի բացման ժամանակ Ժիրայր Սեֆիլյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է նաև իրենց մտահոգություններին.
«Մենք մտահոգություն չունենք, որ նախկինները կարող են վերադառնալ: Մտահոգությունն այն է, որ մենք ժամանակ են կորցնում օր առաջ երկիրը զարգացման հունի մեջ դնելու համար: Եվ այդ զարգացման փուլի գլխավոր պահը՝ հանգրվանը, ԱԺ-ի ձևավորումն է: Վերջապես 20-25 տարիների ընթացքում առաջին անգամ ժողովրդի կամքով մեր երկրում քաղաքական դաշտ է ձևավորվելու: Եվ առանց դրա զարգացում հնարավոր չէ, դրա համար շատ մեծ նշանակություն ունի այս ԱԺ-ի շատ շուտ լուծարումը, և ժողովրդի կամքի համաձայն քաղաքական դաշտ ձևավորելը»,- ասել է Սեֆիլյանը՝ հավելելով, որ եթե խորհրդարանը չլուծարվի, իրենք ևս պատրաստ են փողոց դուրս գալ:
Ըստ Սեֆիլյանի՝ իրենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողքին են լինելու այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում չի ձևավորվել դասական իմաստով քաղաքական դաշտ:
«Իսկ ձևավորվելուց հետո ժամանակը կհուշի՝ ապագա ԱԺ կազմը ինչպիսին կլինի, մեր ժողովուրդը կորոշի: Պետք է տեղի ունենա զարգացում, բանավեճեր, պետք է ծնվի ոսկե միջինը՝ ռազմավարական նշանակություն ունեցող բոլոր ոլորտների հետ կապված»,- հավելել է Սեֆիլյանը՝ նաև ասելով, որ այդ ամենը հիմա չի իրականանում, քանի որ ընթացքը խափանում է գործող ԱԺ-ն: Սեֆիլյանը խորհրդարանն անվանել է «կույրաղիքային ԱԺ»:
23:18 06.07.2025
Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդըԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես մշտական անդամներ ներառելով ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան պետություններին։ «Մեր առջև ծառացած վստահության ճգնաժամը հաղթահարելու համար մենք պետք է խորապես փոխենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այն դարձնենք ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, արդյունավետ և ժողովրդավարական։ Ներառենք նոր մշտական անդամներ Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից և […] ...
23:00 06.07.2025
Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոնԻտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...
22:40 06.07.2025
Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներումՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...
22:20 06.07.2025
Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիսԱրևմուտքի կողմից ձևավորված գլոբալիզացիայի լիբերալ մոդելը սպառել է իր օգտակարությունը, և գործարար գործունեության տեղափոխումը զարգացող երկրներ խթանում է հզոր տնտեսական աճ, այդ թվում՝ BRICS-ում: Սա նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասոցիացիայի գագաթնաժողովում տեսակապի միջոցով ելույթ ունենալով: «Գլոբալ տնտեսական կարգի փոփոխությունը շարունակում է թափ հավաքել։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ լիբերալ գլոբալացման մոդելը հնանում […] ...
22:03 06.07.2025
Ըմբշամարտիկ Ռազմիկ Եփրեմյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և նվաճել բրոնզե մեդալԻտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ) 3:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և նվաճեց բրոնզե մեդալ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...
22:00 06.07.2025
ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությունըՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությունը։ Մանրամասները՝ ՀՀ ՊՆ-ի տեսանյութում։ ...