15:04 29.09.2018
«Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբը «Հայ-ռուսական հարաբերությունները երկու երկրների ԶԼՄ-ների տեսանկյունից՝ Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո» թեմայով մոնիտորին է անցկացրել, որի արդյունքները այսօր հրավիրած մամուլի ասուլիսում կազմակերպության փորձագետ Արման Ղուկասյանը ներկայացրել է լրատվամիջոցներին:
Փորձագետի տեղեկացմամբ՝ հիմնականում ուսումնասիրվել ու դիտարկման են ենթարկվել երկու երկրների առաջատար էլեկտրոնային լրատվամիջոցները, որոնք 2018 թվականի հունիս-օգոստոս ամիսներին տարբեր առիթներով անդրադարձել են հայ ռուսական հարաբերություններին:
Ի դեպ, նման դիտարկում կազմակերպությունն անցկացրել է նաև 2017 թվականի հունիս-օգոստոս ամիսներին, քանի որ այն ժամանակ այդ նույն ամիսներին Հայաստանում ակտիվորեն շրջանառվում էր ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ հարցը:
Հիշեցնենք, որ նույնիսկ խնդիրը ԱԺ «Ելք» խմբակցության նախաձեռնությամբ քննարկման առարկա դարձավ նաև խորհրդարանում:
Փորձագիտական խումբը համեմատական վերլուծության է ենթարկելով երկու տարիների ցուցանիշները և եկել այն եզրահանգման, որ ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի թե՛ ռուսական, թե՛ հայկական լրատվամիջոցներում երկու երկրների փոխհարաբերությունների վերաբերյալ արձագանքները եղել են առավել օբյեկտիվ:
Փորձագիտական խմբի դիտարկմամբ՝ նախորդ տարվա համեմատ այս տարի հայկական էլեկտրոնային լրատվամիջոցների նյութերում մոտ 70 տոկոսով նվազել է հակառուսական բնույթի արձագանքները, իսկ ռուսական լրատվամիջոցներն էլ առավել օբյեկտիվ են արձագանքում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին:
«Թե՛ հայկական, թե՛ ռուսական ԶԼՄ-ներում չի նկատվում ծայրահեղական տեղեկատվություն: Եթե անցած տարի այդ ծայրահեղականությունը կար թե՛ հայկական, թե՛ որոշ ռուսական ԶԼՄ-ներում»,- նշել է Արման Ղուկասյանը:
Նրա պնդմամբ՝ թեև այս օրերին խոսվում է, որ հայ-ռուսական հարաբերություններում կա լարվածություն, իսկ նախկին իշխանությունների ժամանակ նմանօրինակ լարվածություն չկար, սակայն դիտարկման արդյունքները տրամագծորեն հակառակն են ապացուցում:
«Մեր երկու երկրների ԶԼՄ-ներում կա ավելի օբեկտիվ տեղեկատվություն երկու երկրների հարաբերությունների վերաբերյալ, ավելի շատ հարցեր են բարձրացվում, որոնք բխում են մեր երկու երկրների իրական շահերից»,- նշել է փորձագետը՝ ավելացնելով, որ դա արդյունք է նրա, որ Հայաստանի իշխանությունները ի սկզբանե բարձրացրեցին կոնկրետ հստակ խնդիրներ, և եթե օրինակ՝ նույն Խաչատուրովի դեպքի ժամանակ ռուսական մամուլում փորձագիտական սուր գնահատականներ հնչեցին, ապա Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո այդ լարվածությունը ԶԼՄ տիրույթում կտրուկ նվազեց:
11:30 29.06.2025
Մբապեն դատական հայց է ներկայացրել ՊՍԺ-ի դեմՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն դատական հայց է ներկայացրել ՊՍԺ-ի դեմ։ Այս մասին հայտնում է L’Equipe-ը: Ֆրանսիացի ֆուտբոլիստը նախկին ակումբին մեղադրում է 2023 թվականին հոգեբանական ճնշում գործադրելու միջոցով պայմանագիր ստորագրելու համար: Գործը քննում է 2 դատավոր: Մբապեն 2024 թվականին «Ռեալ» էր տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակում: ...
11:15 29.06.2025
Վլադիվոստոկի մոտակայքում հրդեհված տուրիստական նավը խորտակվել էՎլադիվոստոկի մոտակայքում հրդեհված «Մերլիոն» զբոսանավը խորտակվել է Պետրոս Մեծի ծոցի ջրերում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով իրավապահ մարմիններին։ Հրդեհի պահին նավի վրա եղել է 12 մարդ։ Նրանց բոլորին դուրս են բերել անցնող նավերը։ Միջադեպի պատճառները դեռևս հետաքննվում են։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ տուրիստական նավը պատկանում է «Կորսար» ընկերությանը։ Պրիմորսկիի տրանսպորտի քննչական վարչությունը հայտարարել է, […] ...
11:06 29.06.2025
Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 30-ին, ժամը 10:30-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Մուշավան 6-րդ, Էրեբունի, Վարդաշեն 3-րդ, 6-րդ, Ջրաշեն 1-ին, Նոր Արեշ 11-րդ փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ ...
11:00 29.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
10:40 29.06.2025
Բելգրադի ցուցարարները կոչ են արել ոչնչացնել ՍերբիանԲելգրադում ցուցարարները կոչ են արել քաղաքացիական պատերազմով ոչնչացնել Սերբիան, սոցիալական ցանցերում հայտարարել է Սկուպշտինայի (խորհրդարանի խոսնակ) խոսնակ և նախկին վարչապետ Անա Բրնաբիչը։ Բողոքի ցույցի մասնակից ուսանողներն ու ընդդիմության կողմնակիցներն ավելի վաղ հրավառ նյութեր և այլ առարկաներ էին նետել նախագահական վարչակազմի դիմաց գտնվող այգում ոստիկանական պատնեշի վրա։ Զինված ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և մահակներ, հետ […] ...
10:20 29.06.2025
Հրշեջ-փրկարարները մարել են Ծիծեռնակաբերդի խճուղում բռնկված հրդեհըՀունիսի 28-ին, ժամը 22:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։35-ին, մարվել՝ 23։00-ին։ Այրվել է մոտ 4000 քմ խոտածածկույթ և թփուտներ։ Ծավալված օպերատիվ գործողությունների արդյունքում հրշեջ-փրկարարներին հաջողվել է արագորեն […] ...