17:27 29.09.2018
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 27-րդ տարեդարձի առթիվ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամանով ՀՀ դատախազության համակարգի 77 աշխատակիցներ ծառայողական պարտականությունները բարեխղճորեն և արդյունավետ կատարելու համար պարգևատրվել են «Հայաստանի Հանրապետության դատախազության 100-ամյակ» հոբելյանական մեդալով: Այս մասին «Ֆեյսբուքում» գրել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Սեպտեմբերի 29-ին ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի ունեցավ պարգևատրման արժանացած դատախազներին ՀՀ գլխավոր դատախազի կողմից մեդալների հանձնման արարողությունը:
Այդ առթիվ շնորհավորելով բոլորին՝ Արթուր Դավթյանը նշեց, որ կրկնակի հպարտության առիթ է նման պարգևի արժանանալ՝ ինչպես մեր ժողովրդի ամենանվիրական տոներից մեկի՝ Անկախության հռչակման տարեդարձի, այնպես էլ դատախազական համակարգի 100-ամյակի կապակցությամբ, քանի որ այն իր մեջ պարունակում է ինչպես հայոց պետականության, այնպես էլ 100-ամյա դատախազական համակարգի պատմությունը կերտած նախորդ սերունդների գործի արժևորման խորհուրդը:
Նշելով, որ այդ հանգամանքը պարտավորեցնում է առավել մեծ պատասխանատվությամբ մոտենալ ստանձնած առաքելությանը՝ ՀՀ գլխավոր դատախազն ընդգծեց, որ հատկապես վերջին ամիսներին տեղի ունեցած լրջագույն փոփոխությունների համատեքստում առավել հստակ է դրսևորվում, որ դատախազության որդեգրած արժեքները և գործելաոճը ճիշտ էին, ինչը նաև համակարգի հանդեպ հանրության վստահության ամրապնդման կարևորագույն նախապայմաններից է:
«Մենք առաջնորդվում ենք այսպես կոչված «ստերիլ իրավաբանությամբ», այսինքն՝ բացառապես օրենքով, իրավունքով, խղճով և բարոյականությամբ: Օրենքի առջև բոլորի հավասարության, պատասխանատվության անխուսափելիության ապահովումը, պետական շահերի լիարժեք պաշտպանությունը մեր առաջնահերթություններն են: Սակայն դրանցով հանդերձ՝ մեր ամենակարևոր խնդիրներից են քրեական դատավարության բոլոր մասնակիցների իրավունքների պաշտպանությունն ու քրեադատավարական ընթացակարգերի օրինահենության ապահովումը: Այս կարևորագույն խնդիրների լուծման հիմնական գրավականը ոմանց մոտ ներքին ծուլության հաղթահարումն է, ինչը հռչակել ենք որպես մեր ներքին թշնամի, ինչպես նաև իրավական մտքի զարգացմանը զուգընթաց նոր գիտելիքների ձեռքբերմանը, մասնագիտական հմտությունների կատարելագործմանը ամենօրյա ուշադրություն դարձնելը: Վերջիններիս մրցակցային դատավարության պարագայում այլևս հանդիսանում են յուրաքանչյուր դատախազի հիմնական գործիքները, զենքերը»,- ասել է Արթուր Դավթյանը:
Նա առանձնահատուկ կարևորել է ցանկացած միջավայրում դատախազի՝ հանրության համար ընկալելի և գնահատելի կերպարին համահունչ վարքագծի դրսևորումն ու կենցաղավարումը, որոնցով Հայաստանի դատախազության համակարգի ներկայացուցիչները պետք է լինեն օրինակելի:
Իրենց աշխատանքում բոլոր պարգևատրվածներին մաղթելով նորանոր ձեռքբերումներ՝ Արթուր Դավթյանը համոզմունք է հայտնել, որ դրանք խարսխված կլինեն հռչակված սկզբունքների և արժեհամակարգի վրա:
11:15 29.06.2025
Վլադիվոստոկի մոտակայքում հրդեհված տուրիստական նավը խորտակվել էՎլադիվոստոկի մոտակայքում հրդեհված «Մերլիոն» զբոսանավը խորտակվել է Պետրոս Մեծի ծոցի ջրերում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով իրավապահ մարմիններին։ Հրդեհի պահին նավի վրա եղել է 12 մարդ։ Նրանց բոլորին դուրս են բերել անցնող նավերը։ Միջադեպի պատճառները դեռևս հետաքննվում են։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ տուրիստական նավը պատկանում է «Կորսար» ընկերությանը։ Պրիմորսկիի տրանսպորտի քննչական վարչությունը հայտարարել է, […] ...
11:06 29.06.2025
Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 30-ին, ժամը 10:30-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Մուշավան 6-րդ, Էրեբունի, Վարդաշեն 3-րդ, 6-րդ, Ջրաշեն 1-ին, Նոր Արեշ 11-րդ փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ ...
11:00 29.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
10:40 29.06.2025
Բելգրադի ցուցարարները կոչ են արել ոչնչացնել ՍերբիանԲելգրադում ցուցարարները կոչ են արել քաղաքացիական պատերազմով ոչնչացնել Սերբիան, սոցիալական ցանցերում հայտարարել է Սկուպշտինայի (խորհրդարանի խոսնակ) խոսնակ և նախկին վարչապետ Անա Բրնաբիչը։ Բողոքի ցույցի մասնակից ուսանողներն ու ընդդիմության կողմնակիցներն ավելի վաղ հրավառ նյութեր և այլ առարկաներ էին նետել նախագահական վարչակազմի դիմաց գտնվող այգում ոստիկանական պատնեշի վրա։ Զինված ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և մահակներ, հետ […] ...
10:20 29.06.2025
Հրշեջ-փրկարարները մարել են Ծիծեռնակաբերդի խճուղում բռնկված հրդեհըՀունիսի 28-ին, ժամը 22:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։35-ին, մարվել՝ 23։00-ին։ Այրվել է մոտ 4000 քմ խոտածածկույթ և թփուտներ։ Ծավալված օպերատիվ գործողությունների արդյունքում հրշեջ-փրկարարներին հաջողվել է արագորեն […] ...
10:08 29.06.2025
Նիդերլանդների Մ19 հավաքականը` Եվրոպայի չեմպիոնՆիդերլանդները պատմության մեջ առաջին անգամ նվաճել է ֆուտբոլի մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոնական տիտղոսը: Ռումինիայում ավարտված մրցաշարի եզրափակչում վճռորոշ է եղել ինքնագոլը. գնդակը սեփական դարպասն ուղարկել է Իսպանիայի Մ19 հավաքականի և «Վալենսիայի» երկրորդ թիմի դարպասապահ Ռաուլ Խիմենես Լատորեն: ...