Վրաստանում պոլիէթիլենի օգտագործման արգելքն ուժի մեջ մտավ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+14.09 oC

Վրաստանում պոլիէթիլենի օգտագործման արգելքն ուժի մեջ մտավ

13:19 01.10.2018

Հոկտեմբերի 1-ից Վրաստանում ուժի մեջ մտան պոլիէթիլենային ապրանքների ներկրումը, արտադրությունը և կիրառությունն արգելող կարգավորումները։ Սահմանափակումը տարածվում է 15 միկրոնից (0,015 մմ)  բարակ պոլիէթիլենային ապրանքների վրա։ Այս մասին հայտնում է վրացական «Գռուզիա օնլայն» կայքը։

Այսօրվանից արտադրողները պարտավոր են տոպրակների ու այլ նմանատիպ ապրանքների վրա նշել իրենց անունը։ Այս կարգը չպահելու դեպքում մեղավորներին կսպառնա մինչև 500 լարի (մոտ 200 դոլար) տուգանք։

2019 թվականի ապրիլից Վրաստանում ընդհանրապես արգելվելու է բոլոր տեսակի պոլիէթիլենային ապրանքների արտադրությունը, ներմուծումը և կիրառումը։ Սրանով հարևան պետությունն անցնում է բնության մեջ ինքնուրույն չքայքայվող ապրանքներից հրաժարվելուն։

Հիշեցնենք, Հայաստանում նույնպես շուտով հրաժարվելու ենք պոլիէթիլենի կիրառումից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին

09:55 06.05.2025

Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցեր: Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման ընթացքի շուրջ։ Կողմերը քննարկվել են նաև 2024 թվականին Բրյուսելում հայտարարված դիմակայունության և աճի պլանի ներքո 2025-2027 թվականների համար […] ...

Իրանի հետ բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ մայիսի 10-11-ին

09:50 06.05.2025

Իրանի հետ բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ մայիսի 10-11-ին

Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունների չորրորդ փուլը կարող է տեղի ունենալ այս շաբաթավերջին՝ մայիսի 10-11-ը: ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի համապատասխան խոսքերը երկուշաբթի X-ում մեջբերել է Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը։ «Ուիթկոֆն ինձ ասաց, որ ԱՄՆ-ը փորձում է բանակցել Իրանի հետ միջուկային բանակցությունների չորրորդ փուլի շուրջ այս շաբաթավերջին։ Եթե դա տեղի չունենա, ապա դա […] ...

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

09:48 06.05.2025

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թթ. ծրագրի ցուցանիշները: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը մանրամասներ է ներկայացրել ծրագրի ընթացքի, մասնավորապես՝ ըստ բնակավայրերի իրականացված գործարքների ժամանակագրության, ակտիվության և կարգավիճակի վերաբերյալ: Զեկուցվել է, որ 2025 թ. մայիսի 1-ի […] ...

Al Jazeera․ Իսրայելի կողմից Գազայի հատվածում վերջին 24 ժամվա հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 63-ի

09:45 06.05.2025

Al Jazeera․ Իսրայելի կողմից Գազայի հատվածում վերջին 24 ժամվա հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 63-ի

Գազայի հատվածին իսրայելական ռազմական հարվածների հետևանքով զոհերի թիվը վերջին 24 ժամում հասել է 63-ի, հայտնում է Al Jazeera քաթարյան հեռուստաալիքը։ Երկուշաբթի օրը Գազայի հատվածին Իսրայելի պաշտպանության բանակի հարվածների արդյունքում առնվազն 63 պաղեստինցի է զոհվել, ևս «տասնյակները վիրավորվել են»։ Հեռուստաալիքը նշում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում անկլավի մի քանի շրջաններ ենթարկվել են զանգվածային ռմբակոծությունների և […] ...

Համաշխարհային պատերազմներում հաղթանակի օրերը աշխատանքային օրեր կլինեն ԱՄՆ-ում. Թրամփ

09:40 06.05.2025

Համաշխարհային պատերազմներում հաղթանակի օրերը աշխատանքային օրեր կլինեն ԱՄՆ-ում. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նոյեմբերի 11-ը և մայիսի 8-ը, որոնք հայտարարվել են Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում հաղթանակի օրեր, ԱՄՆ-ում կլինեն աշխատանքային։ Նա համապատասխան հաղորդագրություն է հրապարակել Truth Social-ում։ «Մենք հաղթեցինք երկու համաշխարհային պատերազմներում: Ամբողջ աշխարհում դաշնակիցները նշում են հաղթանակը Երկրորդ համաշխարհային պատերազմում: Միակ երկիրը, որը չի տոնում, Ամերիկայի Միացյալ Նահանգներն է, […] ...

Քաթարի առևտրաարդյունաբերական պալատը հյուրընկալել է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահի գլխավորած պատվիրակությանը

09:37 06.05.2025

Քաթարի առևտրաարդյունաբերական պալատը հյուրընկալել է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Մայիսի 4-ին Քաթարի առևտրաարդյունաբերական պալատը հյուրընկալել է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են Զբոսաշրջության կոմիտեից։ «Պատվիրակությանն ընդունել է պալատի անդամ և զբոսաշրջության կոմիտեի նախագահ շեյխ Համադ բին Ահմեդ Ալ Թանին։ Հանդիպմանը մասնակցում էր նաև Քաթարում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան՝ Տիգրան Գևորգյանը։ Քննարկվել են զբոսաշրջության ոլորտում հայ-քաթարական համագործակցության […] ...

BACK_TO_TOP