Պաշտոնյաները, պաշտոնաթող լինելով, չեն խուսափի ԱԺ քննիչ հանձնաժողով ներկայանալուց․ նախագիծն ԱԺ-ում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+14.09 oC

Պաշտոնյաները, պաշտոնաթող լինելով, չեն խուսափի ԱԺ քննիչ հանձնաժողով ներկայանալուց․ նախագիծն ԱԺ-ում է

14:46 01.10.2018

Ազգային ժողովի կանոնակարգում նախատեսվող փոփոխությունները, որոնք այսօր քննարկվեցին ու ընդունվեցին ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում, նախատեսում են, որ այն պաշտոնյաները, որոնք ԱԺ քննիչ հանձնաժողովի կողմից հրավիրվելուց հետո պաշտոնաթող են լինում, չեն խուսափելու Քննիչ հանձնաժողովի պահանջով ներկայանալուց։ Այս փոփոխություններին ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովն այսօր տվեց դրական եզրակացություն։

Հանձնաժողովի անդամներից Գևորգ Պետրոսյանը («Ծառուկյան» դաշինք) մանրամասնեց, որ մինչ այս պաշտոնաթող պաշտոնյաները կարող էին և չներկայանալ, և որպեսզի նրանք ներկայանալուց խուսափելու համար պաշտոնաթող չլինեն, այս նախագիծը պետք է ընդունվի։

Կարճատև քննարկումից հետո հանձնաժողովը քվեարկությամբ դրական եզրակացություն տվեց նախագծին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին

09:55 06.05.2025

Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցեր: Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման ընթացքի շուրջ։ Կողմերը քննարկվել են նաև 2024 թվականին Բրյուսելում հայտարարված դիմակայունության և աճի պլանի ներքո 2025-2027 թվականների համար […] ...

Իրանի հետ բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ մայիսի 10-11-ին

09:50 06.05.2025

Իրանի հետ բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ մայիսի 10-11-ին

Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունների չորրորդ փուլը կարող է տեղի ունենալ այս շաբաթավերջին՝ մայիսի 10-11-ը: ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի համապատասխան խոսքերը երկուշաբթի X-ում մեջբերել է Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը։ «Ուիթկոֆն ինձ ասաց, որ ԱՄՆ-ը փորձում է բանակցել Իրանի հետ միջուկային բանակցությունների չորրորդ փուլի շուրջ այս շաբաթավերջին։ Եթե դա տեղի չունենա, ապա դա […] ...

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

09:48 06.05.2025

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թթ. ծրագրի ցուցանիշները: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը մանրամասներ է ներկայացրել ծրագրի ընթացքի, մասնավորապես՝ ըստ բնակավայրերի իրականացված գործարքների ժամանակագրության, ակտիվության և կարգավիճակի վերաբերյալ: Զեկուցվել է, որ 2025 թ. մայիսի 1-ի […] ...

Al Jazeera․ Իսրայելի կողմից Գազայի հատվածում վերջին 24 ժամվա հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 63-ի

09:45 06.05.2025

Al Jazeera․ Իսրայելի կողմից Գազայի հատվածում վերջին 24 ժամվա հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 63-ի

Գազայի հատվածին իսրայելական ռազմական հարվածների հետևանքով զոհերի թիվը վերջին 24 ժամում հասել է 63-ի, հայտնում է Al Jazeera քաթարյան հեռուստաալիքը։ Երկուշաբթի օրը Գազայի հատվածին Իսրայելի պաշտպանության բանակի հարվածների արդյունքում առնվազն 63 պաղեստինցի է զոհվել, ևս «տասնյակները վիրավորվել են»։ Հեռուստաալիքը նշում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում անկլավի մի քանի շրջաններ ենթարկվել են զանգվածային ռմբակոծությունների և […] ...

Քաթարի առևտրաարդյունաբերական պալատը հյուրընկալել է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահի գլխավորած պատվիրակությանը

09:37 06.05.2025

Քաթարի առևտրաարդյունաբերական պալատը հյուրընկալել է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Մայիսի 4-ին Քաթարի առևտրաարդյունաբերական պալատը հյուրընկալել է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են Զբոսաշրջության կոմիտեից։ «Պատվիրակությանն ընդունել է պալատի անդամ և զբոսաշրջության կոմիտեի նախագահ շեյխ Համադ բին Ահմեդ Ալ Թանին։ Հանդիպմանը մասնակցում էր նաև Քաթարում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան՝ Տիգրան Գևորգյանը։ Քննարկվել են զբոսաշրջության ոլորտում հայ-քաթարական համագործակցության […] ...

Կարմիր մահիկը հաղորդել է Գազայում պարենային պաշարների ամբողջական սպառման մասին

09:35 06.05.2025

Կարմիր մահիկը հաղորդել է Գազայում պարենային պաշարների ամբողջական սպառման մասին

Սննդի պաշարները սպառվել են Գազայի հատվածում օգնության բաշխման կենտրոններում և շուկաներում: Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով Պաղեստինի Կարմիր մահիկի ընկերության (ԿԿՄԿ) զեկույցը։ Կազմակերպության տվյալներով՝ Գազայում պարենային իրավիճակն այժմ «ամենավատն է վերջին 19 ամսվա ընթացքում», քանի որ հիմնական պարենային պաշարները «սպառվել են ինչպես շուկաներում, այնպես էլ օգնության բաշխման կենտրոններում»։ «Պաղեստինյան անկլավի բնակչությունը […] ...

BACK_TO_TOP