Եթե պատգամավորների ներկայությունն իրենցից անկախ պատճառով չապահովվի, ԱԺ նիստը կհամարվի ընդմիջված․ նախագիծ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+14.09 oC

Եթե պատգամավորների ներկայությունն իրենցից անկախ պատճառով չապահովվի, ԱԺ նիստը կհամարվի ընդմիջված․ նախագիծ

15:11 01.10.2018

ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում այսօր քննարկվեց և հավանության արժանացվեց մի նախագիծ, որով Քննիչ հանձնաժողովի կամ հենց ԱԺ լիագումար նիստի ժամանակ պատգամավորների՝ իրենց կամքից անկախ բացակայության և դրա հետևանքով քվորում չլինելու դեպքում նիստը կընդմիջվի, ոչ թե կհամարվի չկայացած։

Նախագիծը հենց պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ ներկայացրեց ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը («Ծառուկյան խմբակցություն»)։ Նա նշեց, որ եթե պատգամավորը, իրենից անկախ պատճառով, չի կարողանում ներկայանալ նիստի, և դրա հետևանքով նիստում քվորում չի ապահովվում, պետք է այն համարել ընդմիջված։

Քննարկման ընթացքում պարզաբանվեց, որ խոսքը վերաբերում է նաև լիագումար նիստերին։ «Ելք» խմբակցության ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը խնդրեց օրինակներով պարզաբանել, թե որ դեպքերը կհամարվեն պատգամավորի կամքից անկախ բացակայություն, ինչին հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը («ՀՀԿ» խմբակցություն) նշեց, որ օրինակներ բերելը տեղին չէ, դա ակնհայտ կլինի։ Այն հարցին, թե ով է նիստը ընդմիջված համարելու որոշումն ընդունելու, հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանը («ՀՀԿ» խմբակցություն) պատասխանեց, որ նիստի ընթացքում՝ նիստը վարողը, իսկ մինչ նիստի սկսվելը՝ ԱԺ նախագահը։

Կառավարության ներկայացուցիչն ու ԱԺ «Ելք» խմբակցությունը ներկայացնող Էդմոն Մարուքյանը հրաժարվեցին ներկայացնել իրենց կարծիքները տվյալ առաջարկի վերաբերյալ, քանի որ առաջարկը ներկայացվել էր հենց հանձնաժողովի նիստի ընթացքում, ինչի պատճառով հնարավորություն չի եղել հարցը քննարկել համապատասխանաբար կառավարությունում և «Ելք» խմբակցությունում։

Այնուամենայնիվ, հանձնաժողովը հավանություն տվեց առաջարկին ու այն ուղարկեց ԱԺ լիագումար նիստի օրակարգ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արտաշատում երեկ 4 ժամվա ընթացքում թափվել է ամսական նորմայից 1,5 անգամ ավել տեղումներ

10:07 06.05.2025

Արտաշատում երեկ 4 ժամվա ընթացքում թափվել է ամսական նորմայից 1,5 անգամ ավել տեղումներ

Ակտիվ ցիկլոնի գործունեությամբ պայմանավորված մայիսի 5-ին հանրապետության ողջ տարածքում դիտվել են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ, առանձին հատվածներում նաև կարկուտ։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Արտաշատ համայնքում 4 ժամվա ընթացքում թափվել է ամսական նորմայից 1,5 անգամ ավել տեղումներ (58 մմ)։ ...

ԱՄՆ-ը անցկացնում է բազմակի օգտագործման հիպերձայնային մեքենայի երկրորդ հաջող թեստը

10:00 06.05.2025

ԱՄՆ-ը անցկացնում է բազմակի օգտագործման հիպերձայնային մեքենայի երկրորդ հաջող թեստը

Մարտին ԱՄՆ-ը իրականացրել է Talon-A բազմակի օգտագործման հիպերձայնային մեքենայի երկրորդ հաջող փորձարկումը: Այս մասին ասված է Պենտագոնի՝ երկուշաբթի օրը հրապարակված գրավոր հայտարարության մեջ։ Stratolaunch-ի բազմակի օգտագործման հիպերձայնային մեքենայի առաջին հաջող փորձարկումը տեղի է ունեցել 2024 թվականի դեկտեմբերին, սակայն չի հրապարակվել։ «Երկու փորձարկումների ժամանակ Stratolaunch Talon-A հիպերձայնային մեքենան արձակվել է Roc կրիչով ինքնաթիռից, թռել է Խաղաղ […] ...

Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին

09:55 06.05.2025

Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցեր: Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման ընթացքի շուրջ։ Կողմերը քննարկվել են նաև 2024 թվականին Բրյուսելում հայտարարված դիմակայունության և աճի պլանի ներքո 2025-2027 թվականների համար […] ...

Իրանի հետ բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ մայիսի 10-11-ին

09:50 06.05.2025

Իրանի հետ բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ մայիսի 10-11-ին

Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունների չորրորդ փուլը կարող է տեղի ունենալ այս շաբաթավերջին՝ մայիսի 10-11-ը: ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի համապատասխան խոսքերը երկուշաբթի X-ում մեջբերել է Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը։ «Ուիթկոֆն ինձ ասաց, որ ԱՄՆ-ը փորձում է բանակցել Իրանի հետ միջուկային բանակցությունների չորրորդ փուլի շուրջ այս շաբաթավերջին։ Եթե դա տեղի չունենա, ապա դա […] ...

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

09:48 06.05.2025

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թթ. ծրագրի ցուցանիշները: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը մանրամասներ է ներկայացրել ծրագրի ընթացքի, մասնավորապես՝ ըստ բնակավայրերի իրականացված գործարքների ժամանակագրության, ակտիվության և կարգավիճակի վերաբերյալ: Զեկուցվել է, որ 2025 թ. մայիսի 1-ի […] ...

Al Jazeera․ Իսրայելի կողմից Գազայի հատվածում վերջին 24 ժամվա հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 63-ի

09:45 06.05.2025

Al Jazeera․ Իսրայելի կողմից Գազայի հատվածում վերջին 24 ժամվա հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 63-ի

Գազայի հատվածին իսրայելական ռազմական հարվածների հետևանքով զոհերի թիվը վերջին 24 ժամում հասել է 63-ի, հայտնում է Al Jazeera քաթարյան հեռուստաալիքը։ Երկուշաբթի օրը Գազայի հատվածին Իսրայելի պաշտպանության բանակի հարվածների արդյունքում առնվազն 63 պաղեստինցի է զոհվել, ևս «տասնյակները վիրավորվել են»։ Հեռուստաալիքը նշում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում անկլավի մի քանի շրջաններ ենթարկվել են զանգվածային ռմբակոծությունների և […] ...

BACK_TO_TOP