17:11 01.10.2018
«Ճիշտ է՝ ես այդ պահին կաթիլային ոռոգման հողերի հեկտարային թիվը չունեի իմ տրամադրության տակ, սակայն իմ նշանակվելուց մի քանի օր անց եղել էի Վերին Դվին համայնքում, որտեղ մի գյուղատնտես ուներ 40 հա կաթիլային ոռոգման այգի: Իմ մտքում ունենալով այդ 40 հեկտարը՝ շփոթմունք է եղել, և ասել եմ 40 հազար հեկտար: Դա բոլորիս հետ կարող է պատահել, բոլորս էլ սխալական ենք»,- «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:
Մարզպետը նաև նշել է, որ այժմ բոլոր հայրենակիցները կարող են հանգիստ լինել, քանի որ այս պահին տիրապետում է բոլոր թվերին:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանի և Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի հետ այցելել էր Արարատի մարզ և այնտեղ մարզպետ Գարիկ Սարգսյանը չէր կարողացել նշել, թե մարզում քանի հեկտար կաթիլային ոռոգման հող կա: Շփոթմունքի պատճառով մարզպետը համացանցում սուր քննադատությունների էր արժանացել և ծիծաղաշարժ մեմերի թեմա դարձել:
14:20 06.05.2025
Ֆինանսական հաստատությունները մինչև մայիսի 10-ը հարկային մարմին պետք է ներկայացնեն ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մինչև 2025 թվականի մայիսի 10-ը,հաշվետու Ֆինանսական հաստատությունները հարկային մարմին պետք է ներկայացնեն 47 գործընկերներ պետությունների ռեզիդենտ հանդիսացող հաշվետերերի և վերահսկող անձանց ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններ։ Նշված 47 պետությունների ցանկը կարող եք գտնել ՀՀ ՊԵԿ պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով։ ...
14:14 06.05.2025
Իրանի ԱԳ նախարարը Պակիստանի բանակի գլխավոր շտաբի պետի հետ քննարկել է անվտանգության հետ կապված հարցերըԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Պակիստանի բանակի գլխավոր գեներալ Սայեդ Ասիմ Մունիրի հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածության ֆոնին, հաղորդում է IRNA-ն։ «Հանդիպման ընթացքում կառուցողական քննարկումներ են ծավալվել աշխարհաքաղաքական իրավիճակի վերաբերյալ՝ հատուկ շեշտադրմամբ երկու երկրների առջև ծառացած անվտանգության մարտահրավերներին», – հաղորդել է գործակալությունը՝ հղում անելով Պակիստանի բանակի մամուլի ծառայությանը։ […] ...
13:55 06.05.2025
ՔՊ-ն դեմ է Անդրանիկ Քոչարյանի հարցով ժամանակավոր էթիկայի հանձնաժողովի ստեղծմանը՝ առաջարկելով ձևավորել մշտական մարմին«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ է պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ ժամանակավոր էթիկայի հանձնաժողովի ստեղծմանը՝ առաջարկելով ստեղծել կայուն ինստիտուցիոնալ հանձնաժողով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՔՊ-ի դիրքորոշումը Ազգային ժողովում ներկայացրեց խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը։ Ղազարյանը նշեց, որ նման հանձնաժողովի ձևավորումը մեծամասամբ չի ապահովի իրապես արդյունավետ և հավասարակշռված քննարկում, քանի որ այն անհրաժեշտ է կազմակերպել բոլոր խմբակցությունների մասնակցությամբ, իսկ ժամանակավոր […] ...
13:43 06.05.2025
Ֆրանսիայի ԱԳ նախարարը դատապարտում է Իսրայելի՝ Գազայում գործողությունն ընդլայնելու ծրագրերըԻսրայելի՝ պաղեստինյան Գազայի հատվածում ռազմական գործողությունը ընդլայնելու ծրագրերը խախտում են միջազգային իրավունքը և անընդունելի են, և Ֆրանսիան դատապարտում է դրանք, RTL ռադիոկայանի եթերում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։ Երկուշաբթի օրը Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը միաձայն հաստատել է Գազայի հատվածում գործողությունն ընդլայնելու ծրագիրը, որը ներառում է տարածքների գրավում և պահպանում, բնակչության տեղափոխում անվտանգ գոտիներ […] ...
13:37 06.05.2025
Միացյալ Նահանգները պետք է հրաժարվի սպառնալիքների և ճնշման մարտավարությունից․ Չինասստանի ԱԳՆՄիացյալ Նահանգները պետք է հրաժարվի սպառնալիքների և ճնշման մարտավարությունից, եթե իսկապես մտադիր է երկխոսություն սկսել Չինաստանի հետ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը չինական ապրանքների վրա մաքսատուրքերի հնարավոր նվազեցման մասին։ «Եթե ԱՄՆ-ն իսկապես ցանկանում է լուծել խնդիրը երկխոսության և բանակցությունների միջոցով, […] ...
13:30 06.05.2025
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է տոնելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակըԵրևանի քաղաքապետարանը հրավիրում է տոնելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը։ «Մայիսի 9-ին՝ ժամը 19:45-ին, համեցե՛ք «Արամ Խաչատրյան» համերգասրահ՝ միասին տոնելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը: Երեկոյի ընթացքում կհնչի Դմիտրի Շոստակովիչի հաղթական 7-րդ սիմֆոնիան` Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ, դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան»,-նշված է հաղորդագրության մեջ: Միջոցառման գլխավոր աջակիցն է Երևանի քաղաքապետարանը: ...