ՔԿ նախագահն ընդունել է Ռիչարդ Միլսին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+23.09 oC

ՔԿ նախագահն ընդունել է Ռիչարդ Միլսին

17:08 01.10.2018

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի ղեկավար Մայքլ Շուլմանը,  ծրագրի ազգային համակարգող Մարիցա Հովհաննիսյանը, ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանը, ՔԿ նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը, ՔԿԴ իրավական ապահովման և վիճակագրական վարչության պետ Դավիթ Թումասյանը։

ՔԿ նախագահը բարձր է գնահատել ԱՄՆ դեսպանատան հետ ձևավորված համագործակցությունը, որի շնորհիվ կյանքի են կոչվել Քննչական կոմիտեի կարողությունների զարգացմանն ուղղված մի շարք հավակնոտ ծրագրեր՝ նպաստելով մինչդատական վարույթի կազմակերպման արդյունավետության բարձրացմանը։

«Քննչական կոմիտեն ձևավորման առաջին իսկ օրերից մշտապես զգացել է ԱՄՆ դեսպանատան գործընկերային վերաբերմունքն ու աջակցությունը՝ անկախ քննչական մարմնի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպման արդյունավետությանը նպաստող նոր կառուցակարգերի ներդրման գործում։ Այդ համագործակցության շնորհիվ կյանքի են կոչվել մի շարք հավակնոտ նախաձեռնություններ՝ քննչական աշխատանքում օգտագործելով տեղեկատվական տեխնոլոգիաների նոր հնարավորությունները, որոնք էապես նպաստում են քննության արդյունավետությանը, որակի բարձրացմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը»,- նշել է Հ.Գրիգորյանը։

Կողմերն անդրադարձել են քրեական գործերի նյութերի թվայնացման, տարբեր տեղեկատվական շտեմարաններին հասանելիությունն ապահովելուն ուղղված համատեղ իրականացվող ծրագրերին, մտքեր փոխանակել՝ համագործակցությունը զարգացնելուն միտված նոր ուղղությունների վերաբերյալ:

Դեսպանը ևս շնորհակալություն է հայտնել սերտ համագործակցության համար և ներկայացրել ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի նորանշանակ ղեկավար Մայքլ Շուլմանին։

«Հպարտ եմ տարիների ընթացքում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի  կողմից ՀՀ քննչական կոմիտեին ցուցաբերած աջակցության համար, ինչի շնորհիվ արդիականացվել է Էլեկտրոնային նախաքննության համակարգը և իրականացվել են ուսուցումներ անչափահասների արդարադատության և ընտանեկան բռնության դեմ պայքարի հարցերի շուրջ»,- ասել է Ռիչարդ Միլսը:

Զրուցակիցները փաստել են հատկապես անդրազգային հանցագործությունների դեմ պայքարում ինչպես ներպետական, այնպես էլ՝ տարբեր երկրների իրավապահ մարմինների միջև համագործակցության կարևորությունը և արձանագրել, որ միայն արդյունավետ փոխգործակցությունը կարող է ապահովել պատժի անխուսափելիությունը՝ անկախ պետական սահմաններից, և համոզմունք հայտնել, որ համագործակցությունը կլինի շարունակական։

ՔԿ նախագահը հաջողություն է մաղթել դեսպան Միլսին՝ իր հետագա դիվանագիտական առաքելության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 28.06.2025

SHANTNEWS

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

21:52 28.06.2025

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

Հայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

21:45 28.06.2025

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

21:35 28.06.2025

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...

«Յուվենտուսի» հակառեկորդը

21:25 28.06.2025

«Յուվենտուսի» հակառեկորդը

Թուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

21:15 28.06.2025

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

Հունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP