Փոփոխությունները տեսանելի են բազմաթիվ ոլորտներում, որոնք երկրում քաղաքական կյանքը դարձնում են դինամիկ. նախագահի հարցազրույցը վրացական ՀԸ-ին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+22.09 oC

Փոփոխությունները տեսանելի են բազմաթիվ ոլորտներում, որոնք երկրում քաղաքական կյանքը դարձնում են դինամիկ. նախագահի հարցազրույցը վրացական ՀԸ-ին

19:50 01.10.2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել վրացական Starvision հեռուստաընկերությանը, որում խոսել է հայ-վրացական հարաբերությունների, Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների, Արցախյան հակամարտության և այլ թեմաների վերաբերյալ:

Հարցազրույցի սկզբում նախագահ Սարգսյանն անդրադարձել է իր երդմնակալությունից հետո Հայաստանում տեղի ունեցած զարգացումներին:

Նախագահը նշել է, որ այդ շրջանում Հայաստանն անցում է կատարել խորհրդարանական կառավարման համակարգի և այդ անցումն իրականում բավականին բարդ գործընթաց է:

«Մենք բոլորս Հայաստանում պետք է փոխեինք մեր քաղաքական մշակույթը՝ հաշվի առնելով, որ ժողովրդի իշխանությունը կենտրոնացած է խորհրդարանում: Բնականաբար, կառավարությունը, որն ընտրվում է խորհրդարանի կողմից, մեծ իշխանություն ունի, դա գործադիր իշխանություն է և հետևաբար, լուրջ պարտավորություններ ունի: Եվ տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ:

2 շաբաթվա ընթացքում Հայաստանում մեծ փոփոխություններ տեղի ունեցան, նախագահական կառավարումից անցում խորհրդարանականին, իսկ 2 շաբաթ հետո մեծ փոփոխություններ, որոնք ոմանք անվանում են հեղափոխություն, ոմանք անվանում են թավշյա հեղափոխություն, ոմանք էլ՝ մեծ փոփոխություններ, կարևոր չէ:

Դա մեծ փոխակերպում է, որը, բնականաբար, հեշտ չի լինելու: Ըստ էության, մարդկանց մեծամասնությունն այս փոփոխություններին դրական է վերաբերվում: Եթե նրանք դրան դրական չվերաբերվեին, ապա փոփոխություններ տեղի չէին ունենա»,- ասել է նախագահը:

Արմեն Սարգսյանը նաև նշել է, որ այսկերպ «արտասովոր իրավիճակ» է ստեղծվել, քանի որ վարչապետ է ընտրվել շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, որի կուսակցությունը խորհրդարանում փոքրամասնություն էր կազմում, սակայն ուներ բնակչության մեծ աջակցությունը:

Արմեն Սարգսյանը բնական է համարում, որ ստեղծված իրավիճակում շատերը սպասում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Նա նաև շեշտել է, որ փոփոխությունները տեսանելի են բազմաթիվ ոլորտներում, որոնք երկրում քաղաքական կյանքը դարձնում են դինամիկ, ոչ պարզ և արտացոլում են փոփոխությունների առկայության փաստը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 28.06.2025

SHANTNEWS

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

21:52 28.06.2025

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

Հայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

21:45 28.06.2025

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

21:35 28.06.2025

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...

«Յուվենտուսի» հակառեկորդը

21:25 28.06.2025

«Յուվենտուսի» հակառեկորդը

Թուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

21:15 28.06.2025

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

Հունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP