Ի՞նչ միջոցառումներ են անցկացվելու Ֆրանկոֆոնիայի շրջանակներում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+20.09 oC

Ի՞նչ միջոցառումներ են անցկացվելու Ֆրանկոֆոնիայի շրջանակներում

15:46 02.10.2018

ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը հրապարակել է Ֆրանկոֆոնիայի շրջանակում անցկացվելիք միջոցառումների ժամանակացույցը: Համաձայն այդ ժամանակացույցի`

Աշխարհահռչակ երգիչներ ZAZ-ը, Melody Gardot-ը, Angélique Kidjo-ն ելույթ կունենան հոկտեմբերի 11-ին Երևանում Ֆրանկոֆոնիայի գալա համերգին, որը կեզրափակի DJ Folamour-ը։

Ֆրանկոֆոնիայի շրջանակներում կանցկացվի բիզնեսֆորում, որի ընթացքում ելույթով հանդես կգան Սոֆյա ռոբոտը և ինտերնետի հայրերից Լուի Պուզենը:

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում կայանալիք միջոցառումները․

Հոկտեմբերի 7-ին կանցկացվի Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի 105-րդ նիստը։

Հոկտեմբերի 8, 9-ին տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի նախարարական 35-րդ նիստը։

Հոկտեմբերի 9-ին Ազատության հրապարակում կկայանա Ֆրանկոֆոնիայի ավանի պաշտոնական բացումը։

Հոկտեմբերի 10-ին Թումո ստեղծարար կենտրոնում աշխատանքները կսկսի ֆրանկոֆոն տնտեսական ֆորումը։

Հոկտեմբերի 11-ին կմեկնարկի բուն գագաթնաժողովը, որը կշարունակվի մինչև հոկտեմբերի 12-ը։

Հոկտեմբերի 11-ի երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի կունենա ֆրանկոֆոն գալա համերգը։

Հոկտեմբերի 12-ին գագաթնաժողովը կավարտի աշխատանքները և արդյունքների մասին կհայտարարվի ասուլիսում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սուրեն Պապիկյանը մասնակցել է «DEFEA-2025» միջազգային պաշտպանական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը

15:21 06.05.2025

Սուրեն Պապիկյանը մասնակցել է «DEFEA-2025» միջազգային պաշտպանական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը

Հունաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է «DEFEA-2025» միջազգային պաշտպանական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը։ Այնուհետև Սուրեն Պապիկյանն այցելել է ցուցահանդեսի՝ Հայաստանի Հանրապետության տաղավար և հանդիպել ներկայացված ընկերությունների ներկայացուցիչներին: ...

ԱԺ-ն մերժեց Անդրանիկ Քոչարյանի վարքագծի քննության նպատակով ժամանակավոր էթիկայի հանձնաժողով ստեղծելու առաջարկը

15:17 06.05.2025

ԱԺ-ն մերժեց Անդրանիկ Քոչարյանի վարքագծի քննության նպատակով ժամանակավոր էթիկայի հանձնաժողով ստեղծելու առաջարկը

Ազգային ժողովը մերժեց «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների առաջարկը՝ ստեղծել ժամանակավոր էթիկայի հանձնաժողով՝ քննելու ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագիծը լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  առաջարկին կողմ է քվեարկել 28, դեմ՝ 47, ձեռնպահ՝ 1 պատգամավոր։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ արտահայտվեց նախաձեռնությանը՝ նշելով, որ նման հանձնաժողովը գործունակ չի լինի և կարող է խոչընդոտել մշտական էթիկայի հանձնաժողովի […] ...

Շուրջ 15 կգ թմրամիջոցը մաքսանենգությամբ տեղափոխվել է ՀՀ. 4 անձ կալանավորվել է

15:09 06.05.2025

Շուրջ 15 կգ թմրամիջոցը մաքսանենգությամբ տեղափոխվել է ՀՀ. 4 անձ կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ԻԻՀ-ում գտնվող անձն առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 15 կգ թմրամիջոցը մաքսանենգությամբ տեղափոխել է ՀՀ, որի մի մասը նախատեսված […] ...

SHANTNEWS

15:00 06.05.2025

SHANTNEWS

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ

14:52 06.05.2025

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Կայացել է կարծիքների փոխանակում միջազգային և տարածաշրջանային արդիական հարցերի շուրջ, այդ թվում՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև Օմանի միջնորդությամբ իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքի վերաբերյալ», – ասվում է հաղորդագրության մեջ։ Հաստատվել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ նպաստելու այս երկխոսության […] ...

Արմավիրի մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել

14:35 06.05.2025

Արմավիրի մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները, ստացված տվյալներն իրացնելով, Արմավիր քաղաքի Շահումյան փողոցում հայտնաբերել, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և վարչություն են տարել Արտենի գյուղի բնակիչ 26-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆետամինի նմանվող զանգված։ Հետագա միջոցառումներով պարզվել է, որ նա թմրամիջոցը ձեռք է բերել 34-ամյա համագյուղացուց։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի […] ...

BACK_TO_TOP