Արմեն Աշոտյանը վարչապետին խնդրեց օպերատիվ կապի միջոցով ճշտել մեր երկու գերիների ճակատագիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+19.09 oC

Արմեն Աշոտյանը վարչապետին խնդրեց օպերատիվ կապի միջոցով ճշտել մեր երկու գերիների ճակատագիրը

17:09 02.10.2018

ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանն ԱԺ հայտարարությունների ժամին իր ելույթը սկսեց` հայտնելով, որ իր հայտարարության թեման ներքին քաղաքականությանը չի վերաբերում:

«Այսօր ներքաղաքական հարցերի մասին չեմ խոսելու, ուստի, կխնդրեմ այն հայրենակիցներին, ովքեր գուցե չեն հավանում իմ քաղաքական տեսակետները կամ ինձ չեն սիրում և հիմա նայում են ուղիղ եթերը, գրեն իրենց մշտական քոմենթները՝ «Սերժի ստրուկ», «քաչալ»: Գրեք, որ խոսենք ղարաբաղյան խնդրի մասին»,- ասաց նա:

Աշոտյանը նշեց, որ ցանկանում է խոսել մի թեմայի մասին, որտեղ իշխանություն-ընդդիմություն տարանջատումը երբեք պետք է ճակատագրական չդառնա: Նա ասաց, որ բոլորը հետաքրքրությամբ հետևեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հաղորդագրությանն առ այն, որ Ալիևի հետ ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ:

«Սրտանց ուզում եմ հավատալ, որ այդ պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն, որովհետև եթե անգամ մի զինվորի կյանք է փրկվելու դրանց շնորհիվ, դրանց արժե գնալ, այնուհանդերձ ունեմ որոշակի մտահոգություններ: Ես պարոն վարչապետին կխնդրեմ այնուհանդերձ չկորցնել զգոնությունը: Ուզում եմ վերահաստատել, որ Ադրբեջանին ՀԱՊԿ թողնել չի կարելի: Երկրորդը` Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի, Ժնևի պայմանավորվածություններն ուժի մեջ են և պետք է կյանքի կոչվեն: Երրորդը` Ադրբեջանի նախագահի մամուլի խոսնակն այդ պայմանավորվածությունները մեկնաբանեց «տեսա՞ք, բա որ ասում էի` Ադրբեջան-Հայաստան բանակցային բանաձևն է, Ղարաբաղ չի լինելու» ոճի մեջ»,- նշեց պատգամավորը:

ՀՀԿ-ական պատգամավորն ընդգծեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իրենց ընդհանուր տեսակետը, այն է` առանց Արցախի ժողովրդի որոշման, այդ հակամարտությունը չի կարգավորվելու: Աշոտյանն ընդգծեց, որ պետք է շատ չտարվել այն հանգամանքով, որ Ադրբեջանի նախագահը բարեկիրթ է, կիրթ է, գուցե նաև շնորհքով է, թե չէ «օրենքի տառը չի պահպանի և շնորհքով կներխուժի Արցախ», այդ պարագայում, ըստ Աշոտյանի, ոչ թե Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերները կդիտենք, այլ բոլորովին այլ կադրեր տեսնելու հնարավորություն կունենանք:

Նա խնդրանքով դիմեց վարչապետին:

«Հայաստանում իշխանությունը վերարտադրելու, իշխանության մնալու ցանկությունը հետաքրքիր է, կարևոր է, քաղաքական գործչի համար բնական է, բայց հանկարծ դրա խաթր երկիրը չներքաշեք մեզ չվերաբերող աշխարհաքաղաքական խաղերի մեջ: Եթե այդ օպերատիվ կապը ճշտվել է, խնդրում եմ` ճշտեք մեր երկու գերիների` Կարեն Ղազարյանի և Զավեն Կարապետյանի ճակատագրերը. մենք կարծես մոռացել ենք, որ ունենք սահմանը հատած, ադրբեջանական գերության մեջ ընկած ՀՀ երկու քաղաքացի, որոնց վերագրվում են ռազմական որոշակի հանցագործություններ: Կարծում եմ` Փաշինյան – Ալիև այս փոխըմբռնման կարևոր պտուղներից մեկը` գոնե կարճաժամկետ, կարող է լինել այն բարի կամքը, որ մեր գերիներն անհապաղ արձակվեն, վաղն այս ամբիոնից վարչապետի կողմից կսպասեմ նրանց մասին հավելյալ տեղեկությունների»,- ասաց Աշոտյանը:

ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովն արձագանքեց.

«Ցավոք, այստեղ չեմ լինի, չեմ կարող հետևել ձեր հարցուպատասխանին»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արմավիրի մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել

14:35 06.05.2025

Արմավիրի մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները, ստացված տվյալներն իրացնելով, Արմավիր քաղաքի Շահումյան փողոցում հայտնաբերել, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և վարչություն են տարել Արտենի գյուղի բնակիչ 26-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆետամինի նմանվող զանգված։ Հետագա միջոցառումներով պարզվել է, որ նա թմրամիջոցը ձեռք է բերել 34-ամյա համագյուղացուց։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի […] ...

Մերցը չի ստացել Գերմանիայի կանցլեր ընտրվելու համար անհրաժեշտ ձայների մեծամասնությունը քվեարկության առաջին փուլում

14:27 06.05.2025

Մերցը չի ստացել Գերմանիայի կանցլեր ընտրվելու համար անհրաժեշտ ձայների մեծամասնությունը քվեարկության առաջին փուլում

Ֆրիդրիխ Մերցը չի ստացել Գերմանիայի կանցլեր ընտրվելու համար անհրաժեշտ ձայների մեծամասնությունը քվեարկության առաջին փուլում, երեքշաբթի օրը հաղորդել է Frankfurter Allgemeine Zeitung թերթը։ «Մերցը ձախողվեց առաջին փուլում։ Նա Բունդեսթագում ստացավ ընդամենը 310 ձայն։ 307 պատգամավոր «դեմ» քվեարկեց», – հաղորդում է լրատվամիջոցը։ Բունդեսթագի 630 անդամներից քվեարկել են 621-ը։ Դրանցից մեկ քվե անվավեր էր, իսկ ևս երեք պատգամավոր […] ...

Ֆինանսական հաստատությունները մինչև մայիսի 10-ը հարկային մարմին պետք է ներկայացնեն ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններ

14:20 06.05.2025

Ֆինանսական հաստատությունները մինչև մայիսի 10-ը հարկային մարմին պետք է ներկայացնեն ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մինչև 2025 թվականի մայիսի 10-ը,հաշվետու Ֆինանսական հաստատությունները հարկային մարմին պետք է ներկայացնեն  47 գործընկերներ պետությունների ռեզիդենտ հանդիսացող հաշվետերերի և վերահսկող անձանց  ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններ։ Նշված 47 պետությունների ցանկը կարող եք գտնել ՀՀ ՊԵԿ պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով։ ...

Իրանի ԱԳ նախարարը Պակիստանի բանակի գլխավոր շտաբի պետի հետ քննարկել է անվտանգության հետ կապված հարցերը

14:14 06.05.2025

Իրանի ԱԳ նախարարը Պակիստանի բանակի գլխավոր շտաբի պետի հետ քննարկել է անվտանգության հետ կապված հարցերը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Պակիստանի բանակի գլխավոր գեներալ Սայեդ Ասիմ Մունիրի հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածության ֆոնին, հաղորդում է IRNA-ն։ «Հանդիպման ընթացքում կառուցողական քննարկումներ են ծավալվել աշխարհաքաղաքական իրավիճակի վերաբերյալ՝ հատուկ շեշտադրմամբ երկու երկրների առջև ծառացած անվտանգության մարտահրավերներին», – հաղորդել է գործակալությունը՝ հղում անելով Պակիստանի բանակի մամուլի ծառայությանը։ […] ...

ՔՊ-ն դեմ է Անդրանիկ Քոչարյանի հարցով ժամանակավոր էթիկայի հանձնաժողովի ստեղծմանը՝ առաջարկելով ձևավորել մշտական մարմին

13:55 06.05.2025

ՔՊ-ն դեմ է Անդրանիկ Քոչարյանի հարցով ժամանակավոր էթիկայի հանձնաժողովի ստեղծմանը՝ առաջարկելով ձևավորել մշտական մարմին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ է պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ ժամանակավոր էթիկայի հանձնաժողովի ստեղծմանը՝ առաջարկելով ստեղծել կայուն ինստիտուցիոնալ հանձնաժողով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՔՊ-ի դիրքորոշումը Ազգային ժողովում ներկայացրեց խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը։ Ղազարյանը նշեց, որ նման հանձնաժողովի ձևավորումը մեծամասամբ չի ապահովի իրապես արդյունավետ և հավասարակշռված քննարկում, քանի որ այն անհրաժեշտ է կազմակերպել բոլոր խմբակցությունների մասնակցությամբ, իսկ ժամանակավոր […] ...

Ֆրանսիայի ԱԳ նախարարը դատապարտում է Իսրայելի՝ Գազայում գործողությունն ընդլայնելու ծրագրերը

13:43 06.05.2025

Ֆրանսիայի ԱԳ նախարարը դատապարտում է Իսրայելի՝ Գազայում գործողությունն ընդլայնելու ծրագրերը

Իսրայելի՝ պաղեստինյան Գազայի հատվածում ռազմական գործողությունը ընդլայնելու ծրագրերը խախտում են միջազգային իրավունքը և անընդունելի են, և Ֆրանսիան դատապարտում է դրանք, RTL ռադիոկայանի եթերում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։ Երկուշաբթի օրը Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը միաձայն հաստատել է Գազայի հատվածում գործողությունն ընդլայնելու ծրագիրը, որը ներառում է տարածքների գրավում և պահպանում, բնակչության տեղափոխում անվտանգ գոտիներ […] ...

BACK_TO_TOP