ԱԺ ներուժն օգտագործվում է արտահերթ ընտրությունները ձախողելու և հակահեղափոխական օրակարգ ձևավորելու վրա․ Նազարյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+25.09 oC

ԱԺ ներուժն օգտագործվում է արտահերթ ընտրությունները ձախողելու և հակահեղափոխական օրակարգ ձևավորելու վրա․ Նազարյան

17:03 02.10.2018

Ազգային ժողովում այսօր ընդունված նախագիծը, որով պատգամավորների՝ իրենցից անկախ պատճառներով նիստից բացակայելու դեպքում ԱԺ նիստը կարող է ընդհատվել ԱԺ նախագահի որոշմամբ, պատգամավոր, «Ելք» խմբակցության անդամ Լենա Նազարյանը համարում է մանդատներից կառչելու խղճուկ փորձ։

Նիկոլ Փաշինյանի կուսակիցը նշեց, որ աբսուրդ է, երբ ամբողջ խորհրդարանի ներուժն օգտագործվում է արտահերթ ընտրությունները ձախողելու և հակահեղափոխական օրակարգ ձևավորելու վրա։ Ըստ պատգամավորի՝ այս կառույցն այլ գործառույթ չի իրականացնում։

«Արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի չունեցան մայիսին միայն ու միայն այն նպատակով, որ քաղաքական ուժերը հնարավորություն ունենան վերանայել իրենց քաղաքական գիծը և դրա արդյունքում մի քիչ հանրային աջակցություն ձեռք բերեն գոնե: Փոխարենը կուտակված ամբարտավանությունը, հանդգնությունը, մեծամտությունը թույլ չեն տալիս ոմանց խոհեմություն դրսևորել, գոնե որոշ դեպքերում ափսոսանք հայտնել և եթե դա չի ստացվում, գոնե ուժ գտնել իրենց մեջ, լռել և չհակադարձել քաղաքացիների կամքին»,-նշեց Նազարյանը։

Նրա ելույթից հետո ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հանրապետական խմբակցության անդամ Էդուարդ Շարմազանովը դիտողություն արեց, որ որևէ մեկը չի կարող ճնշում գործադրել պատգամավորի քվեարկության վրա, քանի որ պատգամավորը նաև քվեարկում է իր խղճով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 28.06.2025

SHANTNEWS

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

21:52 28.06.2025

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

Հայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

21:45 28.06.2025

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

21:35 28.06.2025

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...

«Յուվենտուսի» հակառեկորդը

21:25 28.06.2025

«Յուվենտուսի» հակառեկորդը

Թուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

21:15 28.06.2025

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

Հունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP