Վարչապետի խոսքում կարևոր էին շեշտադրումները, որ հիմա ակնհայտ է` ովքեր են հակահեղափոխականները. քաղաքագետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+26.09 oC

Վարչապետի խոսքում կարևոր էին շեշտադրումները, որ հիմա ակնհայտ է` ովքեր են հակահեղափոխականները. քաղաքագետ

19:49 02.10.2018

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ վարչապետի` արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու հայտարարությանը, կարծիք հայտնեց, որ եթե վարչապետը նման բան է հայտարարել, դրա համար հիմքեր ունի: Ամեն դեպքում, ըստ քաղաքագետի, վարչապետի հանդիպումները քաղաքական ուժերի հետ շարունակվելու են, երկու օր հետո հստակ կիմանանք, թե կոնկրետ ինչ նկատի ուներ նա:

Բաղդասարյանի կարծիքով` վարչապետի հայտարարության մեջ ավելի կարևոր էին այն շեշտադրումները, որ հիմա արդեն ակնհայտ են հակահեղափոխականները, հայտնի է, թե ովքեր են նրանք:

«Ինքը իր դիրքորոշումը պետք է արտահայտի, կարծում եմ` դիրքորոշումը կարտահայտի նաև հասարակությունը: Վարչապետը այդպիսի հայտարարություն արեց ոչ թե արձանագրելով արդեն կատարված փաստը, այլ ցույց տալով իր վճռականությունը, որ ամեն ինչ անելու է, որ այդպես լինի: Այսինքն` խոսքը կատարված փաստի արձանագրումը չէ, նա ընդամենը ցույց տվեց, որ վստահ է, որ այդպես կլինի, վստահ է իր և հասարակության ուժերին»,- ասաց նա:

Հարցին` արդյո՞ք ՀՀԿ-ական մի շարք պատգամավորների մշակած` «ԱԺ կանոնակարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը նպաստեց օր առաջ նման որոշման կայացմանը, Բաղդասարյանը պատասխանեց.

«Ենթատեքստը ակնհայտորեն հենց դա էր, որովհետև հենց այդ օրինագիծն էր, որ վարչապետին ստիպեց հայտարարել, թե հակահեղափոխության գոյությունն արդեն անառարկելի փաստ է»:

Անդրադառնալով «հակահեղափոխական» ուժերի կողմից ձեռնարկվելիք հնարավոր հակաքայլերին՝ քաղաքագետը նշեց.

«Այդ օրենսդրական փոփոխությունը հենց հակաքայլ էր և լուրջ հակաքայլ, կարծում եմ` վարչապետը կփորձի ցուցադրել իր թերևս ամենակարևոր, գուցե միակ զենքը՝ հանրային աջակցությունը»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Յուվենտուսի» հակառեկորդը

21:25 28.06.2025

«Յուվենտուսի» հակառեկորդը

Թուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

21:15 28.06.2025

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

Հունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

Հոգևորականների ձերբակալություններից մինչև վարչապետի իմպիչմենտ. զրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ

21:00 28.06.2025

Հոգևորականների ձերբակալություններից մինչև վարչապետի իմպիչմենտ. զրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ

Այս շաբաթ տեղի ունեցած աղմկահարույց իրադարձություններին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը: Նա խոսել է հոգևորականների ձերբակալությունների, իշխանությունների մոտեցումների և վարչապետին իմպիչմենտ հայտնելու նախաձեռնությունների մասին: ...

Ինգա Մանուչարյանը հանդես կգա Հունաստանի ուժեղագույն լիգայում

20:52 28.06.2025

Ինգա Մանուչարյանը հանդես կգա Հունաստանի ուժեղագույն լիգայում

Բասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականի առաջատար Ինգա Մանուչարյանը տեղափոխվել է Հունաստանի բարձրագույն լիգայում հանդես եկող «ՊԱՍ Գիանինա WBC» ակումբ: Նախորդ մրցաշրջանում Մանուչարյանը տպավորիչ ելույթներ էր ունեցել Հունաստանի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Օլիմպիակոս Վոլու» թիմի կազմում։ 20 խաղում նա վաստակել էր 437 միավոր և առաջնության ամենաշատ միավոր վաստակած խաղացողն էր: Մանուչարյանը նախկինում հանդես էր եկել նաև Լատվիայի […] ...

Գերմանիայի խորհրդարանը կոչ է արել Գերմանիային հասանելիություն տրամադրել Մեծ Բրիտանիայի միջուկային զենքին

20:45 28.06.2025

Գերմանիայի խորհրդարանը կոչ է արել Գերմանիային հասանելիություն տրամադրել Մեծ Բրիտանիայի միջուկային զենքին

Ամերիկյան միջուկային զենքը բավարար չէ Գերմանիային պաշտպանելու համար, ուստի, Բեռլինը պետք է հասանելիություն ստանա Մեծ Բրիտանիայի կամ Ֆրանսիայի զինանոցներին, հայտարարել է Բունդեսթագում Քրիստոնեա-դեմոկրատական ​​միություն/Քրիստոնեա-սոցիալական միություն խմբակցության ղեկավար Յենս Շպանը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Մենք պետք է քննարկենք Գերմանիայի կամ Եվրոպայի մասնակցությունը Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջուկային զենքի զինանոցին հասանելիության հարցում, և, հնարավոր է, մեր […] ...

ԱՄԷ-ն հայտնել է, որ Իրանը խաթարել է Պարսից ծոցի վստահությունը՝ Կատարի վրա հարձակվելով

20:30 28.06.2025

ԱՄԷ-ն հայտնել է, որ Իրանը խաթարել է Պարսից ծոցի վստահությունը՝ Կատարի վրա հարձակվելով

Իրանը խաթարել է Պարսից ծոցի երկրների վստահությունը՝ հարձակվելով Կատարի վրա, որտեղ գտնվում է ԱՄՆ «Ալ Ուդեյդ» ռազմաբազան, հայտարարել է ԱՄԷ նախագահի դիվանագիտական ​​խորհրդական Անվար Գարգաշը։ Նրա խոսքով՝ արաբական միապետությունները «հաստատուն, ուժեղ և միանշանակ դիրքորոշում են ընդունել Իսրայելի և Իրանի միջև պատերազմի դեմ»։ Չնայած դրան՝ Իսլամական Հանրապետությունը խախտել է Կատարի ինքնիշխանությունը՝ հարձակվելով նրա տարածքի վրա։ Ինչպես […] ...

BACK_TO_TOP