22:52 02.10.2018
Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան մասին լուրը վայրկենապես ցնցեց ինչպես նրա ներկայացրած մշակույթի միլիոնավոր երկրպագուներին, այնպես էլ մեծ արձագանք գտավ համաշխարհային լրատվադաշտում: Մեծ շանսոնյեի մահվանն անդրադարձել են այնպիսի լրատվամիջոցներ, ինչպիսիք են BBC-ն, Reuters-ը, CNN-ը, The Sun-ը, ֆրանսիական Le Monde-ը, The Guardian-ը, Al Arabiya-ն, Daily Mail-ը, ռուսական մի շարք լրատվամիջոցներ:
«Շառլ Ազնավուրը Ֆրանսիան էր: Նա Էդիտ Պիաֆի ռեալիզմը չէր ներկայացնում, կամ արվարձանների կյանքը: Ազնավուրը միջազգային Ֆրանսիան էր, որ գիտեր, թե ինչպես հիմնարար արժեքներ փոխանցել երեխաներին ու ինչպես հիանալիորեն միատեղել պասիվ արևմտյան «բնավորությունը» հարավայինի հետ»,- գրում է ֆրանսիական Le Monde-ը:
Լրատվամիջոցը ներկայացնում է Ազնավուրին, ով կարողանում էր մեկտեղել բոլոր մշակույթներն ու դրանով իսկ ստեղծել համաշխարհային, միևնույն ժամանակ, միայն իր «մոլորակը»:
BBC-ն առավելապես կենտրոնանում է Ազնավուրի կենսագրության ու մշակութային՝ շուրջ 80 տարիների գործունեության վրա՝ անդրադառնալով նաև 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժից տուժած բնակիչներին հասցրած օգնության փաստին:
«Ազնավուրի հեղինակած խոսքերը փախստականի իր կյանքի ու փորձառության արդյունքն են… Մինչև վերջերս էլ ելույթ ունենալով համերգային լեցուն դահլիճներում՝ Ազնավուրը շարունակում էր գրել իր կյանքի ու իր շվեդուհի կնոջ մասին, որի հետ ավելի քան 50 տարի ամուսնացած էր»,- գրում է հոդվածագիրը:
«Ֆրանսիացի Ֆրենկ Սինատրա». այսպես է Շառլ Ազնավուրին անվանում The Guardian-ում հրապարակված լայնածավալ հոդվածի հեղինակը: Այստեղ հատ առ հատ նշվում են Ազնավուրի՝ բոլոր ժամանակներում հիթ դարձած ստեղծագործություններն ու յուրահատուկ նրբանկատությամբ ներկայացվում դրանց ստեղծման ու կատարման պատմությունները։
«Ես չեմ կարող չապրել, ես ապրում եմ բեմում: Ես երջանիկ եմ բեմում և դա ակնհայտ է»,- մեջբերում է շանսոնյեի խոսքերը հոդվածի հեղինակը:
Reuters-ը հիշեցնում է շանսոնյեի հայկական արմատների մասին:
Հոդվածագիրը նաև առանձնահատուկ շեշտում է այն, որ Ֆրանսիայի ներկայիս նախագահը դեռ երիտասարդ տարիքում Ազնավուրի երկրպագուն է եղել ու ուսանողության տարիներին մեծ ոգևորությամբ կատարել է այդ տարիներին երիտասարդների համար այնքան սիրելի սիրո մասին երգերը:
«Առաջին հայացքից նա չէր կարող սեքս խորհրդանիշ համարվել. ոչ այնքան գեղեցկադեմ, կարճահասակ ու այն ժամանակվա քննադատների խոսքով՝ ահավոր ձայն ուներ, բայց նրա ներկայությունը բեմում կանանց ստիպում էր «հալչել»: Ազնավուրը սիրո մասին իր երգերով հազարավոր կանանց օգնում էր հաղթահարել անպատասխան սիրո ծանր հետևանքները»,- գրում է Daily Mail-ը:
Հոդվածում անդրադարձ է կատարվում նաև Ազնավուրի կատարած առաջին քայլերին, այն ժամանակներին, երբ նա ամեն օր ակումբներ էր այցելում՝ երգելու համար: Ներկայացվում են նաև Ազնավուրի 3 սերերն ու հատկապես Էդիթ Պիաֆի հետ հանդիպումները, շրջագայություններն ու համաշխարհային ճանաչման հասնելու ճանապարհը:
CNN-ը՝ «Ես հայ եմ և ես չեմ ժխտում դա» խորագրով հոդվածում ներկայացնում է Հայոց Ցեղասպանության տարիներին գաղթած Ազնավուրի ընտանիքի պատմությունն ու Ցեղասպանության 100-ամյակին շանսոնյեի՝ Հայաստան կատարած այցը:
«Ինձ դուր չեն գալիս այն մարդիկ, որոնք որևէ բան են թաքցնում, քանի որ վախենում են չընդունվել հասարակության կողմից: Դու չե՞ս սիրում հայի: Ես գնում եմ, մնաս բարով»,- հոդվածագիրը մեջբերում է Ազնավուրի խոսքերը հայ լինելու վերաբերյալ իր ընկալման մասին:
Այնուհետև ներկայացվում է Ազնավուրի պատասխանն այն հարցին, թե ինչն է օգնել նրան հաջողությունների հասնել.
«Ես ամեն երեկո մեկ ժամ գիրք եմ կարդում, տարբեր լեզուներով ինչ-որ բաներ եմ սովորում քնելուց առաջ»:
Շահնուր Վաղինակ Ազնավուրյան. The Sun-ն առաջին հերթին հիշում է ֆրանսահայ շանսոնյեի արմատների ու հոգուտ Հայաստանի կատարած բարեգործական ծրագրերի մասին, որի հետո ներկայացվում է երկարամյա գործունեության ընթացքում կատարված աշխատանքը։
«Ավելի քան 100 միլիոն ձայնասկավառակ՝ աշխարհի շուրջ 80 երկրներում: Ազնավուրը շուրջ 1300 երգ է գրել, 1400-ը ձայնագրել է աշխարհի 8 լեզուներով»,- գրում է պարբերականը:
Արաբական Al Arabiya պարբերականը նշում է, որ չնայած Ազնավուրը բեմում հանել էր իր անվան հայկական մասնիկը՝ այն փոխանցում էր իր երաժշտության միջոցով, այնուհետև սկսում թվարկել ամենանշանակալի ֆիլմերը, որոնցում հանդես է եկել շանսոնյեն:
Պարբերականը մատնանշում է հատկապես Ատոմ Էգոյանի հեղինակած «Արարատ» ֆիլմը, որը պատմում է 1915 թվականի դեպքերի մասին:
Ազնավուրը ծնվել է 1924 թվականին Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե թաղամասում, Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ գաղթականների ընտանիքում: Նրա անունը Շահնուր Վաղինակ Ազնավուրեան է։ Հայրը՝ Միշա Ազնավուրյանը, ծնվել է Ախալցխայում, արմատներով եղել է Էրզրումից, մայրը՝ Քնար Բաղդասարյանը, Հայոց ցեղասպանության ականատես է եղել և Իզմիրից գաղթել է Ֆրանսիա:
Շառլ Ազնավուրը Հայաստանի մշտական դեսպանն էր ՅՈւՆԵՍԿՕ-ում։ 1988-ի Սպիտակյան ավերիչ երկրաշարժից հետո հիմնադրել էր «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը, որը մեծածավալ օգնություն էր տրամադրել Հայաստանին։
2009 թ. մայիսի 4-ից՝ Ազնավուրը Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և միջազգային այլ կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչն էր, իսկ նույն տարվա մայիսի 5-ից՝ Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը:
Ֆրանսահայ շանսոնյեն մահացել է հոկտեմբերի 1-ին՝ 94 տարեկան հասակում: Շուրջ 80 տարիների մշակութային գործունեության ընթացքում նա մոտ 1000 յուրօրինակ ու միայն իր գրչին հատուկ ստեղծագործություններ է հեղինակել: Երգեր, որոնք մինչ այժմ սովոր ենք լսել միայն իր կատարմամբ:
14:21 27.07.2025
Ռուբիոն կարծում է, որ Վենսը կարող է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում 2028 թվականինԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը կարող է դառնալ պետության ղեկավարի թեկնածու 2028 թվականի ընտրություններում: Այս կարծիքը հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Կարծում եմ՝ Ջ.Դ.-ն հիանալի թեկնածու կլինի», – ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։ Ռուբիոյին նաև հարցրել են, թե արդյոք նա պլանավորում է առաջադրվել 2028 թվականի նախագահական ընտրություններում: «Երբեք չգիտես, թե ինչ է սպասվում […] ...
14:06 27.07.2025
Աթենքում կկայանա ըմբշամարտի Մ17 տարեկանների Աշխարհի առաջնությունը, Հայաստանի հավաքականի կազմերը հայտնի ենՀուլիսի 28-ից օգոստոսի 3-ը Հունաստանի մայրաքաղաք Աթենքում կկայանա Մ17 տարեկանների Աշխարհի առաջնությունը։ Ըմբշամարտի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի հավաքականի կազմերը. Հունահռոմեական ոճ 45 կգ Արարատ Ավետիսյան 48 կգ Մարտին Մանջիկյան 51 կգ Մարատ Աճեմյան 55 կգ Մերուժան Մխիթարյան 60 կգ Զավեն Մեժլումյան 65 կգ Ջանես Նազարյան 71 կգ Ռոման Ուսոյան 80 կգ Հայկ Մեղրիյան 92 կգ […] ...
13:50 27.07.2025
Արտաշատի խճուղում 34-ամյա վարորդը կորցրել է մոտոցիկլի կառավարումը և կողաշրջվել․ ուղևորը տեղափոխվել է հիվանդանոցՀուլիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Արտաշատի խճուղում Երևանի բնակիչ 34-ամյա Լևոն Ա․-ն իր վարած մոտոցիկլով կորցրել է կառավարումը և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կողաշրջման հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ 32-ամյա Ղևոնդ Հ․-ն տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել պարեկներն ու ոստիկանները: Վթարի փաստով Աբովյանի քննչական […] ...
13:34 27.07.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 28-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արցախի 4-րդ նրբանցքի, Բագրատունյաց, Արշակունյաց պողոտաների, Շիրակի, Շևչենկոյի փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ՓԾ-ից։ ...
13:16 27.07.2025
AP. ԱՄՆ-ում դանակահարության հետևանքով առնվազն 11 մարդ է վիրավորվելԱռնվազն 11 մարդ հոսպիտալացվել է շաբաթ օրը՝ ամերիկյան Տրավերս Սիթի (Միչիգան) քաղաքում Walmart սուպերմարկետի վրա անհայտ անձի հարձակումից հետո։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։ Իր հերթին, նահանգային ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալը ձերբակալվել է։ «Կասկածյալը կալանքի տակ է, միջադեպի մանրամասների վերաբերյալ տեղեկատվությունն այս պահին սահմանափակ է», – նշվում է տեղական իրավապահ մարմինների X-ի գրառման […] ...
13:01 27.07.2025
Ֆլիկը դժգոհ է «Բարսելոնայի» խաղացողների չափից շատ մեդիաակտիվությունից«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խստացրել է հանդերձարանում վարքագծի կանոնները։ Այս մասին գրում է Diario Sport-ը։ Գերմանացին դժգոհ է ակումբի խաղացողների չափազանց մեդիաակտիվությունից։ 60-ամյա մարզչի որոշմամբ՝ այժմ ֆուտբոլիստները նվազագույն չափով կներգրավվեն «Բարսելոնայի» կոմերցիոն ու մարքեթինգային արշավներին։ Ֆլիկն ուզում է, որ ֆուտբոլիստները չշեղվեն իրենց առօրյայից ու անմիջական պարտականություններից։ ...