Սերժ Սարգսյանին կոչ ենք անում վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ. ՔՊ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2024
  • $
    387.92
  • RUBLE
    4.26
  • 417.83
WEATHER
+18.09 oC

Սերժ Սարգսյանին կոչ ենք անում վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ. ՔՊ

16:20 22.04.2018

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դատապարտում է կուսակցության վարչության անդամներ, ՀՀ ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի և Սասուն Միքայելյանի ձերբակալումը և նրանց նկատմամբ բռնությունների կիրառումը, որը միջազգային պայմանագրերով երաշխավորված հիմնական ազատությունների և ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված պատգամավորի անձեռնմխելիության իրավունքի բացահայտ ոտնահարում է։

Օրեր շարունակ խաղաղ ցուցարարների հանդեպ ոստիկանությունը կիրառել է անհամաչափ ուժ և սահմանափակել է քաղաքացիների խաղաղ հավաքների ազատության իրավունքը ապօրինի ձերբակալությունների միջոցով։

Սերժ Սարգսյանը և Հայաստանի Հանրապետական կուսակցության որդեգրած քաղաքականությունը հակասում է ժողովրդավարական և իրավական պետության սկզբունքներին, չի բխում Հայաստանի ժողովրդի իրավունքներից և շահերից։

Իշխանությունների բոլոր գործողությունները ծնելու են հակազդեցություն և կարող են վտանգել Հայաստանի ապագան։

Սերժ Սարգսյանին և Հայաստանի Հանրապատական կուսակցությանը կոչ ենք անում վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ քննարկելու հրաժարականի և իշխանության անցնցում փոխանցման հարցերը։

Իրավապահ մարմիններից պահանջում ենք րոպե առաջ ազատ արձակել այս օրերին ազատությունից զրկված բոլոր անձանց և գործել Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի համապատասխան՝ չկատարելով քաղաքական և իրավազուրկ գործողություններ։ Պահանջում ենք հագուրդ չտալ Սերժ Սարգսյանի անհեռանկար մտադրություններին և չներքաշվել հանցագործությունների իրականացման մեջ։

Միջազգային և դիվանագիտական կառույցներին հորդորում ենք անհապաղ արձագանքել ստեղծված իրավիճակին՝ խուսափելով անհարկի չեզոքությունից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը կքննարկվի նաև Ալմա-Աթայի հռչակագիրը խաղաղության պայմանագրում ներառելու հարցը

12:54 07.05.2024

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը կքննարկվի նաև Ալմա-Աթայի հռչակագիրը խաղաղության պայմանագրում ներառելու հարցը

Առաջիկայում Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման օրակարգի հարցերից է նաև Ալմա-Աթայի հռչակագիրը խաղաղության պայմանագրում ներառելու հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսում՝ անդրադառնալով հարցին, թե ինչու Բաքուն չի համաձայնում Ալմա-Աթայի հռչակագիրը ներառել նաև խաղաղության պայմանագրում: «Այս հարցն այն օրակարգերից մեկն է, որ պետք է քննարկվի առաջիկայում Ալմաթիում տեղի ունենալիք […] ...

«Հայաստան խմբակցության պատգամավորը հայտնել է, թե որ դեպքում վայր կդնեն մանդատները

12:39 07.05.2024

«Հայաստան խմբակցության պատգամավորը հայտնել է, թե որ դեպքում վայր կդնեն մանդատները

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան խմբակցությունը պատրաստ է արտահերթ ընտրությունների անցկացման նպատակով վայր դնել պատգամավորական մանդատները, սակայն մի պայմանով, որ Նիկոլ Փաշինյանը չմնա որպես վարչապետի պաշտոնակատար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը: «Բայց պայմանը պետք է լինի պայման՝ Նիկոլ Փաշինյանը չպետք է մնա որպես վարչապետի […] ...

Ռյաբկովն ասել է, որ ԱՄՆ դեսպանը որոշակի ժամանակով լքել է Ռուսաստանը

12:20 07.05.2024

Ռյաբկովն ասել է, որ ԱՄՆ դեսպանը որոշակի ժամանակով լքել է Ռուսաստանը

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին որոշ ժամանակով լքել է Ռուսաստանը, ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ «Այո, որքան գիտենք, դեսպան Թրեյսին որոշ ժամանակով լքել է Ռուսաստանը»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ դիվանագիտական ​​առաքելության ղեկավարն իսկապես այժմ Մոսկվայում չէ։ Նա հավելել է, որ այդ մասին ՌԴ ԱԳՆ-ում իմացել են այն ժամանակ, երբ վերջնական […] ...

Բորելը մտավախություն ունի, որ Ռաֆահում իսրայելական գործողության հետևանքով խաղաղ բնակիչների շրջանում մեծ թվով զոհեր կլինեն

12:11 07.05.2024

Բորելը մտավախություն ունի, որ Ռաֆահում իսրայելական գործողության հետևանքով խաղաղ բնակիչների շրջանում մեծ թվով զոհեր կլինեն

Իսրայելի ռազմական գործողությունը Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում կարող է հանգեցնել բազմաթիվ քաղաքացիական զոհերի։ Այս կարծիքը լրագրողներին է հայտնել ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը Բրյուսելում ԵՄ համագործակցության նախարարների հանդիպմանը ժամանելուն պես։ «ԵՄ-ն, ԱՄՆ-ն, ՄԱԿ-ը բոլորը կոչ են արել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին չսկսել այս գործողությունը: Այնուամենայնիվ, հարձակումը սկսվել է երեկ երեկոյան: Ես […] ...

Մոսկվայում Բելգիայի դեսպանը հրաժարվել է մասնակցել Պուտինի երդմնակալությանը

12:01 07.05.2024

Մոսկվայում Բելգիայի դեսպանը հրաժարվել է մասնակցել Պուտինի երդմնակալությանը

Մոսկվայում Բելգիայի դեսպան Մարկ Միխելսենը հրաժարվել է մասնակցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը, որը տեղի կունենա երեքշաբթի՝ մայիսի 7-ին։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Բելգիայի դիվանագիտական ​​ներկայացուցչությանը։ «Բելգիայի դեսպանը չի մասնակցի երդմնակալությանը»,- ասվում է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։ Արարողությանը հրաժարվել են մասնակցել նաեւ Մեծ Բրիտանիայի եւ Եվրամիության ներկայացուցիչները։ Միջոցառմանը ներկա կլինի […] ...

Առնվազն 20 մարդ է զոհվել Ռաֆահի ուղղությամբ իսրայելական հարվածների հետևանքով

11:50 07.05.2024

Առնվազն 20 մարդ է զոհվել Ռաֆահի ուղղությամբ իսրայելական հարվածների հետևանքով

Առնվազն 20 մարդ է զոհվել երեքշաբթի, երբ Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հարվածներ է հասցրել Գազայի հատվածի հարավային Ռաֆահ քաղաքի թիրախներին։ Այս մասին հայտնում է քաթարական Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով բժիշկներին։ Հեռուստաալիքի տվյալներով՝ իսրայելական ռազմական ինքնաթիռները թիրախ են դարձրել նաև Ալ-Շաթի փախստականների ճամբարում տեղահանվածների դպրոցը: Հարվածների արդյունքում մեկ մարդ զոհվել է, կան վիրավորներ։ Մայիսի 6-ին […] ...

BACK_TO_TOP