13:45 06.10.2018
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը խոսել է Ազգային ժողովի և կառավարության միջև ստեղծված կոնֆլիկտի մասին:
«Բանակցությունների ժամանակ, երբ պարոն Բաբլոյանի աշխատասենյակում բանակցությունները քննարկվում էին, ես հիշում եմ, որ վարչապետը ասաց, եթե այս ժամկետներում կողմ եք, ապա եկեք փոխենք օրենսգիրքը, մենք կողմ ենք բաց համամասնական ընտրակարգերին: Այդ խոսակցությունը ոնց որ առաջ չգնաց, քանի որ անընդհատ խոսվում էր մայիսին ընտրություններին գնալու մասին: Մենք խոսեցինք, որ մայիսին համաձայն չենք, դեկտեմբերին ի՞նչ իմաստ ունի հուշագիր գրել, և հուշագիր չգրվեց: Վարչապետը մնաց իր կարծիքին, իսկ մյուս քաղաքական ուժերը՝ իրենց»,- նշել է նա:
Հարցին, թե Էդմոն Մարուքյանն անձամբ կարևորո՞ւմ է Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, նա պատասխանեց, որ եթե ընտրությունները լինեն դեկտեմբեր ամսին, ապա նոր Ընտրական օրենսգրքով դա դժվար կլինի կազմակերպել:
«Խնդիրը ռեյտինգային, տարածքային ընտրակարգն էր, և եթե հիմա բիզնեսը, օլիգարխիան տարանջատվում է քաղաքականությունից և այդ քաղաքական կամքը կա՝ հետապնդվելու են, կաշառք չեն թողելու բաժանել, հետևաբար ռեյտինգայինի վտանգը հնարավոր է նվազեցվի: Այստեղ միայն կմնա այն հարցը, թե ուժերը պատրա՞ստ են ընտրություններին թե ոչ: Բնականաբար, բազմաթիվ ուժեր կան, որ պատրաստ չեն, ուժեր կան, որ պատրաստ են: Ամեն ուժ պետք է իր տեղը խոսի: Արտախորհրդարանական ուժերը չեն ասում, որ պատրաստ չեն, ավելի շատ խորհրդարանական ուժերն են ասում, որ պատրաստ չեն»,- նշել է նա:
Էդմոն Մարուքյանը նաև անդրադարձել է ՀՅԴ-ի այն հայտարարությանը, որ ոստիկանությունը մինչև ընտրությունները պետք է ենթարկվի ոչ միայն վարչապետին, այլև խորհրդարանին:
«Դա «Ելք» խմբակցության առաջ քաշած միտքն է, խոսքը վերաբերել է ոչ միայն ոստիկանությանը, այլև շատ առընթեր մարմիններին: Երբ այս հարցը բարձրացվեց, վարչապետն ասաց, որ ինքը կողմ է, և դա արվելու է և կարելի է հուշագրի հետ քայլերի քարտեզ ունենալ և ընտրություններից առաջ և հետո կատարել համապատասխան փոփոխություններ, պետք է քաղաքական համաձայնություն լինի այս ամենի շուրջ, սակայն սա էլ առաջ չգնաց:
Մի բան հստակ է, որ «Լուսավոր Հայաստանը» հետևողական է լինելու, որ դա իրականացվի: Մինչև հիմա էլ վարչապետը ասում է, որ «սուպերվարչապետական» համակարգի որոշ լիազորություններ պետք է փոխանցվեն խորհրդարանին և նախագահին»,- ասել է Էդմոն Մարուքյանը:
15:35 05.08.2025
Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու է էլեկտրական շչակՕգոստոսի 6-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 3-րդ փողոցում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...
15:28 05.08.2025
Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախատեսում է այս շաբաթ այցելել ՌուսաստանՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիտ Դովալը այս շաբաթ կայցելի Մոսկվա, երեքշաբթի օրը հաղորդել է Tribune India-ն։ «Դովալի այցը Մոսկվա նախատեսված է այս շաբաթ», – ասվում է հայտարարության մեջ։ Մինչդեռ, ըստ The Times of India-ի, Մոդիի խորհրդականն արդեն ժամանել է Ռուսաստան: Հրատարակությունը նշում է, որ նրա այցը «նպատակ ունի ամրապնդել Հնդկաստանի և […] ...
15:20 05.08.2025
ԿԲ-ն ներկայացրել է Arca համակարգում վերջին օրերին գրանցված խափանումների պատճառըArca համակարգում օրեր առաջ նկատված խափանումները եղել են սարքի խափանման հետևանք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը: «Կենտրոնական բանկը Arca համակարգի հետ կապված ուսումնասիրությունները շարունակում է: Arca-ի խափանումը եղել է սարքի խափանման հետևանք: Դա շատ մեծ հեղինակություն ունեցող արտասահմանյան ընկերության կողմից տրամադրվող սարք է: Հիմա փաստացի հետազոտություններ են անում, նաև […] ...
14:57 05.08.2025
Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ըԻսրայելի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 61,000-ը, ավելի քան 150,000 մարդ վիրավորվել է, հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Անցյալ շաբաթվա սկզբին նախարարությունը հայտարարեց, որ զոհերի թիվը գերազանցել է 60,000-ը։ Նախարարության հայտարարության համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներ է տեղափոխվել 87 մարդ, […] ...
14:50 05.08.2025
Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Շիրակամուտ, Գեղասար, Սարահարթ, Գոգարան բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...