16:40 06.10.2018
«Ես միշտ կարծում եմ, որ իշխանությունը պետք է լինի մեծահոգի և լայնախոհ, սակայն այս հետհեղափոխական իրավիճակում իշխանությունը ունի ռիսկեր, քանի որ այս իշխանությունը դեռ խորհրդարանում չի ամրապնդել իր դիրքերը:
Այս պահին չկա համաձայնության կառավարություն. 3 ամենախոշոր խմբակցությունները, ըստ էության, կաբինետում մարդ չունեն և պարտավոր չեն որևէ հարցով քվեարկել կառավարության ծրագրերին, հետևաբար այս կառավարությունը ո՞նց է աշխատելու: Այս կառավարությունը հենց հիմա ունի 9 պատգամավորի աջակցություն խորհրդարանում, այսինքն՝ նա ինչպե՞ս է աշխատելու 105 հոգանոց խորհրդարանի հետ»,- ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում:
Նա նաև նշել է, որ վարչապետը այս ռիսկերը հաշվի առնելով է ցանկանում դեկտեմբերին գնալ ընտրությունների, քանի որ պետք է այս թնջուկը հանգուցալուծվի:
Էդմոն Մարուքյանը ասել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո պետք է դադարեցնել հեղափոխական հռետորաբանությունը և բոլորը պետք է լծվեն գործի, քանի որ շատ անելիքներ կան:
«Այնքան գործ ունենք անելու, այնքան բան կա շտկելու, այնքան նոր գաղափար կա անելու, որ պետք է գիշեր- ցերեկ գործ անել, ոչ թե խոսել հեղափոխության կամ հակահեղափոխության մասին»,- նշել է նա:
Էդմոն Մարուքյանը նաև խոսել է ապագա խորհրդարանում ընդդիմության դերի մասին:
«Մենք առանձին ենք մասնակցելու ընտրություններին և հետևաբար իշխանություն չենք լինելու: Մենք նպատակ ունենք հասնելու նրան, որ 2-րդ ուժը լինենք Հայաստանի Հանրապետությունում և մեր ներդրումը ունենանք պետականաշինության գործում, ես կարծում եմ՝ մենք կհասնենք դրան: Երբ գիտես, որ վարչապետդ կոռուպցիայով չի զբաղվելու, երբ գիտես, որ նախարարներդ փողով չեն նշանակվել, ապա քննադատությունը այլ կերպ է կառուցված լինելու: Հայաստանում չեն պատկերացնում, որ ընդդիմությունը նույնպես իշխանություն է, որքան մանդատի իշխանություն, որ մենք ունենանք, այդքան իշխանություն էլ կբանեցնենք»,- նշել է նա:
Էդմոն Մարուքյանը ասել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին իրենք կմասնակցեն հավանաբար նույն ձևաչափով, ինչ ավագանու ընտրություններին:
15:35 05.08.2025
Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու է էլեկտրական շչակՕգոստոսի 6-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 3-րդ փողոցում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...
15:28 05.08.2025
Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախատեսում է այս շաբաթ այցելել ՌուսաստանՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիտ Դովալը այս շաբաթ կայցելի Մոսկվա, երեքշաբթի օրը հաղորդել է Tribune India-ն։ «Դովալի այցը Մոսկվա նախատեսված է այս շաբաթ», – ասվում է հայտարարության մեջ։ Մինչդեռ, ըստ The Times of India-ի, Մոդիի խորհրդականն արդեն ժամանել է Ռուսաստան: Հրատարակությունը նշում է, որ նրա այցը «նպատակ ունի ամրապնդել Հնդկաստանի և […] ...
15:20 05.08.2025
ԿԲ-ն ներկայացրել է Arca համակարգում վերջին օրերին գրանցված խափանումների պատճառըArca համակարգում օրեր առաջ նկատված խափանումները եղել են սարքի խափանման հետևանք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը: «Կենտրոնական բանկը Arca համակարգի հետ կապված ուսումնասիրությունները շարունակում է: Arca-ի խափանումը եղել է սարքի խափանման հետևանք: Դա շատ մեծ հեղինակություն ունեցող արտասահմանյան ընկերության կողմից տրամադրվող սարք է: Հիմա փաստացի հետազոտություններ են անում, նաև […] ...
14:57 05.08.2025
Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ըԻսրայելի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 61,000-ը, ավելի քան 150,000 մարդ վիրավորվել է, հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Անցյալ շաբաթվա սկզբին նախարարությունը հայտարարեց, որ զոհերի թիվը գերազանցել է 60,000-ը։ Նախարարության հայտարարության համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներ է տեղափոխվել 87 մարդ, […] ...
14:50 05.08.2025
Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Շիրակամուտ, Գեղասար, Սարահարթ, Գոգարան բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...