17:29 08.10.2018
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանում այսօր սկսվել են ԱՄՆ-ի կողմից Իրանի ակտիվները սառեցնելու գործով առաջին լսումները:
Լսումները սկսվել են ԱՄՆ-ի առարկությամբ՝ առ այն, որ Արդարադատության միջազգային դատարանն իրավասություն չունի Վաշինգտոնից պահանջելու չեղարկել Իրանի հանդեպ սահմանված պատժամիջոցները:
Այսօրվա լսումներից մեկ շաբաթ առաջ Արդարադատության միջազգային դատարանն ԱՄՆ-ից պահանջել էր հանել դեղորայքի և բժշկական սարքավորումների, սննդի և գյուղատնտեսական ապրանքների, ինչպես նաև ավիացիոն ծրագրերի հետ կապված պատժամիջոցները:
Դատարանն իր որոշումը հիմնավորել էր նրանով, որ Իրանը պատժամիջոցների չեղարկում էր պահանջում՝ որպես հիմք ընդունելով 1955 թվականին Իրանի և ԱՄՆ-ի միջև կնքված բարեկամության մասին պայմանագիրը:
Ի պատասխան այս որոշման՝ ԱՄՆ կառավարությունը հայտարարել էր, որ դուրս է գալիս Բարեկամության մասին պայմանագրից, ինչպես նաև 1961թ. դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայից, որն Արդարադատության միջազգային դատարանին իրավասություն է տալիս լուծել կոնվենցիայից բխող վեճերը:
20:18 19.07.2025
Մոլդովայում ցուցարարները պահանջել են արդար ընտրություններ20:18 19.07.2025
Մոլդովայում ցուցարարները պահանջել են արդար ընտրություններՄոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց կազմակերպված հանրահավաքի մասնակիցները պահանջել են արդար ընտրություններ և բոլոր քաղաքական ուժերի համար ընտրական գործընթացին հավասար հասանելիություն՝ «Պոբեդա» դաշինքի գրանցումից հրաժարվելու համատեքստում։ Հանրահավաքը հեռարձակվել է առցանց Facebook սոցիալական ցանցում։ Շաբաթ օրը՝ ավելի վաղ, Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վեց կողմ և երեք ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ, հրաժարվել է գրանցել ընդդիմադիր «Պոբեդա» դաշինքը […] ...
20:08 19.07.2025
Վիետնամում զբոսաշրջիկներով նավ է խորտակվել. կան զոհերՎիետնամի Քուանգ Նինհ նահանգի ափերի մոտ շաբաթ օրը ալեկոծ ծովում խորտակված զբոսանավից հինգ մարդ զոհվել է, ևս 12-ը՝ փրկվել, հայտնում է վիետնամական VNExpress լրատվական պորտալը։ «Շաբաթ երեկոյան դրությամբ որոնողական-փրկարարական գործողությունն իրականացնող սահմանապահները հաստատել են 12 մարդու փրկությունը և հինգ մարդու մահը, մինչդեռ ևս 36 մարդ դեռևս համարվում է անհետ կորած։ Քուանգ Նինհ նահանգի իշխանությունների տվյալներով՝ […] ...
19:50 19.07.2025
Թրամփ. Իրանի կողմից նոր միջուկային օբյեկտների կառուցումը կհանգեցնի դրանց ոչնչացմանըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի միջուկային օբյեկտները կոչնչացվեն, եթե Թեհրանը որոշի դրանք կառուցել նոր վայրերում։ «Իրանի բոլոր երեք միջուկային օբյեկտները լիովին ոչնչացվել են։ Դրանք վերականգնելու համար տարիներ կպահանջվեն, և եթե Իրանը ցանկանար, նրանք կարող էին հեշտությամբ սկսել դրանք վերակառուցել երեք այլ վայրերում, նախքան այդ օբյեկտների ոչնչացումը, եթե որոշեին դա անել», – գրել […] ...
19:39 19.07.2025
Ուկրաինայում աղքատության մակարդակը գրեթե կրկնապատկվել է հակամարտության սկսվելուց ի վերՈւկրաինայում աղքատության մակարդակը գրեթե կրկնապատկվել է՝ հասնելով 37%-ի 2022 թվականի փետրվարից ի վեր։ Այս մասին Novosti.LIVE-ին տված հարցազրույցում հայտնել է Գերագույն Ռադայի ֆինանսական հանձնաժողովի ղեկավար Դանիլո Գետմանցևը։ «Ուկրաինայում աղքատության մակարդակը գրեթե կրկնապատկվել է 2022 թվականին հակամարտության սկզբից ի վեր՝ հասնելով 37%-ի։ Երկրում բոլոր տնտեսական գործընթացները տեղի են ունենում որոշակի մինուսով», – ասել է նա։ 2024 […] ...
19:30 19.07.2025
Թուրքիան վնասազերծել է Սև ծովի ափին հայտնված ականըՍակրավորները Սև ծովի ափին՝ Թուրքիայի Օրդու նահանգում, վնասազերծել են ականը, հաղորդում է Milliyet թերթը։ Գործակալության տվյալներով՝ ծովում պայթած ականը հայտնաբերել են ջրասուզակները Պերշեմբե տարածքում՝ ափից 150 մետր հեռավորության վրա՝ մոտ 7-8 մետր խորության վրա։ Ջրասուզակները տեսագրություն են ուղարկել զինվորականներին, որոնք զգուշացրել են, որ չնայած դա արդեն պայթած ական է, սպառնալիքը մնում է։ Իշխանությունները ժամանակավորապես արգելել […] ...