Ղարաբաղը հայկական հող է, էլ ի՞նչ վիճելի հարց կարող է լինել. Սիրիայի հոգևոր առաջնորդ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 03 2024
  • $
    394.46
  • RUBLE
    4.27
  • 425.62
WEATHER
+14.09 oC

Ղարաբաղը հայկական հող է, էլ ի՞նչ վիճելի հարց կարող է լինել. Սիրիայի հոգևոր առաջնորդ

16:53 08.10.2018

Սիրիայի հոգևոր առաջնոր, շեյխ Ահմադ Բադր ադ-Դին Հասսունը Սիրիայի և աշխարհի մյուս թեժ կետերին վերաբերող թեմայի շուրջ ռուսական ԶԼՄ-երին տված հարցազրույցում խոսել է նաև Լեռնային Ղարաբաղի մասին: Նա նշել է, որ շրջաններ կան, որտեղ վաղուց պետք է լուծված լիներ տարածքային պատկանելիության հարցը, և այդպիսի օրինակներից մեկը Ղարաբաղն է:

«Չեմ հասկանում, թե ինչն է այստեղ վիճելի: Անձամբ ես աջակցում եմ Ղարաբաղին և այդ ժողովրդի անկախության ու ազատության ձգտումներին: Ու նորից ուզում եմ շեշտել, որ ղարաբաղյան կոնֆլիկտի պատճառը կրոնական չէ: Պատճառը ժողովրդի կամարտահայտությունն է, և սրա հետ չի կարելի հաշվի չնստել»,- նշել է Սիրիայի հոգևոր առաջնորդը:

Սիրիայի հոգևոր առաջնորդն առաջին անգամ իր տեսակետը Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հայտնել էր 2011 թվականին՝ Սիրիայի կրոնական փոքրամասնությունների հետ հանդիպման ժամանակ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի Հանրապետությունում կա մի կառավարություն, և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում․ Փաշինյան

14:33 28.03.2024

Հայաստանի Հանրապետությունում կա մի կառավարություն, և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակի կողմից կամա թե ակամա արվող գործողություններին ու քայլերին, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար: «Հայտարարում են ինչ-որ վտարանդի կառավարությունների և այլնի մասին: Ես ուզում եմ շատ հստակ հայտարարել, որպեսզի բոլորի համար պարզ լինի՝ Հայաստանի Հանրապետությունում կա մի կառավարություն և այդ կառավարությունը […] ...

Կառավարությունը երկարաձգել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող «40+10 հազար» աջակցության ծրագրի ժամկետը և ընդլայնել շահառուների շրջանակը

14:21 28.03.2024

Կառավարությունը երկարաձգել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող «40+10 հազար» աջակցության ծրագրի ժամկետը և ընդլայնել շահառուների շրջանակը

Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկում է ԼՂ-ից բռնի տեղահանվածների՝ «40 հազար+10 հազար դրամի» ծրագրի հիման վրա ևս 9 ամսով շարունակել սոցիալական աջակցության միջոցառումը, այսինքն՝ կեցության և այլ ծախսերը հոգալու համար տրամադրվող աջակցությունը շարունակել 2024 թ. ապրիլից մինչև դեկտեմբեր ներառյալ: Ինչպես նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, վճարումը կիրականացվի նույն տրամաբանությամբ՝ աջակցել […] ...

ՄԹ խորհրդարանում «ԼՂ-ի փախստականներին միջազգային աջակցություն» խորագրով քննարկմանը բարձրացվել է Ադրբեջանի դեմ սանկցիաների հարցը

20:44 26.03.2024

ՄԹ խորհրդարանում «ԼՂ-ի փախստականներին միջազգային աջակցություն» խորագրով քննարկմանը բարձրացվել է Ադրբեջանի դեմ սանկցիաների հարցը

Մի նախկին պաշտպան Արման Թաթոյանի Լոնդոնում ՄԹ խորհրդարանի անդամների հետ հանդիպման հաջորդ օրը «Լեռնային Ղարաբաղի փախստականներին միջազգային աջակցություն» խորագրով Խորհրդարանի քննարկմանն օգտագործվել են Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի փաստահավաք աշխատանքների արդյունքները: Ինչպես հայտնում են հիմնադրամից, բարձրացվել է նաև Ադրբեջանի դեմ սանկցիաների հարցը:   Մանրամասները՝ տեսանյութում: ...

Լևոն Քոչարյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովում

17:49 26.03.2024

Լևոն Քոչարյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովում

Միջխորհրդարանական միությունում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովում: «Հարգելի՛ գործընկերներ, Վեց ամիս է անցել այն օրից, երբ Ադրբեջանի զինված ուժերը հարձակվել են Լեռնային Ղարաբաղի վրա եւ գրավել այն: 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, շուրջ 10 ամիս տեւած շրջափակումից հետո, որը հանգեցրեց զանգվածային սովի, զրկանքների, հիվանդությունների եւ […] ...

ԵՄ-ն պետք է վերագնահատի իր հարաբերություններն Ադրբեջանի հետ․ ԼՂ-ին ու Հայաստանին նվիրված քննարկում՝ Բելգիայի Սենատում

18:48 25.03.2024

ԵՄ-ն պետք է վերագնահատի իր հարաբերություններն Ադրբեջանի հետ․ ԼՂ-ին ու Հայաստանին նվիրված քննարկում՝ Բելգիայի Սենատում

Բելգիայի Սենատում մարտի 25-ին տեղի ունեցավ «Աշխարհաքաղաքական զարգացումները Հարավային Կովկասում. կիզակետում Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը» խորագրով կլոր սեղան- քննարկում, որի նպատակն էր վերլուծել 2020 թվականի սեպտեմբերից ի վեր Հարավային Կովկասում տեղի ունեցած զարգացումները, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և Հայաստանի Հանրապետության առջեւ ծառացած մարտահրավերները: Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախաձեռնությամբ իրականացված կլոր սեղանի […] ...

Տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման աջակցության ծրագրի վերաբերյալ քննարկում

18:34 21.03.2024

Տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման աջակցության ծրագրի վերաբերյալ քննարկում

Այսօր տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման աջակցության ծրագրի վերաբերյալ քննարկում, որին մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալներ Աննա Ժամակոչյանը, Դավիթ Խաչատրյանը և ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ մարզպետերը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արմեն […] ...

BACK_TO_TOP