12:08 10.10.2018
Երևանի քաղաքապետի երդման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին` ժամը 12։00-ին: Այս մասին այսօր Երևանի ավագանու նիստում հայտարարել է քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Մակարյանը:
Մակարյանի խոսքով՝ նիստին ներկա լինելու համար հրավերներ են ուղարկվելու ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, պետական, հասարակական, մշակութային, եկեղեցական գործիչների, պատվավոր հյուրերի:
11:15 15.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 15-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 444 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․77 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.85 դրամ: ...
10:52 15.06.2025
Արթիկ համայնքում գրանվել է ուժեղ պտտահողմԵրեկ` ժամը 19:00-ի սահմաններում, Արթիկ համայնքում գրանցվել է ուժեղ պտտահողմ։ Ուժեղ պտտահողմը նախնական տվյալներով Արթիկ քաղաքում, Մեծ Մանթաշ, Գետափ, Արևշատ, Նոր Կյանք, Անուշավան, Հոռոմ, Պեմզաշեն գյուղերում վնասել է բնակելի շենքերի, տների, հասարակական և գյուղատնտեսական շինությունների տանիքներ, ջերմոցային տնտեսություններ, էլեկտրահաղորդման գծեր։ Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, ոլորտային պատասխանատուների հետ տեղում անմիջապես ծանոթանալով պատճառված նախնական վնասներին, հանձնարարել […] ...
10:33 15.06.2025
Թել Ավիվի մոտակայքում իրանական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է վեցիԻսրայելի Բատ Յամ քաղաքում Թել Ավիվի մոտակայքում իրանական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի, հաղորդում է իսրայելական I24 հեռուստաալիքը։ Ավելի վաղ Ynet պորտալը, հղում անելով Իսրայելի շտապօգնության ծառայությանը, հայտնել էր չորս զոհի մասին։ «Բաթ Յամում զոհերի թիվը հասել է վեցի, այն բանից հետո, երբ փլատակներից դուրս են բերել ևս երկու դիակ», – ասվում է […] ...
10:12 15.06.2025
Հնդկաստանում ուղղաթիռ է կործանվել. կան զոհերԿիրակի օրը Հնդկաստանի Ուտտարախանդ նահանգում ուղղաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է յոթ մարդ, այդ թվում՝ երկու տարեկան երեխա, հայտնում է News18 հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ողբերգությունը տեղի է ունեցել կիրակի առավոտյան։ Ինքնաթիռում եղել է վեց ուղևոր և մեկ օդաչու։ ...
10:00 15.06.2025
Դևիդ Բեքհեմն ասպետի կոչում է ստացելԼեգենդար ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը ֆուտբոլային կարիերայի և բարեգործական գործունեության համար Մեծ Բրիտանիայի արքա Կառլ Երրորդի կողմից ասպետի կոչում է ստացել։ Այս մասին հայտնում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը։ Այժմ Բեքհեմը կունենա նաև «Սըր» տիտղոսը, իսկ կինը` Վիկտորյան «Լեդի»։ Բեքհեմի` ասպետի կոչում ստանալուց հետո «Մանչեսթեր Յունայթեդը» «Սըր Դևիդ» անունով մարզաշապիկ է հրապարակել։ Նախկին կիսապաշտպանը կարիերայի […] ...
00:30 15.06.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...