Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախագահության իրավունքն ինձ փոխանցելը հուզիչ պահ է. վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+27.09 oC

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախագահության իրավունքն ինձ փոխանցելը հուզիչ պահ է. վարչապետ

18:38 11.10.2018

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Ֆրանկոֆոն երկրների պաշտոնական պատվիրակությունների ղեկավարների լիագումար նիստին, որի ընթացքում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովը նախագահությունը Մադագասկարից փոխանցվել է Հայաստանին:

Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Նորին գերազանցություններ
Տիկնայք և պարոնայք

Մադագասկարի Հանրապետության պարոն Նախագահ, Ձեր կողմից Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախագահության իրավունքն ինձ փոխանցելն, իհարկե, հուզիչ պահ է։

Մենք լիովին գիտակցում ենք այն պատասխանատվությունը, որն այսուհետ ստանձնում է Հայաստանի Հանրապետությունը՝ գալիք երկու տարիների ընթացքում այդ նախագահությունն ապահովելու համար։

Ցանկանում եմ կրկին շնորհակալություն հայտնել Ֆրանկոֆոնիայի բոլոր անդամ երկրներին և կառավարություններին՝ վստահության համար։

Ցանկանում եմ նաև մեր շնորհակալությունը հայտնել և շնորհավորել Մադագասկարի Հանրապետությանը՝ Ֆրանկոֆոնիային իր կարևոր նպաստը բերելու և այն ձեռքբերումների համար, որ ունեցել եք Անտանանարիվուի գագաթնաժողովից ի վեր։

Բախվելով բազմաթիվ մարտահրավերների, որոնց առճակատվում են մեր հասարակությունները, կարևոր է, որպեսզի մենք համախմբվենք մեր համամարդկային արժեքների շուրջ, մշտապես ապահովենք հարգանքը մեր բազմազանության հանդեպ և խթանենք փոխանակումն ու համերաշխությունը ֆրանկոֆոն տարածքի տարբեր հատվածների միջև։ Այդ պայմաններում է, որ «Ապրել միասինը» կարող է լինել խաղաղության և բարեկեցության աղբյուր ֆրանկոֆոն տարածքում։

Դա շատ գեղեցիկ ձգտում է, որպեսզի ցանկություն առաջանա գործել հանուն այն սկզբունքների և արժեքների, որոնք բնութագրում են «Ապրել միասինը» և որոնք իրենց տեղն են գտել այն Կոչում, որ մենք պետք է անենք։

Բախվելով բազմակողմանիության ճգնաժամին` մեր ցանկությունն է նաև ավելի ամրապնդել համագործակցությունը և քննարկումները Ֆրանկոֆոնիայի և տարածաշրջանային ու ենթատարածաշրջանային կազմակերպությունների միջև տարբեր բնագավառներում, որոնք վերաբերում են խաղաղության, անվտանգության, կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի, կայուն զարգացման կամ դարձյալ Մարդու իրավունքների հարգման հարցերին, քանի որ այդ համագործակցությունը վստահաբար թույլ կտա ավելի արդյունավետ արծարծել այս հարցերը, իսկ Ֆրանկոֆոնիային՝ շարունակել հաստատվել որպես միջազգային հարաբերությունների դերակատար։

Այս հրավերը՝ մտորելու այս հարցերի շուրջ, մեր Համաժողովի աշխատանքների առանցքում է։

Վստահաբար ժամանակն է բացված հայտարարելու ֆրանսերենի շուրջ համախմբված պետությունների և կառավարությունների 17-րդ գագաթնաժողովը։

Շնորհակալ եմ Ձեր ուշադրության համար»։

Նիստի ընթացքում քննարկվել են ՖՄԿ գլխավոր քարտուղարի ընտրությանը, ինչպես նաև կազմակերպության հետագա գործունեությանը, Ֆրանկոֆոն երկրների միջև համագործակցության արդյունավետության բարձրացմանը, երկխոսության խորացմանը վերաբերող հարցեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մբապեն դատական հայց է ներկայացրել ՊՍԺ-ի դեմ

11:30 29.06.2025

Մբապեն դատական հայց է ներկայացրել ՊՍԺ-ի դեմ

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն դատական հայց է ներկայացրել ՊՍԺ-ի դեմ։ Այս մասին հայտնում է L’Equipe-ը: Ֆրանսիացի ֆուտբոլիստը նախկին ակումբին մեղադրում է 2023 թվականին հոգեբանական ճնշում գործադրելու միջոցով պայմանագիր ստորագրելու համար: Գործը քննում է 2 դատավոր: Մբապեն 2024 թվականին «Ռեալ» էր տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակում: ...

Վլադիվոստոկի մոտակայքում հրդեհված տուրիստական նավը խորտակվել է

11:15 29.06.2025

Վլադիվոստոկի մոտակայքում հրդեհված տուրիստական նավը խորտակվել է

Վլադիվոստոկի մոտակայքում հրդեհված «Մերլիոն» զբոսանավը խորտակվել է Պետրոս Մեծի ծոցի ջրերում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով իրավապահ մարմիններին։ Հրդեհի պահին նավի վրա եղել է 12 մարդ։ Նրանց բոլորին դուրս են բերել անցնող նավերը։ Միջադեպի պատճառները դեռևս հետաքննվում են։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ տուրիստական նավը պատկանում է «Կորսար» ընկերությանը։ Պրիմորսկիի տրանսպորտի քննչական վարչությունը հայտարարել է, […] ...

Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

11:06 29.06.2025

Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հունիսի 30-ին, ժամը 10:30-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Մուշավան 6-րդ, Էրեբունի, Վարդաշեն 3-րդ, 6-րդ, Ջրաշեն 1-ին, Նոր Արեշ 11-րդ փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

11:00 29.06.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

Բելգրադի ցուցարարները կոչ են արել ոչնչացնել Սերբիան

10:40 29.06.2025

Բելգրադի ցուցարարները կոչ են արել ոչնչացնել Սերբիան

Բելգրադում ցուցարարները կոչ են արել քաղաքացիական պատերազմով ոչնչացնել Սերբիան, սոցիալական ցանցերում հայտարարել է Սկուպշտինայի (խորհրդարանի խոսնակ) խոսնակ և նախկին վարչապետ Անա Բրնաբիչը։ Բողոքի ցույցի մասնակից ուսանողներն ու ընդդիմության կողմնակիցներն ավելի վաղ հրավառ նյութեր և այլ առարկաներ էին նետել նախագահական վարչակազմի դիմաց գտնվող այգում ոստիկանական պատնեշի վրա։ Զինված ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և մահակներ, հետ […] ...

Հրշեջ-փրկարարները մարել են Ծիծեռնակաբերդի խճուղում բռնկված հրդեհը

10:20 29.06.2025

Հրշեջ-փրկարարները մարել են Ծիծեռնակաբերդի խճուղում բռնկված հրդեհը

Հունիսի 28-ին, ժամը 22:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։35-ին, մարվել՝ 23։00-ին։ Այրվել է մոտ 4000 քմ խոտածածկույթ և թփուտներ։ Ծավալված օպերատիվ գործողությունների արդյունքում հրշեջ-փրկարարներին հաջողվել է արագորեն […] ...

BACK_TO_TOP