14:36 13.10.2018
ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել` պարզաբանում ներկայացնելով մամուլում իր խոսքերի հետ կապված թյուրընկալման վերաբերյալ:
«Օրերս մասնակցել եմ «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Տնտեսական քաղաքականությունն ու բիզնես միջավայրը Նոր Հայաստանում» թեմայով հանդիպում-քննարկմանը, որի ընթացքում իմ կողմից հնչեցված մտքերն ինչ-որ չափով ոչ ճշգրիտ ձևակերպումներ են ստացել մամուլում։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է «Ներդրողը պետք է համոզված լինի, որ վիճակը Հայաստանում կանխատեսելի է և ապահով» վերնագրով հոդվածին, որտեղ վստահ եմ, որ մեր գործընկերները թեև փորձել են դրական նկատառումներից ելնելով ասածներս տեղ հասցնեն մեր հանրությանը, բայց թույլ տվեք նկատել, որ մի փոքր ցաք ու ցրիվ է ստացվել, և ներկայացված մտքերն ընթերցողի մոտ կարող են շփոթ առաջացնել: Հետևապես՝ փորձեմ մի քանի բառով տեղեկացնել տնտեսական թեմաներով այս քննարկմանն ինչ թեզեր եմ առաջ քաշել:
1. Տնտեսվարողներին պետք է բացատրել տնտեսական քաղաքականության տեսլականը, որպեսզի նրանց մոտ ձևավորվի կայուն սպասումներ ապագայի նկատմամբ և դրա հիմքով վերջիններս ճշգրտեն իրենց վարքագիծը, հակառակ դեպքում անորոշությունը բերելու է սպասողական (ոչինչ չնախաձեռնելու, ռիսկ չվերցնելու) վիճակի՝ վնասելով տնտեսական աճի պոտենցիալին:
2. Երբ խոսում ենք հարկային ոլորտում խորքային փոփոխությունների մասին, պետք է հաշվի առնենք, որ հարկային քաղաքականությունը տնտեսական կառավարման կարևոր գործիքներից է, որն ունենում է և՛ կարճաժամկետ, և՛ երկարաժամկետ ազդեցություն, քանի որ այն ազդում է ինչպես ամբողջական առաջարկի և ամբողջական պահանաջարկի կորերի տեղափոխության վրա (ազդում է տնտեսվարողների ծախսերի և տնային տնտեսությունների տնօրինվող եկամտի վրա), այնպես էլ այդ կորերի թեքվածության (էլաստիկությունների) վրա՝ մեծացնելով կամ փոքրացնելով արտադրական ռեսուրսների (կապիտալ և աշխատուժ) և եկամուտների վերաբաշխման մուլտիպլիկատիվ էֆեկտը:
3. Հարկային քաղաքականության խորքային փոփոխությունները քննարկելուց առաջ անհրաժեշտ է նախ սեղանին դնել սկզբունքները, որոնց հիման վրա կառուցվելու է հարկային քաղաքականությունը (թիրախավորում ենք կարճաժամկե՞տ, թե երկարաժամկետ տնտեսական աճը, ցանկանում ենք մեր երկրում ունենալ առաջարկով մղվո՞ղ (supply push growth) թե՞ պահանջարկով քաշվող (demand pull growth) տնտեսական աճ, պետք է հարկել ավելի շատ սպառու՞մը, թե՞ արտադրությունը, հարկման բեռը հարաբերականորեն ինչ տեսակի սպառման վրա պետք է տեղափոխել որ ռեգրեսիվ հարկման համակարգ չունենանք, եթե իրավի հարկային համակարգը ցանկանում ենք դարձնել գործարքների փաստաթղթավորմանը նպաստող, պատրա՞ստ ենք վերանայել այլընտրանքային հարկման ռեժիմները՝ կրճատելով դրանց թիվն ու շրջանակը, դիտարկու՞մ ենք հեռանկարում գյուղատնտեսությունը թեկուզ նվազեցված դրույքով, բայց հարկման դաշտ բերելու խնդիրը և այլն):
4. Եկամտային հարկի մասին փոփոխությունները քննարկելիս անհրաժեշտ է քննարկել ոչ միայն դրույքաչափերը, այլև եկամտային հարկի հարկման համակարգը. այսօր այն հիմնված է հարկային գործակալների ինստիտուտի վրա: Գործատուներն են մեզ վճարվող եկամտից որպես հարկային գործակալ հարկը պահում, հաշվետվությունն ուղղարկում ՊԵԿ և համապատասխան վճարում կատարում: Այսինքն՝ օրինակ, սխալ հաշվետվության համար գործատուն է պատասխանատվության ենթարկվում: Ամբողջ աշխարհում ընդունված է որ ֆիզ. անձի պարտականությունն է պետության հանդեպ տարին մեկ անգամ հայտարարագիր ներկայացնելն ու պատասխանատվություն կրելն իր եկամուտների և հարկերի հայտարարագրման շրջանակի կամ սխալի համար: Բայց այս գործընթացն արդյունավետ կատարելու համար անհրաժեշտ է ընդունել փուլային տարբերակ և պարտադիր ունենալ հեշտացված էլ.հայտարագրման համակարգ: Ի դեպ, սա հնարավորություն կտա, որպեսզի ֆիզ. անձերի գծով ունենանք աշխատունակ երկու կարևոր համակարգեր, որոնք կլինեն միմյանց փոխլրացնող և օգնող, իսկ դրանց արդյունավետ աշխատանքի դեպքում դժվար կլինի արդեն թաքցնել կամ չհայտարարգրել սեփական եկամուտները, այդ թվում նաև մեր կողմից շատ հարգված երգիչ-երգչուհիների համար. Գույքի և եկամուտների հայտարարագրման համակարգ (բոլոր եկամուտ ստացող ֆիզ. անձանց համար)՝ ՀԱՐԿՄԱՆ նպատակով և շահերի հայտարարագրման համակարգ (միայն բարձրաստիճան պաշտոնյաների և որոշ պետաշխատողների համար) ԿՈՌՈՒՊՑԻՈՆ նպատակով:
5. Երբ խոսում ենք այս կամ այն համակարգում, տվյալ դեպքում, օրինակ, մաքսային ծառայությունում կոռուպցիոն դրսևորումների նվազեցման մասին, միայն աշխատավարձ կրկնապատկելով հարցի լուծում չենք ունենա: Պետք է դրան համակցել նաև պատասխանատվության ենթարկվելու խորության և հավանականության բարձրացման գործընթացները: Ի դեպ, դրա մասին տարբեր՝ մեկ այլ առիթով խոսել եմ, բայց հակառակ տեսակետից. ծառայողին միայն պատասխանատվության ենթարկելու գործիքի կիրառումն առանց լավ և պարկեշտ աշխատելու խթանների ներդրման, այդ թվում ֆինանսական, կարող է կազմալուծել համակարգը:
Շնորհակալ եմ մեր գործընկերներին քննարկման կազմակերպման համար, բայց հանրությանը ներկայացվող տեղեկատվության մասով պետք է զգուշավորություն ցուցաբերենք, որպեսզի դրանք լինեն հստակ և շփոթ չառաջացնող»,- գրել է նա:
23:59 02.05.2025
Կիբեռմարտահրավեր․ 5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն էՁեզ զանգահարել և առաջարկե՞լ են 5G թարմացում․ այս շաբաթ Կիբեռմարտահրավերի եթերում ներկայացվել է, թե ինչպես են հանցագործները այս պատրվակով քաղաքացիներին առաջարկում տեղադրել «հատուկ ծրագիր», որի միջոցով ստանում են հասանելիություն նրանց հեռախոսին ու ֆինանսական տվյալներին։ Եթե դարձել եք հանցագործության զոհ, ապա զանգահարեք ՆԳՆ ինտերնետային խարդախություններով թեժ գծի հեռախոսահամարին՝ 011 52 52 52 (թեժ գիծը գործում է […] ...
23:57 02.05.2025
70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Առողջության առաջնային պահպանման օղակն ամենակարևոր շերտերից է առողջապահական համակարգում։ Երբ այն լավ է զարգացած, հնարավոր է ժամանակին արձագանքել, կանխել բարդացումները և շատ դեպքերում՝ խուսափել հիվանդության զարգացման հետագա փուլերից։ Սա է պատճառը, որ Երևանի քաղաքապետարանը […] ...
23:54 02.05.2025
Ստավրոպոլի երկրամասում բարձր պատրաստության ռեժիմ են սահմանել՝ վատ եղանակի պատճառովՍտավրոպոլի երկրամասում ուժեղ անձրևների, կարկուտի և մինչև 23 մ/վ արագությամբ քամու պատճառով հայտարարվել է բարձր պատրաստության ռեժիմ: Այս մասին նշվում է նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովի հրամանագրի մեջ։ Ստավրոպոլի հիդրոօդերևութաբանության կենտրոնի տվյալներով՝ տարածաշրջանում վատ եղանակ է կպահպանվի մինչև մայիսի 3-ը: ...
23:50 02.05.2025
Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ՝ ծանոթացել իրականացված և ընթացիկ ծրագրերին: Նիկոլ Փաշինյանին նախ ներկայացվել է Վանաձորի Սանկտ Պետերբուրգ փողոցի հիմնանորոգված ճանապարհը: Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 553 մլն դրամ, որը հատկացվել է պետբյուջեից։ Ծրագրի արդյունքում իրականացվել են 1.8 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ: Հաջորդիվ՝ վարչապետն այցելել է Վանաձորի Խ.Աբովյանի անվան N9 հիմնական դպրոց, […] ...
23:44 02.05.2025
Մասնավոր ընկերության կողմից 8 մլն դոլարի ներդրումային ծրագիր է իրականացվում Փամբակ բնակավայրում․ Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Փամբակ բնակավայրում մասնավորի կողմից իրականացված ներդրումային ծրագրով կառուցվել է «ՄաունթրիMounthree» հյուրանոցը: Ներդրումային ծրագիրը կազմել է 8 մլն դոլար»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:36 02.05.2025
Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները՝ 2025 թ. մայիսի 1-ի դրությամբՀայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը։ Այն հետևյալն է․ ...