Ինքս ինձ լիբերալ չեմ համարում. Նիկոլ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+28.09 oC

Ինքս ինձ լիբերալ չեմ համարում. Նիկոլ Փաշինյան

12:31 01.05.2018

«Ինքս ինձ լիբերալ չեմ համարում, աշխարհում «իզմ»-երը կորցրել են իրենց նախնական նշանակությունը: Կարևորը մարդու երջանկությունն ու ազատությունն ապահովելն է, որը ոչ մի կապ չունի «իզմ»-ի հետ,- պատասխանելով  պատգամավոր Հայկ Բաբուխանյանի՝ գաղափարախոսական տարբերություների մասին հարցին, ասել է Նիկոլ Փաշինյանը:

 Պատասխանելով Բաբուխանյանի հարցին, թե «Ելք» դաշինքի նախընտրական ծրագիրն արմատապես տարբերվում է Նիկոլ Փաշինյանի այժմյան կարծիքից, մասնավորապես ԵԱՏՄ-Հայաստան անդամակցության մասին, Փաշինյանը պատասխանեց, որ նախընտրական ծրագրում իսկապես իրենք դեմ են քվեարկել Հայաստանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին:

«Մենք դեմ ենք քվեարկել, ես ինքս էլ դեմ եմ քվեարկել, դրանում կան ռիսկեր, որոնք պիտի կառավարվեն: Մի իրավիճակ է, երբ ստիպված ես դրանց անդրադառնալ որպես ընդդիմության, այլ իրավիճակ է, երբ պետք է անդրադառնալ որպես իշխանություն: Տարբերությունն այն է, որ, որպես իշխանություն, դու պետք է այդ հարցերը ընկերներիդ հետ քննարկես ու գաս ընդհանուր հայտարարի, դրանք ուղղակի հայտարարութուններ չեն, այլ ժողովրդի կողմից ներկայացված թեկնածուի պարտավորություն: Ես այստեղ այս պահին հանդես եմ գալիս որպես Հայաստանի Հանրապետության հարյուր հազարավոր  քաղաքացիների շարժման ներկայացուցիչ և ներկայացնում եմ նրանց հավաքական տեսակետները և երբեմն ստիպված եմ վեր կանգնել իմ անձնական տեսակետներից»,- պատասխանել է Փաշինյանը:  

Շարունակելով պատասխանել պատգամավորի այն դիտարկմանը, թե իրեն պաշտպանում են ծայրահեղ արևմտամետ գործիչներ՝ Սերգեյ Նավալին, Միխայիլ Սաակաշվիլին, ասաց, որ նոնսենս է համարում, որ ՀՀ-ում որևէ  քաղաքական գործիչ լինի արևմտամետ, ռուսամետ, իրանամետ կամ ամերիկամետ:

«Հայաստանում պետք է գործունեություն ծավալեն միայն հայաստանամետ գործիչները»,- ասել է Փաշինյանը:  

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչո՞ւ է Մբապեն երկար մնացել մարզադաշտում «Բորուսիայի» դեմ խաղից հետո

13:48 08.07.2025

Ինչո՞ւ է Մբապեն երկար մնացել մարզադաշտում «Բորուսիայի» դեմ խաղից հետո

«Ռեալ Մադրիդը» Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղից հետո հայտնվել է անսպասելի իրավիճակում։ Թիմի կազմն արդեն ավտոբուսում է եղել, սակայն Կիլիան Մբապեն բացակայել է։ Ֆրանսիացի հարձակվողը ստիպված է եղել ավելի երկար մնալ մարզադաշտում՝ դոպինգ-ստուգում անցնելու համար։ Արդյունքում, «Ռեալը» ստիպված է եղել մեկնել առանց նրա, հայտնում է Marca-ն։ Մբապեն դուրս է եկելթիմի հեռանալուց մոտ մեկ ժամ ուշ։ Նրան […] ...

«Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» ծրագիրը՝ Գյումրիում

13:40 08.07.2025

«Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» ծրագիրը՝ Գյումրիում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Տերյան մշակութային կենտրոնը շարունակում է «Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» մշակութային լայնածավալ ծրագիրը։ Ստրասբուրգում հաջողությամբ կայացած ցուցադրությունից հետո ծրագրի մշակութային ուղերձը տեղափոխվում է Հայաստան. հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, Գյումրու Թատերական հրապարակում կկայանա միջոցառման հանդիսավոր բացումը։ Ծրագրի նպատակն է ստեղծել միջմշակութային համագործակցության նոր հարթակ, որտեղ համադրվում են հայկական […] ...

Ինչպիսի եղանակ է սպասվում հուլիսի 8-13-ը

13:32 08.07.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում հուլիսի 8-13-ը

Երևանում հուլիսի 8-ի ցերեկը, 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 1820 մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 8-ի ցերեկը, 11-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 9-10-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան ՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու […] ...

Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը դուրս են եկել Աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլ

13:25 08.07.2025

Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը դուրս են եկել Աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլ

Բաթումիում ընթացող ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը դուրս են եկել երկրորդ փուլ: Դանիելյանը 2-0 հաշվով հաղթել է Տաջիկստանը ներկայացնող կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Նադեժդա Անտոնովային: Մկրտչյանը 1.5-0.5 հաշվով առավելության է հասել Ալժիրը ներկայացնող կանանց միջազգային վարպետ Լինա Նասսրի նկատմամբ: Հաջորդ փուլում Էլինա Դանիելյանը կմրցի Բուլղարիան ներկայացնող գրոսմայստեր Անտոանետա Ստեֆանովայի […] ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 100-ը

13:18 08.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 100-ը

ԱՄՆ Տեխաս նահանգի վեց շրջաններում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 104-ի, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով իշխանություններին։ Տեխասի նահանգապետ Գրեգ Աբբոտը հայտարարել է, որ ավելի քան 20 նահանգային գործակալություններ արձագանքում են ջրհեղեղի հետևանքների վերացմանը։ Նա ասել է, որ փրկարարները շարունակում են տասնյակ անհետ կորածների որոնումները։ Այս աշխատանքներին ներգրավված է ավելի քան 1700 անձնակազմ […] ...

Երևանի պարեկները ձերբակալել են թմրանյութ տեղադրող երիտասարդի․ հայտնաբերվել է 36 փաթեթ

13:10 08.07.2025

Երևանի պարեկները ձերբակալել են թմրանյութ տեղադրող երիտասարդի․ հայտնաբերվել է 36 փաթեթ

Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները հուլիսի 5-ին` ժամը 16.35-ին, Կոմիտասի պողոտայում ձերբակալել ու իր վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել մայրաքաղաքի Նանսենի փողոցի բնակիչ 33-ամյա տղամարդու․ կասկածը՝ թմրամիջոցի իրացում՝ փաթեթները տեղադրելով։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց տարբեր գույների ժապավեններով 36 փաթեթ` լցված սպիտակ բյուրեղանման զանգվածներով, որոնց ընդհանուր քաշն […] ...

BACK_TO_TOP