15:29 01.05.2018
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանը վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին այսպիսի հարց ուղղեc.
«Հակառակորդի ճամբարում աշխուժություն է նկատվում: Վարչապետի թեկնածու ընտրվելու դեպքում դուք պատերազմի ժամանակ կլինեք նաև գերագույն հրամանատար: Ձեր կարողությամբ, պատրաստակամությամբ դուք պետք է որոշում կայացնեք պատերազմի ժամանակ: Առաջարկում եմ երկու իրավիճակ և ակնկալում եմ կոնկրետ պատասխաններ՝
1. Հայաստանին սպառնացող անմիջական վտանգ է առկա, և կառավարությունը հրահանգ ունի որոշում կայացնել զինված ուժերի կիրառման մասին:
2. Ինչպիսի՞ իրավական հիմնավորումներ եք տեսնում զինված ուժերի կողմից ռազմական դիմակայության պայմաններում առանձին զինված միավորումներ ստեղծելու հնարավորւթյան մասին։
Փաշինյանը պատասխանեց, թե հարցը զարմացնում է, որովհետև արդեն 2 ժամից ավելի է քննարկում են, որ պետության մեջ որոշումների կայացումը պետք է ինստւտուցիոնալ բնույթ կրի:
«Հիմա, ի գիտություն ձեզ, ես 9-րդ դասարանի ռազմագիտության քննություն չեմ հանձնում, և դուք էլ ռազմագիտության պաշտոնաթող ենթսպա չեք: Հայաստանում կան ինստիտուտներ, կա գլխավոր շտաբ, կա Պաշտպանության նախարարոյթուն: Վարչապետը, գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի դեպքում որոշում կայացնում է համապատասխան ինստիտուտների կարծիքը լսելով: Ես կարող եմ ձեզնից ակնկալել տասնյակ հարակից հարցերի պատասխան, որպեսզի պատասխանեմ ձեր հարցին՝ սկսած նրանից, թե ինչպիսի եղանակ է ակնկալվում: Ասելով,որ պատրաստ եմ կատարել ՀՀ վարչապետի պաշտոնը, ես նկատի չունեմ, որ ես Հանրապետության ամենուժեղ էներգետիկն եմ, կամ տրասնպորտնիկը, հրետանավորը, հետախույզը, բժիշկը, օդաչուն, վարչապետի կարգավիճակը քաղաքական է առաջին հերթին: Ես ինձ մոտ կհրավիրեմ պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի, ազգային անվտանգության համապաստախան պաշտոնյաներին, լսելով նրանց զեկույցը՝ կկայացնեմ որոշում»,- ասաց Փաշինյանը:
Կորյուն Նահապետյանը արձագանքեց, թե Փաշինյանը չի տիրապետում ոչ Սահմանադրությանը, ոչ պաշտպանության մասին օրենքին:
«Քննություն եք հանձնում որպես վարչապետի թեկնածու, ոչ թե որպես ռազմագիտության քննություն հանձնող աշակերտ,»- ասաց Կորյուն Նահապետյանը:
«Ես գայթակղությանը չեմ տրվի և հարցեր չեմ տա Ձեզ երթևեկության կանոնների մասին: Դուք, իսկապես ցավում եմ, շարունակում եք աչքի ընկնել գերազանցիկի եռանդով և, եթե թվում է, որ դուք տպավորություն եք թողնում, չափազանց սխալվում եք»,- ասաց Փաշինյանը:
13:55 08.07.2025
Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհները շարունակվում ենՖրանսիայի հարավում՝ Օդ դեպարտամենտում, անտառային հրդեհների դեմ պայքարը շարունակվում է հուլիսի 7-ից, հաղորդում է BFMTV-ն։ Հրդեհն ընդգրկել է 2000 հեկտար տարածք։ Հուլիսի 8-ի առավոտյան դրությամբ, ըստ դեպարտամենտի պրեֆեկտուրայի, վիրավորվել է տասը մարդ, այդ թվում՝ հինգ հրշեջ և մեկ երեխա։ Այրվել է արհեստանոց և ախոռ, որտեղ սատկել է երեք ձի։ Բոցերը տարածվել են վեց բնակելի շենքերում, […] ...
13:48 08.07.2025
Ինչո՞ւ է Մբապեն երկար մնացել մարզադաշտում «Բորուսիայի» դեմ խաղից հետո«Ռեալ Մադրիդը» Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղից հետո հայտնվել է անսպասելի իրավիճակում։ Թիմի կազմն արդեն ավտոբուսում է եղել, սակայն Կիլիան Մբապեն բացակայել է։ Ֆրանսիացի հարձակվողը ստիպված է եղել ավելի երկար մնալ մարզադաշտում՝ դոպինգ-ստուգում անցնելու համար։ Արդյունքում, «Ռեալը» ստիպված է եղել մեկնել առանց նրա, հայտնում է Marca-ն։ Մբապեն դուրս է եկելթիմի հեռանալուց մոտ մեկ ժամ ուշ։ Նրան […] ...
13:40 08.07.2025
«Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» ծրագիրը՝ ԳյումրիումՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Տերյան մշակութային կենտրոնը շարունակում է «Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» մշակութային լայնածավալ ծրագիրը։ Ստրասբուրգում հաջողությամբ կայացած ցուցադրությունից հետո ծրագրի մշակութային ուղերձը տեղափոխվում է Հայաստան. հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, Գյումրու Թատերական հրապարակում կկայանա միջոցառման հանդիսավոր բացումը։ Ծրագրի նպատակն է ստեղծել միջմշակութային համագործակցության նոր հարթակ, որտեղ համադրվում են հայկական […] ...
13:32 08.07.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում հուլիսի 8-13-ըԵրևանում հուլիսի 8-ի ցերեկը, 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 1820 մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 8-ի ցերեկը, 11-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 9-10-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան ՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու […] ...
13:25 08.07.2025
Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը դուրս են եկել Աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլԲաթումիում ընթացող ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը դուրս են եկել երկրորդ փուլ: Դանիելյանը 2-0 հաշվով հաղթել է Տաջիկստանը ներկայացնող կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Նադեժդա Անտոնովային: Մկրտչյանը 1.5-0.5 հաշվով առավելության է հասել Ալժիրը ներկայացնող կանանց միջազգային վարպետ Լինա Նասսրի նկատմամբ: Հաջորդ փուլում Էլինա Դանիելյանը կմրցի Բուլղարիան ներկայացնող գրոսմայստեր Անտոանետա Ստեֆանովայի […] ...
13:18 08.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 100-ըԱՄՆ Տեխաս նահանգի վեց շրջաններում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 104-ի, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով իշխանություններին։ Տեխասի նահանգապետ Գրեգ Աբբոտը հայտարարել է, որ ավելի քան 20 նահանգային գործակալություններ արձագանքում են ջրհեղեղի հետևանքների վերացմանը։ Նա ասել է, որ փրկարարները շարունակում են տասնյակ անհետ կորածների որոնումները։ Այս աշխատանքներին ներգրավված է ավելի քան 1700 անձնակազմ […] ...