16:15 01.05.2018
«Երեկ տեղի ունեցած ՀՀԿ խմբակցության հանդիպումից հետո մեկ օր ժամանակ եմ ունեցել մտածելու վարչապետի, մեր երկրում նրա դերակատարման մասին: Փաշինյանը հետքայլ անելով նախկին հայտարարություններից, ասում է, որ հիմա վարչապետի թեկնածուի պաշտոնում ստիպված է հաշվի նստել իրողությունների հետ: Հայաստանը հիմա էլ, 20 տարի առաջ էլ, եղել է ՌԴ ռազմավարական դաշնակիցը, մեր տնտեսությունն ամուր թելերով կապված է ՌԴ-ի հետ: Հայաստանի իշխանությունները՝ սկսած 1992 թվականից, դա գիտակցել են և ձգտել են Մոսկվայի հետ խորացնել հարաբերությունները: Ոչ քաղաքական, ոչ տնտեսական առումով իրավիճակ չի փոխվել»,- ասել է ԱԺ հանրապետական խմբակցության անդամ Միհրան Հակոբյանը:
«Եթե Փաշինյանն այդ ամենը չի գիտակցում, ուրեմն իրողություն ասելով նա պատկերացնում է այսրոպեական քաղաքական շահը: Եթե իրավիճակ է փոխվել, ապա փոխվել է Փաշինյանի համար»,- հայտարարել է նա:
Միհրան Հակոբյանը հիշեցրել է, որ դեռ մեկ ամիս առաջ Փաշինյանն ամենափոքրաթիվ անդամ ունեցող խմբակցության ղեկավարն էր Աժ-ում, հիմա նա հեղափոխական ճանապարհով փորձում է հասնել երկրի ղեկավարի պաշտոնին: Որ սկզբունքով ենք առաջնորդվելու,- հարցրել է պատգամավորը:
«Մի կողմից Փաշինյանն ասում է, որ պետք է հաշվի նստել իրողության հետ, որ Հայաստանը ՌԴ-ի ռազմավարական դաշնակիցն է, որ ԵԱՏՄ, ՀԱՊԿ անդամակցությունը բխում է Հայաստանի շահերից, մյուս կողմից հանրահավաքների ժամանակ նրա կողքին կանգնած են մարգինալ, հակառուսական կողմնորոշում ունեցող մարդիկ: Հիմա ո՞ր ասածին հավատանք, ո՞ր իրողությանը հավատանք՝ կարո՞ղ է Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո իրողություն փոխվի և նրա համար Հայաստանի ապագան որոշվի ոչ թե ԵԱՏՄ-ում, այլ ԳՈՒԱՄ-ում: Փաշինյանը հանրահավաքներում մեկ այլ բառապաշարով է հանդես գալիս, ԱԺ-ում այլ բառապաշարով, հայացքները տարբեր են այստեղ թե հանրահավաքում, անգամ հագուկապը: Որոշ ժամանակ առաջ Փաշինյանը ուրիշներին էր մեղադրում, որ ռեբրենդինգ են անում, խորհուրդ էր տալիս բեղ պահել: Հիմա որ Փաշինյանի հավատանք՝ չսափրված որսորդական շորերով, թե՞ սափրված, կոստյումով Փաշինյանի: Ի վերջո, էս աղմուկը նվազելու է, և փորձելու ենք իրար հասկանալ: Կուզեմ, որ այդ ժամանակ կարողանանք իրար աչքերի մեջ նայել»,- ասաց Միհրան Հակոբյանը:
14:11 08.07.2025
18-ամյա ռուս թենիսիստուհի Միրա Անդրեևան կարիերայում առաջին անգամ դուրս է եկել «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակիչ18-ամյա ռուս թենիսիստուհի Միրա Անդրեևան կարիերայում առաջին անգամ դուրս է եկել «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակիչ: «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի կանանց մենախաղի 1/8 եզրափակչում աշխարհի 7-րդ ռակետը երկու սեթում 6-2, 6-3 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ, աշխարհի 10-րդ ռակետ Էմմա Նավարոյին: Անդրեևան կիսաեզրափակչի ուղեգիրը կվիճարկի աշխարհի 35-րդ ռակետ, Շվեյցարիայի ներկայացուցիչ Բելինդա Բենչիչի հետ: ...
14:03 08.07.2025
Սարի թաղի բնակչի հողամասում հայտնաբերվել է կանեփի 1335 բույս․ 54-ամյա տղամարդը ձերբակալվել էՀամայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Սարի թաղի մի բնակիչ հողամասում, նաև տարաների մեջ աճեցնում է կանեփ: Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ՝ շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու հատկանիշներով։ Քրեական վարույթի շրջանակներում կատարված զննությամբ տղամարդու տան բակում հայտնաբերվել է մոտ 400 գրամ թմրանյութի նմանվող բուսական […] ...
13:55 08.07.2025
Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհները շարունակվում ենՖրանսիայի հարավում՝ Օդ դեպարտամենտում, անտառային հրդեհների դեմ պայքարը շարունակվում է հուլիսի 7-ից, հաղորդում է BFMTV-ն։ Հրդեհն ընդգրկել է 2000 հեկտար տարածք։ Հուլիսի 8-ի առավոտյան դրությամբ, ըստ դեպարտամենտի պրեֆեկտուրայի, վիրավորվել է տասը մարդ, այդ թվում՝ հինգ հրշեջ և մեկ երեխա։ Այրվել է արհեստանոց և ախոռ, որտեղ սատկել է երեք ձի։ Բոցերը տարածվել են վեց բնակելի շենքերում, […] ...
13:48 08.07.2025
Ինչո՞ւ է Մբապեն երկար մնացել մարզադաշտում «Բորուսիայի» դեմ խաղից հետո«Ռեալ Մադրիդը» Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղից հետո հայտնվել է անսպասելի իրավիճակում։ Թիմի կազմն արդեն ավտոբուսում է եղել, սակայն Կիլիան Մբապեն բացակայել է։ Ֆրանսիացի հարձակվողը ստիպված է եղել ավելի երկար մնալ մարզադաշտում՝ դոպինգ-ստուգում անցնելու համար։ Արդյունքում, «Ռեալը» ստիպված է եղել մեկնել առանց նրա, հայտնում է Marca-ն։ Մբապեն դուրս է եկելթիմի հեռանալուց մոտ մեկ ժամ ուշ։ Նրան […] ...
13:40 08.07.2025
«Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» ծրագիրը՝ ԳյումրիումՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Տերյան մշակութային կենտրոնը շարունակում է «Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» մշակութային լայնածավալ ծրագիրը։ Ստրասբուրգում հաջողությամբ կայացած ցուցադրությունից հետո ծրագրի մշակութային ուղերձը տեղափոխվում է Հայաստան. հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, Գյումրու Թատերական հրապարակում կկայանա միջոցառման հանդիսավոր բացումը։ Ծրագրի նպատակն է ստեղծել միջմշակութային համագործակցության նոր հարթակ, որտեղ համադրվում են հայկական […] ...
13:32 08.07.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում հուլիսի 8-13-ըԵրևանում հուլիսի 8-ի ցերեկը, 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 1820 մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 8-ի ցերեկը, 11-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 9-10-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան ՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու […] ...