Ինձ մնում է Աստված կանչել, փրկի՛ր այս մարդուն իրենից. Գագիկ Մելիքյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+25.09 oC

Ինձ մնում է Աստված կանչել, փրկի՛ր այս մարդուն իրենից. Գագիկ Մելիքյան

17:53 01.05.2018

Աժ-ում շարունակվում են ելույթները վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի թեկնածության վերաբերյալ: ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն ասաց, որ մտադիր չէր ելույթ ունենալ, սակայն որոշեց խոսել՝ լսելով Փաշինյանի ելույթը:

«Ես ուզում եմ տեսնել վարչապետի թեկնածուի՝ մարդու, ով տիրապետում է իրավիճակին: Լինել ընդդիմադիր քաղաքական գործիչ ավելի հեշտ է, ասել քննադատական խոսքեր իշխանության մասին, ավելի հաճելի է ժողովրդի համար, սակայն իշխանություն լինելն ավելի բարդ է: Փաշինյանի կողմից մտքեր են հնչում՝ մեր նպատակը մարդկանց  երջանկություն ապահովելն է: Աշխարհում եթե որևէ մի իշխանության հաջողվել է  երջանկություն ապահովել, ինձ մնում  է մտածել՝ հիմա մենք երջանի՞կ ենք, թե՞ կույր: Մեր տնտեսությանը սպասում է թռիչքաձև զարգացման, ես պատկերացում չունեմ, որ երբևէ որևէ տնտեսություն թռիչքաձև զարգացում է  ապրել: Այդպիսի բան պատմության մեջ չի եղել: Միշտ արձանագրվում են թռիչքաձև անկումներ, իսկ դրանից հետո մինչ թափանիվը սկսի պտտվել, 10 տարի է  պետք»,- ասաց Գագիկ Մելիքյանը:

Նա նշեց, որ մեզ 10 տարի է պետք, որ այս թափանիվը նորից պտտենք:

«Իսկ ինչ վերաբերում է «Նաիրիտի» աշխատանքի հետ կապված իմ հարցին՝ ուզում եմ հիշեցնել, որ «Նաիրիտը» 96- ից չի աշխատում, և այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանն իշխանության էր: Ինչո՞վ եք աճեցնելու բյուջեի եկամուտները 30 տոկոսով: Հրապարակում մի բան են ասում, ամբիոնից՝ մի բան: Բա մենք ո՞նց հասկանանք: Պետք  չէ ժողովրդին սին պատրանքներով պահել. պատերազմը չի ավարտվել, շրջափակումը չի ավարտվել: Մենք ունենք տնտեսություն, որը պետք է աճեցնենք: Հակառակ պարագայում ուղղակի չենք կարող: Մենք երկար չենք կարող ապրել այս իրավիճակում: Սահմանում իրավիճակը լարված է, ամեն րոպե զանգ եմ ստանում։ Պարոն Փաշինյանը ինձ չհամոզեց ո՛չ իր տնտեսական, ո՛չ ռազմական գիտելիքներով»,- ասաց Գագիկ Մելիքյանը:

«Ինձ մնում է Աստված կանչել, Տե՛ր Աստված, փրկիր այս մարդուն իրենից»,- հավելեց նա: 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անմիջապես կավարտեմ կարիերաս, եթե թենիսում պարգևավճար չլինի․ Մեդվեդև

14:43 21.05.2025

Անմիջապես կավարտեմ կարիերաս, եթե թենիսում պարգևավճար չլինի․ Մեդվեդև

2021 թվականին ԱՄՆ-ի բաց առաջնությունը հաղթած Դանիել Մեդվեդևը հայտարարել է, որ թենիս չի խաղա, եթե մրցաշարերին մասնակցելն անվճար լինի: «Եթե թենիսում խաղերը հաղթելու համար գումար այլևս չվճարեն, անմիջապես կավարտեմ կարիերաս: Ինձ համար թենիսն աշխատանք է: Ես կգնայի այլ աշխատանք փնտրելու, որտեղ գումար կվաստակեի: Դժվար թե նման փողեր կարողանայի այլ վայրում աշխատել, բայց ինչ-որ բան կստացվեր»,- […] ...

Սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվող 21-ամյա երիտասարդը ձերբակալվեց

14:35 21.05.2025

Սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվող 21-ամյա երիտասարդը ձերբակալվեց

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մայիսի 19-ին ժամը 15.45-ին, հայտնաբերվել և ձերբակալվել է Երևանի բնակիչ 21-ամյա երիտասարդը: Նա հետախուզվում էր սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: ...

Լավրովը պնդում է, թե ՌԴ-ն ու ՀԱՊԿ-ը անմիջապես արձագանքել են Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիային, Միրզոյանը հակադարձում է

14:26 21.05.2025

Լավրովը պնդում է, թե ՌԴ-ն ու ՀԱՊԿ-ը անմիջապես արձագանքել են Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիային, Միրզոյանը հակադարձում է

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պնդում է, որ Ռուսաստանը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը անմիջապես արձագանքել են 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան և միջազգայնորեն ճանաչված տարածքի վրա հարձակմանը, իսկ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հակադարձում է և շեշտում՝ սա այն հարցերից մեկն է, որի վերաբերյալ Հայաստանի և Ռուսաստանի մեկնաբանությունները տարբերվում են […] ...

Չեմպիոնների լիգայի 2027թ. եզրափակիչը կկայանա Իսպանիայում

14:17 21.05.2025

Չեմպիոնների լիգայի 2027թ. եզրափակիչը կկայանա Իսպանիայում

Չեմպիոնների լիգայի 2026-27 մրցաշրջանի եզրափակիչը կկայանա Իսպանիայում, տեղեկացնում Reuters-ը: Իսպանիայի սպորտի նախարար Պիլար Ագիլերան հայտարարել է, որ եզրափակիչը կկայանա Մադրիդի «Մետրոպոլիտանո» ստադիոնում: Ակումբի ներկայացրած հայտի համար պարտադիր են եղել երկրի կառավարության երաշխիքները նման խոշոր հանդիպում անցկացնելու վերաբերյալ, և Իսպանիան այդ երաշխիքներն արդեն ներկայացրել է: ՈՒԵՖԱ-ն պաշտոնական որոշումը կհայտնի սեպտեմբերին, սակայն գործնականում ամեն ինչ որոշված է: […] ...

Մայիսի 22-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը

14:06 21.05.2025

Մայիսի 22-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 22-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մ.Աբեղյան, Սայաթ-Նովայի, Չարենցի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...

Ժաննա Անդրեասյանն այցելել է Էստոնիայի հայկական կիրակնօրյա դպրոց

13:58 21.05.2025

Ժաննա Անդրեասյանն այցելել է Էստոնիայի հայկական կիրակնօրյա դպրոց

Պաշտոնական այցով Տալլինում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Էստոնիայի հայկական կիրակնօրյա դպրոց, ծանոթացել դպրոցի գործունեությանը, հանդիպել ուսուցիչների և սովորողների հետ: Հանդիպման ընթացքում Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է սփյուռքի հայկական կրթօջախների համար ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացվող պետական ծրագրերը: Նա դպրոցի անձնակազմին հորդորել է մասնակցել սփյուռքի կրթամշակութային կառույցների համար ՀՀ կրթության, […] ...

BACK_TO_TOP