Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Յուրի Բաշմետի համերգին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 04 2024
  • $
    390.04
  • RUBLE
    4.18
  • 415.63
WEATHER
+20.09 oC

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Յուրի Բաշմետի համերգին

21:27 15.10.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա են գտնվել աշխարհահռչակ ալտահար և դիրիժոր Յուրի Բաշմետի համերգին, որտեղ վերջինս հանդես է եկել «Մոսկվայի մենակատարներ» կամերային նվագախմբի հետ, տեղեկացնում են կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվական վարչությունից:

Համերգը կայացել է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո անցկացվող «Երևանյան հեռանկարներ» 19-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացվի Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ անհատական պատժամիջոցների մասին օրինագիծ

21:55 23.04.2024

ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացվի Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ անհատական պատժամիջոցների մասին օրինագիծ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի մի խումբ անդամներ պատրաստվում եմ եկող շաբաթ քննարկման ներկայացնել օրինագիծ, որը պատժամիջոցներ է ենթադրում Ադրբեջանի որոշ պաշտոնյաների նկատմամբ:  Ինչի՞ համար են պատժամիջոցները: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Օրենքի նախաձեռնողներն առաջարկում են պատժամիջոցներ կիրառել ավելի քան 40 ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ: Պատճառը, ինչպես օրենքի նախագծում է ասվում, իրենց կողմից մարդու […] ...

Ի՞նչ մտավախություններ է առաջացնում սահմանազատման գործընթացը. մանրամասնում է քարտեզագետ Ռուբեն Գալչյանը

21:47 23.04.2024

Ի՞նչ մտավախություններ է առաջացնում սահմանազատման գործընթացը. մանրամասնում է քարտեզագետ Ռուբեն Գալչյանը

Հասարակական բուռն արձագանքով է ուղեկցվում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների նախնական որոշումը: Ի՞նչ է նշանակում այդ որոշման քարտեզային նկարագրությունը: Այս և այլ հարցեր «Հեռանկարում» քննարկվել են քարտեզագետ Ռուբեն Գալչյանի հետ: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզի շինհրապարակներում թերություններ արձանագրելուց հետո հստակ հանձնարարականներ է տվել

21:38 23.04.2024

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզի շինհրապարակներում թերություններ արձանագրելուց հետո հստակ հանձնարարականներ է տվել

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը նախորդ շաբաթ Շիրակի մարզ կատարած շրջայցի ժամանակ մի շարք շինհրապարակներում թերություններ արձանագրելուց հետո հստակ հանձնարարականներ է տվել։ Մասնավորապես՝ որոշվել է խիստ միջոցներ ձեռնարկել Բերդաշեն բնակավայրում միջնակարգ դպրոցի տիպային (մոդուլային) շենքի կառուցման անորակ աշխատանքները կասեցնելու և ծրագիրը պատշաճ որակով շարունակելու համար։ Կոմիտեի նախագահի հրամանով ստեղծված հանձնաժողովն իրականացրել է օբյեկտում առկա կոնստրուկտիվ […] ...

ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

21:31 23.04.2024

ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մեկնի Ռուսաստանի Դաշնություն և չի մասնակցի ապրիլի 24-25-ը Սանկտ Պետերբուրգում տեղի ունենալիք Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից: ...

Խնձորեսկի խաչմերուկում իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված մի շարք միջոցառումներ

21:25 23.04.2024

Խնձորեսկի խաչմերուկում իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված մի շարք միջոցառումներ

Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում Խնձորեսկի խաչմերուկում իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված մի շարք միջոցառումներ։ Մասնավորապես, տեղադրվել են անվտանգության տարրեր, կատարվել է գծանշում, սահմանվել են երթևեկության կազմակերպման կղզյակներ։ ...

Կանադայում՝ «Անմահ Հայաստան» հուշարձանի մոտ, տեղի է ունենալու Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված ոգեկոչման կարգ

21:18 23.04.2024

Կանադայում՝ «Անմահ Հայաստան» հուշարձանի մոտ, տեղի է ունենալու Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված ոգեկոչման կարգ

Ապրիլի 24-ին, ժամը 11։00-ին Կանադայում ՀՀ դեսպանության շենքի առջև՝ «Անմահ Հայաստան» հուշարձանի մոտ, տեղի է ունենալու Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված ոգեկոչման կարգ, ինչին հաջորդելու է ծաղկեպսակների զետեղման արարողությունը։ «Հրավիրում ենք բոլորին մասնակցել նշված միջոցառումներին»,-նշված է Կանադայում ՀՀ դդեսպանության հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP