Նիկոլ Փաշինյանը դեռ պատրաստ չէ պետության ղեկը ստանձնելու համար. Գևորգ Կոստանյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+29.09 oC

Նիկոլ Փաշինյանը դեռ պատրաստ չէ պետության ղեկը ստանձնելու համար. Գևորգ Կոստանյան

18:28 01.05.2018

«Վարչապետի ընտրության հարցը դադարել է կուսակցական կամ քաղաքական դիտվելուց առնվազն մեր գիտակցության մեջ, բոլորս, անկախ մեր կուսակցական և քաղաքական դիրքորոշումներից, պետք պատասխանենք մեկ հարցի՝ արդյո՞ք մեր գործընկեր Նիկոլ Փաշինյանը կարող է ստանձնել վարչապետի պաշտոնը և արդյո՞ք մեր հասարակության, մեր ժողովրդի ակնկալիքները կարդարանան»,- ասաց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը ԱԺ-ում ելույթ ունենալիս: 

Նա փորձեց գնահատել Նիկոլ Փաշինյանի կազմակերպչական կարողությունները իրավական տեսանկյունից՝ գնահատելով հանրահավաքային գործունեությունը՝չափանիշ ընդունելով այն, որ բոլորն ականատես են եղել, թե ինչպես էր Փաշինյանը հանրահավաքները, ճանապարհ փակելը համարում օրինական, քաղաքացիական անհնազանդության դրսևորումը՝ օրինական:

«ժողովուրդը կարծում էր, որ եթե դրանք օրինական են, ուրեմն ողջունելի են: Մեր գործընկերը խուսափեց ճանապարհ փակելու օրինականության մասին խոսելուց: Մենք բազմիցս ասել ենք, որ դա ակնհայտ ապօրինի է: Ինձ համար՝ որպես իրավաբան և որպես  մարդ, կարևոր չափանիշ կա՝ եթե վարչապետի պաշտոնի համար հավակնող անձը, վստահ չլինելով իր գործողությունների օրինականությանը, իր հետնորդներին ուղղորդում է կամ չի կանխում ոչ իրավաչափ վարքագիծ իրականացնելուց, ինձ համար դա խնդիր է: Պետության ղեկը ստանձնող անձը պետք է գիտակցի իր գործողությունների բնույթը, ունակ լինի դրանց համար նման պատասխանատվություն կրել իր հետնորդների համար: 

Որպես քաղաքացի՝ Նիկոլի նկատմամբ անձնական հարգանք ունեմ, նորմալ տղա է, լավ տղա է, բայց պետության ղեկը ստանձնելու տեսանկյունից խնդիր եմ տեսնում: Ես նման պատասխանատվություն չեմ տեսնում, անկեղծ ասած, և գուցե մեր գործընկերն ավելի հմտություններ ձեռք բերի, համոզված եմ՝ ապագայում կարող է հավակնել: Եթե ես դա տեսնեմ, իմ գործընկերներին կհորդորեմ, կոչ կանեմ, որ իրեն առաջադրեն որպես վարչապետ: Հիմա ես դա վտանգավոր եմ համարում: Արդյո՞ք հանրահավաքի կառավարումը կարող է համադրվել պետության կառավարման հետ: Մեր գործընկեր Նիկոլ Փաշինյանը դեռ պատրաստ չէ ստանձնել պետության ղեկը»,- եզրափակեց Գևորգ Կոստանյանը:  

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նիկոլ Փաշինյանն այցելել է «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հիմնադրամի Կոտայքի մասնաճյուղ

14:20 08.07.2025

Նիկոլ Փաշինյանն այցելել է «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հիմնադրամի Կոտայքի մասնաճյուղ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հիմնադրամի Կոտայքի մասնաճյուղ, որտեղ բնակվում և աջակցություն են ստանում ծնողական խնամքից զրկված 70 երեխա։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանն ու կից տեսանյութ տեղադրել։ ...

18-ամյա ռուս թենիսիստուհի Միրա Անդրեևան կարիերայում առաջին անգամ դուրս է եկել «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակիչ

14:11 08.07.2025

18-ամյա ռուս թենիսիստուհի Միրա Անդրեևան կարիերայում առաջին անգամ դուրս է եկել «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակիչ

18-ամյա ռուս թենիսիստուհի Միրա Անդրեևան կարիերայում առաջին անգամ դուրս է եկել «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակիչ: «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի կանանց մենախաղի 1/8 եզրափակչում աշխարհի 7-րդ ռակետը երկու սեթում 6-2, 6-3 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ, աշխարհի 10-րդ ռակետ Էմմա Նավարոյին: Անդրեևան կիսաեզրափակչի ուղեգիրը կվիճարկի աշխարհի 35-րդ ռակետ, Շվեյցարիայի ներկայացուցիչ Բելինդա Բենչիչի հետ: ...

Սարի թաղի բնակչի հողամասում հայտնաբերվել է կանեփի 1335 բույս․ 54-ամյա տղամարդը ձերբակալվել է

14:03 08.07.2025

Սարի թաղի բնակչի հողամասում հայտնաբերվել է կանեփի 1335 բույս․ 54-ամյա տղամարդը ձերբակալվել է

Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Սարի թաղի մի բնակիչ հողամասում, նաև տարաների մեջ աճեցնում է կանեփ: Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ՝ շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու հատկանիշներով։ Քրեական վարույթի շրջանակներում կատարված զննությամբ տղամարդու տան բակում հայտնաբերվել է մոտ 400 գրամ թմրանյութի նմանվող բուսական […] ...

Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհները շարունակվում են

13:55 08.07.2025

Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհները շարունակվում են

Ֆրանսիայի հարավում՝ Օդ դեպարտամենտում, անտառային հրդեհների դեմ պայքարը շարունակվում է հուլիսի 7-ից, հաղորդում է BFMTV-ն։ Հրդեհն ընդգրկել է 2000 հեկտար տարածք։ Հուլիսի 8-ի առավոտյան դրությամբ, ըստ դեպարտամենտի պրեֆեկտուրայի, վիրավորվել է տասը մարդ, այդ թվում՝ հինգ հրշեջ և մեկ երեխա։ Այրվել է արհեստանոց և ախոռ, որտեղ սատկել է երեք ձի։ Բոցերը տարածվել են վեց բնակելի շենքերում, […] ...

Ինչո՞ւ է Մբապեն երկար մնացել մարզադաշտում «Բորուսիայի» դեմ խաղից հետո

13:48 08.07.2025

Ինչո՞ւ է Մբապեն երկար մնացել մարզադաշտում «Բորուսիայի» դեմ խաղից հետո

«Ռեալ Մադրիդը» Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղից հետո հայտնվել է անսպասելի իրավիճակում։ Թիմի կազմն արդեն ավտոբուսում է եղել, սակայն Կիլիան Մբապեն բացակայել է։ Ֆրանսիացի հարձակվողը ստիպված է եղել ավելի երկար մնալ մարզադաշտում՝ դոպինգ-ստուգում անցնելու համար։ Արդյունքում, «Ռեալը» ստիպված է եղել մեկնել առանց նրա, հայտնում է Marca-ն։ Մբապեն դուրս է եկելթիմի հեռանալուց մոտ մեկ ժամ ուշ։ Նրան […] ...

«Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» ծրագիրը՝ Գյումրիում

13:40 08.07.2025

«Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» ծրագիրը՝ Գյումրիում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Տերյան մշակութային կենտրոնը շարունակում է «Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» մշակութային լայնածավալ ծրագիրը։ Ստրասբուրգում հաջողությամբ կայացած ցուցադրությունից հետո ծրագրի մշակութային ուղերձը տեղափոխվում է Հայաստան. հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, Գյումրու Թատերական հրապարակում կկայանա միջոցառման հանդիսավոր բացումը։ Ծրագրի նպատակն է ստեղծել միջմշակութային համագործակցության նոր հարթակ, որտեղ համադրվում են հայկական […] ...

BACK_TO_TOP