Օրվա պատկերը (ԹԱՐՄԱՑՎՈՂ) – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+21.09 oC

Օրվա պատկերը (ԹԱՐՄԱՑՎՈՂ)

16:00 02.05.2018

 Այս պահին SHANTNEWS-ի թղթակիցները քաղաքի տարբեր հատվածներում են, և աշխատանքի հասնել չեն կարող, բայց իրենց գտնվելու վայրերից լուսանկարներ ու տեսանյութեր են ուղարկում, որոնք վկայում են քաղաքի տարբեր փողոցների փակված լինելու մասին: Ձեզ այդ ամենը կներկայացնենք պարբերական թարմացումներով: Հետևե՛ք նաև մեր ուղիղ միացումներին: 

 17:14- Կիևյան փողոցը շարունակում է մարդաշատ մնալ, փողոցում գնդակ են խաղում, իսկ փողոցը դեռևս երկկողմանի փակ է մնում

 

 17:08- Կիևյան կամրջին

16:40-Բողոքի ակցիանոերին միացել են նաև երեխաները՝ իրենց մեքենաներով: 

16:23- Օրվա կադրը

16:02-Երևանյան նարդին բակերից տեղափոխվել է փողոց

15:49-Օրբելի փողոցում նույնպես խորովածի պատրաստություններ են տեսնում

 

15:45- Մայրաքաղաքում վերսկսված բողոքի ակցիայի մասնակիցներին են միացել նաև երիտասարդ երաժիշտները:

15:43- Կոնսերվատորիայի ուսանողները միացել են բողոքի ակցիաների նասբակիցներին: Նրանք Հանրապետության հրապարակում Կոմիտաս են կատարում:

 

15:41-«Ով խորոված չի կերել՝ մոտենա էստեղ». խորովածի հյուրասիրություն Երիցյան փողոցի խաչմերուկում

15. 36 Արշակունյաց պողոտան ու հայկական շուրջպարը

 

 

 

15:07- Երևանի Նոր Նորքի 5-րդ զանգվածում նույնպես ճանապարհները փակ են

14:25- Կոմիտաս շուկայի հատվածում քաղաքացիները մեծ հյուրասիրություն են կազմակերպել: Սեղաններ են գցվել փողոցի երթևեկելի հատվածում:

 

14:15- Երևանի Վաղարշյան փողոցում քաղաքացիները հայկական խորոված են պատրաստում հենց փողոցում ու հյուրասիրում անհնազանդության մասնակիցներին ու անցորդներին:

 

 

13:58- Տիգրան Մեծ փողոցը նույնպես փակ է։

 

13:57- Մայրաքաղաքում տեղի ունեցող իրավիճակի ու զարգացումների մասին լուսանկարներ են տարածում նաև համացանցի օգտատերերը: Ֆեյսբուքի օգտատեր Աննա Ղավալյանը լուսանկար է հրապարակել և կատարել այսպիսի գրառում. «Դարերի կամուրջը․․․ Կոմիտասն ու Պարոնյանն էլ են միացել»։

 

13:45- Կիևյան փողոցի երթևեկությունը դեռ առավոտից շարունակում է երկկողմանի փակ մնալ: Այս հատվածում երթևեկություն կարող են կատարել միայն շտապօգնության մեքենաները: Ցուցարարներից մեկը քիչ առաջ վատ զգաց, նրան առաջին բուժօգնություն է ցուցաբերվում: 

 

12:37- Արմենակյան փողոց

 

12:35- Երևանի գլխավոր կայարան

 

12:34- Արցախ-Ռոստովյան խաչմերուկ

11:44- Վազգենն Սարգսյան փողոցի այգու հատվածը

 11:56- Բողոքի ակցիաներին միացել են նաև չինացի զբոսաշրջիկները:

 

11:34- Գրիգոր Լուսավորիչ-Ագաթանգեղոս-Արշակունյաց խաչմերուկն ամբողջությամբ փակ է, այստեղ երիտասարդներն անգամ պատրաստվում են ֆուտբոլ խաղալ։

 

11:22- «Սուրմալու» առևտրի կենտրոն: Այստեղ տաղավարների մի մասը չի բացվել, որովհետև այցելուներ չկան: Արշակունյաց փողոցի երկու կողմերում էլ դադարեցված է երթևեկությունը, քանի որ փակ է նաև Գրիգոր Լուսավորիչ-Արշակունյաց փողոցների խաչմերուկը:

 

11:20- Արշակունյաց պողոտայում գտնվող «Երևան Մոլ» առևտրի կենտրոնի մոտակայքում հավաքված քաղաքացիները փակել են մուտքը և պահանջում են, որ կենտրոնի աշխատակիցները գործադուլ հայտարարեն և միանան իրենց։

 

11-13- Փակ է Գարեգին Նժդեհ փողոցը՝ դեպի Էրեբունի տանող ուղղությամբ: Գարեգին Նժդեհ փողոցն ու նույնանուն հրապարակը փակ է հնարավոր բոլոր կողմերից: Փակ է նաև Արշակունյաց փողոցի սկզբնամասն ու հարակից մյուս փողոցները: «Երևան Մոլ» առևտրի կենտրոնի մոտակայքում մարդկանց մեծ զանգված է կենտրոնացած:

 

11:11-Արշակունյաց պողոտայի սկզբնամաս

 

 

11:07-Շենգավիթի ոստիկանական բաժանմունքի հատվածն է, մի քանի ոստիկան հսկողություն է իրականացնում կառույցի մուտքի մոտ

 

 

11:04- Գարեգին Նժդեհ-Մայիսի 9 փողոցների հատման կետը, Մայիսի 9-ի փողոցը փակ է, Գարեգին Նժդեհ փողոցի երկու կողմերը փակ չեն, քանի որ հարակից բոլոր փողոցներն արդեն փակված են և ելք չկա։

10:57-Նժդեհ-Մանթաշյան խաչմերուկն է


10:55- Գարեգին Նժդեհ փողոցի կանգառն է


10:49- Գարեգին Նժդեհ փողոց

 

10:46- Գարեգին Նժդեհի փողոց, նույնանուն հրապարակից մինչև Արշակունյաց պողոտայի հետ հատման կետը

 

 

 

Շենգավիթ, Տարոնցի փողոց, Բագրատունյաց պողոտայի խաչմերուկում

 

Տիգրան Մեծի պողոտա 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նախաձեռնություն՝ տարեցների համար. նրանք մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացների

23:59 25.05.2025

Նախաձեռնություն՝ տարեցների համար. նրանք մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացների

Երևանը բոլորի քաղաքն է։ Կարևոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ տարիքից, ունենա ակտիվ, ստեղծագործ և իմաստալից առօրյա։ Տարեցների աշխույժ ժամանցն ապահովելու նպատակով «Արժանավայել ծերություն» տարեցների շահերի պաշտպանություն ՀԿ-ն նախաձեռնել է մի ծրագիր, որի ընթացքում մեծահասակները մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացների: Նախագծին աջակցում է Կենտրոն վարչական շրջանը: Մանրամասները՝ քաղաքապետարանի տեսանյութում: ...

Երեք ֆուտբոլիստ լքում է ՄՅՈւ-ն

23:34 25.05.2025

Երեք ֆուտբոլիստ լքում է ՄՅՈւ-ն

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ պաշտպաններ Վիկտոր Լինդելոֆը և Ջոնի Էվանսը, ինչպես նաև դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, ընթացիկ մրցաշրջանի ավարտին կհեռանան ակումբից։ Այսօր՝ մայիսի 25-ին, երեք ֆուտբոլիստներն էլ մասնակցել են Անգլիայի Պրեմիեր լիգայի 38-րդ տուրի՝ «Աստոն Վիլլայի» հետ խաղին (2-0):   ...

Առողջապահության նախարարի տեղակալը ներկայացրել է ակնաբուժական ոլորտում մեր երկրի ձեռքբերումները

23:10 25.05.2025

Առողջապահության նախարարի տեղակալը ներկայացրել է ակնաբուժական ոլորտում մեր երկրի ձեռքբերումները

Ակնաբուժական ոլորտի ամենամյա միջոցառմանն այս տարի մասնակցում են առաջատար մասնագետներ ու պրոֆեսորներ ԱՄՆ-ից, Եվրոպայից, ԱՊՀ երկրներից: «Շատ կարևոր է գիտակրթական, համահայկական այս հարթակի դերը, որն աշխարհի տարբեր երկրների անվանի ակնաբույժների փորձառությունն ու գիտելիքը մեկտեղելու հրաշալի հնարավորություն է ընձեռում»,- ողջունելով Հայկական միջազգային ակնաբուժական կոնֆերանսի մասնակիցներին՝ նշել է առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը։ Նախարարի տեղակալը ներկայացրել է […] ...

Ճապոնիան առանց նախազգուշացման կրակ է բացել Ռուսաստանի սահմանի մոտ

22:40 25.05.2025

Ճապոնիան առանց նախազգուշացման կրակ է բացել Ռուսաստանի սահմանի մոտ

Ճապոնիայի առափնյա պահպանությունը սխալմամբ առանց նախազգուշացման կրակ է բացել Կունաշիրի մոտ՝ հրաձգության ուսումնավարժանքի ժամանակ, հայտնում է Yomiuri թերթը։ «Մայիսի 23-ին Հոկայդո նահանգապետության Նեմուրո առափնյա պահպանությունը հայտնել է, որ «Կավագիրի» պարեկային նավի անձնակազմը սխալ է թույլ տվել՝ կրակային վարժություններ անցկացնելով Շիրետոկո հրվանդանի ափերի մոտ՝ առանց մոտակա նավերին նավիգացիոն նախազգուշացում տալու», – ասվում է հաղորդագրությունում: Ըստ հրապարակման՝ […] ...

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն պաշտոնական այցով ժամանեց Հայաստան

22:07 25.05.2025

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն պաշտոնական այցով ժամանեց Հայաստան

Երկօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Ռոբերտ Ֆիցոն կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սլովակիայի վարչապետը կմասնակցի նաև «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովին։ ...

Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել. ՀԿԵ-ն մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից

22:01 25.05.2025

Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել. ՀԿԵ-ն մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից

«Հարավկովկասյան երկաթուղի»-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «2025 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 14:35-ին, Էջմիածին–Մասիս երկաթուղային հատվածում տեղի է ունեցել դժբախտ պատահար մահվան ելքով։ Գյումրի–Երևան երթուղով ընթացող էլեկտրագնացքի մեքենավարական անձնակազմը, շարժվելով սահմանված արագությամբ, նկատել է երկաթուղային գծերի վրա կանգնած անձի, որը գտնվել է գնացքից մոտ 130 մետր հեռավորության վրա՝ մեջքով դեպի գնացքը։ Մեքենավարը անմիջապես կիրառել […] ...

BACK_TO_TOP