Չլսված բան է, երբ 6 ամիս պետությունն ապրում է մի ֆորմատում, երբ գործադիր իշխանությունը մի ուժ է, օրենսդիրը՝ մեկ այլ. քաղտեխնոլոգ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+26.09 oC

Չլսված բան է, երբ 6 ամիս պետությունն ապրում է մի ֆորմատում, երբ գործադիր իշխանությունը մի ուժ է, օրենսդիրը՝ մեկ այլ. քաղտեխնոլոգ

16:05 16.10.2018

Այսօր նախատեսված է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է ներկայացնելու: Արդյո՞ք դեկտեմբերն այն ողջամիտ ժամկետն է, երբ պետք է անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ. SHANTNEWS.am-ի հարցին քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը պատասխանեց՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեին նույնիսկ ավելի վաղ:

«Ես ճիշտ էի համարում, որ ընտրություններն անցկացվեին դեռևս մայիսին, ոչ թե այսօր, այլ այն ժամանակ: Միևնույն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթելու էր: Չլսված բան է, երբ վեց ամիս պետությունն ապրում է մի ֆորմատում, երբ գործադիր իշխանությունը մի ուժ է, օրենսդիրը՝ մեկ այլ: Պետությունը չի կարող զարգանալ, երբ բոլոր խնդիրները մեկը մյուսի վրա են գցելու: Օրենսդիրը գցելու է գործադիրի վրա, գործադիրն էլ ասելու է՝ օրենսդիրը մեզ խանգարում է, չենք կարող աշխատել: Պառլամենտական բոլոր երկրներում իշխող կուսակցությունը պետք է ունենա կայուն մեծամասնություն, կամ գոնե կայուն կոալիցիոն մեծամասնություն լինի»,- ասաց նա:

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո արդյո՞ք հնարավոր են անակնկալներ ՀՀԿ-ի կողմից, Կարեն Քոչարյանը ոչինչ չբացառեց:

«Քաղաքականության մեջ սխալ է բացառել անակնկալները, բայց տվյալ պարագայում քիչ հավանական եմ համարում, հատկապես այն բանից հետո, ինչ կատարվեց հոկտեմբերի 2-ին: Հանրապետականը հիմա շանս ունի ռեստարտ լինելու, ապագայում մնալու քաղաքական դաշտում, ընդ որում, հենց այս իշխանության օրոք՝ լինելով բավականին պինդ ընդդիմություն:

Այնտեղ փորձառու, խելացի և բանիմաց գործիչներ շատ կան: Կա երկարատև կառավարման, քաղաքական գործունեության փորձ, կա արտաքին քաղաքական հարաբերությունների փորձ»,- ասաց Քոչարյանը:

Նրա խոսքերով՝ ՀՀԿ-ում կա մի շրջանակ, որը քաղաքական է և ոչ կրիմինալ: Հենց այդ շրջանակը, ըստ քաղտեխնոլոգի, «ռեստարտ»-ի դեպքում կարող է դառնալ լավ ընդդիմություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

12:00 26.06.2025

SHANTNEWS

ԿՀՎ տնօրենը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագիրը լուրջ վնաս է կրել

11:59 26.06.2025

ԿՀՎ տնօրենը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագիրը լուրջ վնաս է կրել

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալությունը (ԿՀՎ) տեղեկություններ է ստացել այն մասին, որ Իրանի միջուկային ծրագիրը լուրջ վնաս է կրել ԱՄՆ ուժերի կողմից Իսլամական Հանրապետությունում գտնվող թիրախների վրա վերջերս հասցված հարվածների հետևանքով, ասվում է ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆի գրավոր հայտարարության մեջ։ «ԿՀՎ-ն կարող է հաստատել, որ կան հավաստի հետախուզական տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ Թեհրանի միջուկային […] ...

Ուիթքոֆ. ԱՄՆ-ը պատրաստ է Իրանի հետ քննարկել միջուկային ծրագիրը, բայց ոչ ուրանի հարստացումը

11:55 26.06.2025

Ուիթքոֆ. ԱՄՆ-ը պատրաստ է Իրանի հետ քննարկել միջուկային ծրագիրը, բայց ոչ ուրանի հարստացումը

Վաշինգտոնը պատրաստ է Իրանի հետ քննարկել խաղաղ միջուկային ծրագիրը, սակայն կտրականապես դեմ է ուրանի հարստացմանը Իսլամական Հանրապետությունում, հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը։ «Այժմ Իրանի հետ բանակցությունները կլինեն այն մասին, թե ինչպես վերակառուցենք Իրանի քաղաքացիական միջուկային ծրագիրը, որպեսզի այն ավելի լավը լինի և չներառի հարստացում», – ասել է նա չորեքշաբթի օրը CNBC-ին տված […] ...

Բրյուսելում կայանալիք ԵՄ գագաթնաժողովը կլինի Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ուղղակի շարունակությունը

11:50 26.06.2025

Բրյուսելում կայանալիք ԵՄ գագաթնաժողովը կլինի Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ուղղակի շարունակությունը

Հունիսի 26-27-ը Բրյուսելում կայանալիք ԵՄ առաջնորդների գագաթնաժողովը նվիրված կլինի ԵՄ-ի արագացված ռազմականացման և մինչև 2030 թվականը Ռուսաստանի հետ ռազմական բախման նախապատրաստման, Կիևին զենքի մատակարարման՝ ռազմական գործողությունները շարունակելու նրա կարողությունը ապահովելու համար, ինչպես նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթի քննարկումներին։ Գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն նաև Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝ կենտրոնանալով ԱՄՆ-ի մասնակցությամբ Իսրայելի և Իրանի միջև հակամարտության, […] ...

Մակրոնը կոչ է արել ՄԱԳԱՏԷ-ին հնարավորինս շուտ վերսկսել առաքելությունը Իրանում

11:45 26.06.2025

Մակրոնը կոչ է արել ՄԱԳԱՏԷ-ին հնարավորինս շուտ վերսկսել առաքելությունը Իրանում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) պետք է կարողանա անհապաղ վերսկսել իր գործունեությունը Իրանում։ «Անհրաժեշտ է, որ գործակալությունը կարողանա հնարավորինս շուտ վերսկսել իր առաքելությունը Իրանում», – գրել է Մակրոնը X-ում Ելիսեյան պալատում ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ հանդիպումից հետո: Նախագահը վստահեցրել է, որ «Փարիզը աջակցում է ԱԷՄԳ-ին, որի […] ...

«Բորուսիան» և «Ֆլումինենսեն» փլեյ-օֆֆում են․ ԱԱԱ

11:35 26.06.2025

«Բորուսիան» և «Ֆլումինենսեն» փլեյ-օֆֆում են․ ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության F խմբի վերջին` երրորդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» 1-0 հաշվով հաղթել է հարավկորեական «Ուլսանին»։ 36-րդ րոպեին դարպասի գրավմամբ աչքի է ընկել Դանիել Սվենսոնը։ Խմբի մյուս խաղում հարավաֆրիկյան «Մամելոդի Սանդաունսը» և բրազիլական «Ֆլումինենսեն» գոլեր չեն խփել։ «Բորուսիան» 7 միավորով գրավել է առաջին տեղը, «Ֆլումինենսեն» 5 միավորով երկրորդն է, «Մամելոդի Սանդաունսը»` 4 միավորով երրորդը, «Ուլսանը» […] ...

BACK_TO_TOP