Հարկեր/ՀՆԱ ցուցանիշի իջեցումը գրեթե առանց բացառության վկայում է, որ իրականում կոռուպցիայի դեմ ոչ մի պայքար էլ չկա, ընդհակառակը. Հրանտ Բագրատյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+27.09 oC

Հարկեր/ՀՆԱ ցուցանիշի իջեցումը գրեթե առանց բացառության վկայում է, որ իրականում կոռուպցիայի դեմ ոչ մի պայքար էլ չկա, ընդհակառակը. Հրանտ Բագրատյան

17:13 16.10.2018

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ տեղեկացրել է, որ վերջապես ստացել է 2019-ի կառավարության բյուջեի նախագիծը՝ ուղարկված ԱԺ։

«Ի դեպ, ասում են՝ հնարավոր է, որ ոչ մի բյուջեի նախագիծ էլ չի քննարկվելու՝ արտահերթ ընտրությունների պատճառով։ Դա, իհարկե, լավ է։ Այսպիսի բյուջե չի կարելի ընդունել։ Բայց ի՞նչ երաշխիք կա՝ նոր «ժողովրդական» խորհրդարանը ավելի «կատարյալ» բյուջե չի ընդունելու։

Հիմա ամենակարևորը. նոր բյուջեի նախագծով նախատեսվում է հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը 22.2%-ից (2017թ.) իջնել 22.1% (2018-ի կատարողականը կառավարությունը գնահատել 21.9%, այստեղ էլ ահռելի անկում կա 2018-ի առաջին 4 ամիսների նկատմամբ, երբ վարչապետը Կարեն Կարապետյանն էր)։

Ուզում եմ նշել, որ հարկեր/ՀՆԱ ցուցանիշի իջեցումը գրեթե առանց բացառության վկայում է, որ իրականում կոռուպցիայի դեմ ոչ մի պայքար էլ չկա։ Ընդհակառակը, «պլանավորված է» ավելի մեծ կոռուպցիա։ Հուսով եմ՝ Նիկոլ Փաշինյանը սա դիտմամբ չի արել։ Նա պետք է պատժի ֆիննախին սրա համար։ Շտապեք ընտրությունների, հարգելինե՛րս, այլապես ձեր վարկանիշից մի քանի ամիս հետո ոչինչ էլ չի մնա»,- գրել է Հրանտ Բագրատյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նոյեմբերյան համայնքի Պտղավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

12:38 26.06.2025

Նոյեմբերյան համայնքի Պտղավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հունիսի 27-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Պտղավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

3 հայ ըմբիշ եզրափակչում է․ Մ15 ԵԱ

12:32 26.06.2025

3 հայ ըմբիշ եզրափակչում է․ Մ15 ԵԱ

Իտալիայի Կաորլե քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում 3 հայ ըմբիշներ դուրս են եկել եզրափակիչ։ Հիշեցնենք, որ 57 կգ քաշային կարգում եզրափակիչը հայկական կլինի. ոսկե մեդալի համար կպայքարեն Հայաստանի ներկայացուցիչներ Էրիկ Պապիկյանն ու Տիգրան Կոլոտյանը, որոնք կիսաեզրափակիչում հաղթել են ադրբեջանցի մրցակիցների։ 75 կգ քաշային Արթուր Մկրտչյանը նույնպես դուրս է եկել եզրափակիչ։ […] ...

Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են փողոցում էլեկտրասնուցման և համացանցային կապի ապահովման լարերը վնասելու համար նախատեսված հրավտանգ առարկաներ. 15 անձ կալանավորվել է

12:23 26.06.2025

Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են փողոցում էլեկտրասնուցման և համացանցային կապի ապահովման լարերը վնասելու համար նախատեսված հրավտանգ առարկաներ. 15 անձ կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների ու մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննության շրջանակներում շարունակված խուզարկությունների արդյունքում դարձյալ հայտնաբերվել են մեղադրյալներին մեղսագրված գործողությունները հաստատող իրեր, այդ թվում՝ փողոցում էլեկտրասնուցման և համացանցային կապի ապահովման […] ...

Տարադրամի փոխարժեքները հունիսի 26-ին

12:19 26.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 26-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 445 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․86 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․98 դրամ: ...

Հաղթանակներ ադրբեջանցիների նկատմամբ և հայկական եզրափակիչ Իտալիայում

12:11 26.06.2025

Հաղթանակներ ադրբեջանցիների նկատմամբ և հայկական եզրափակիչ Իտալիայում

Իտալիայի Կաորլե քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնության 57 կգ քաշային կարգի եզրափակչում կմրցեն Հայաստանը ներկայացնող Էրիկ Պապիկյանն ու Տիգրան Կոլոտյանը։ Հայ ըմբիշները կիսաեզրափակչում հաղթել են ադրբեջանցի մրցակիցների։ Պապիկյանը 7-0 հաշվով առավելության է հասել Էլջան Հասանովի, իսկ Կոլոտյանը` 5-5 հաշվով Մուրազ Հուսեյնովի նկատմամբ։ Կոլոտյան – Պապիկյան եզրափակիչը կկայանա այսօր երեկոյան։ ...

SHANTNEWS

12:00 26.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP